Հայաստան

Զվարճանքի վայրեր

Գարեջուրը  ամենատարածված ալկոհոլային խմիչքներ է աշխարհում: Գարեջրի առաջացման պատմությունը Գյումրիում թվագրվում 1898 - ին, երբ Տաշիկյանցը հիմնել է առաջին գարեջուրը, որը եզակի է տարածաշրջանում: Ընկերությունը, «Գյումրի-Գարեջուր », որը հանդիսանում է խոշորագույն գարեջրի արտադրողներից մեկը Հայաստանում, հիմնադրվել է 1970 թ:
«Բարձր նիշի գինի, որ փոքր հատվածի համար է արտադրվում»,- ահա այսպես է բնութագրում իր գործարանի արտադրանքը «Զորահ Վայնս» -ի հիմնադիր-տնօրեն Զորիկ Ղարիբյանը, ով, առաջին անգամ այցելելով Հայաստան 1998-ին, և 2001-ից արդեն իր համար սկսեց բացահայտել գինու և խաղողի կուլտուրան: Մինչ կսկսեր բուն աշխատանքը, իտալահայ այս մարդը դեպի իր երկիր մի շարք հետազոտությունների ուղարկեց «Արենի» խաղողն ու հաստատեց, որ այն բնիկ հայկական սորտ է և կապ չունի աշխարհում գոյություն ունեցող խաղողի այլ սորտերի հետ:   Գնահատելով Եղեգնաձորի տարածաշրջանի հողն ու ջուրը, որոնք չեն զիջում աշխարհի որևէ հատվածի հող ու ջրին և խաղողագործության զարգացման համար լավագույն պայմաններ են ապահովում՝ Զորիկն այտեղ ձեռք բերեց 40 հա տարածք, որի 6 հա մասից արդեն խաղող է քաղում ու այնուհետև գինի ստանում: Գործարանի արտադրանքն իր առաջին լուրջ հաջողությանը հասավ 2012-ին՝ հայտնվելով Bloomberg-ի հայտնի ցուցակի լավագույն տասնյակում: Իր առջև դնելով աշխարհին խաղողի հայկական լավագույն սորտերն ու անուշահամ գինին ներկայացնելու նխպատակը՝ գործարանի տնօրենը դանդաղ ու համբերատար ընթացքով գնում է դեպի դրա իրականացմանը: Գործարարը կարևորում է արտադրանքի որակը, և նպատակ ունի տարեկան արտադրել առավելագույնը 100-120 հազար շիշ, որոնք կգոհացնեն իսկական գինու սիրահարի բոլոր սպասումները և կվաճառվեն հիմնականում արտասահմանյան շուկայում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Իտալիայում, Իռլանդիայում:   Հայկական Zorah Karasi Areni Noir գինին Bloomberg Businessweek-ի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը։ Bloomberg-ն այդ գինին առանձնացրել է 4000 հազար գինիներից՝ իր անկրկնելի համի և նրբության շնորհիվ։ Վարկանիշն, իհարկե, պաշտոնական չէ։ Այն կազմվել է Կլին Մակկոյի կողմից, ով այս տարվա ընթացքում 4000-ից ավելի գինու տեսակներ է փորձել և դրանցից առանձնացրել իրեն առավել դուր եկած 10-ը։ Դրանց թվում են, օրինակ, 2009 թվականի Domaine de la Romanee-Conti Romanee-Conti գինին (գինը՝ $14,000 to $18,000), կամ 1963 թվականի Quinta do Noval Nacional-ը (գինը՝ $4,500 to $6,500)։ Արենիում արտադրված Zorah Karasi-ն այդ համեմատության մեջ թանկ չէ՝ ընդամենը 45 դոլար։ Սակայն ահա թե ինչ է գրում այդ գինու մասին հեղինակը. «Իզմիրում (Թուրքիա) ինձ հիացրեց հայկական գինու իմ առաջին համտեսը։ Այդ ոճային կարմիր գինին է՝ պատրաստված Արենիի կարմիր խաղողից և հասունացված ավանդական կավ ամֆորաների մեջ։ Փոքր-ինչ ծխահամությունը, մետաքսե նրբությունը, թթի և այլ մրգերի նուրբ երանգն այս գինին առանձնահատուկ են դարձնում։ Ես նաև վայելում էի գինի ըմպելու պատմության հուզմունքը։ Սա Արենի-1 քարանձավի մոտ նորաստեղծ գինեգործական պրոյեկտի առաջին բերքն է։ Այստեղ են հնագետները հայտնաբերել աշխարհի ամենահին գինեգործարանը, որը 6100 տարվա պատմություն ունի»։    

Հասցե՝ Երևան, Մյասնիկյանի 20

Աշխատաքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 09:00-21:00

  Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը տանում է 20-րդ դարի 30-ական թվականները, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին` Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ: Ի վերջո 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում:   1941-45թթ. այգու առջև խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը և սկսել այգու կապիտալ շինարարությունը: 1945-46թթ. այգին ուներ 32 տեսակի 179 գլուխ կենդանի: Անգամ պատերազմի տարիներին, երբ միջոցները չափազանց սուղ էին, Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երևանի կենդանաբանական այգին՝ մեծ գումարներ տրամադրելով այգու վերակառուցման համար: 1954-ին այգին ուներ 332 գլուխ կենդանի (թե քանի տեսակ է եղել չի պահպանվել), որից 95-ը ձեռք էր բերվել նույն թվականին: 1954 թվականին, այգին կանաչազարդելու նպատակով, տնկվել է մոտ 2500 դեկորատիվ ծառ, թուփ և մոտ 3000 տեսակի սածիլ: Սակայն այգու համար լուրջ խնդիր էր շարունակում մնալ ոռոգման ջուրը, ինչի պատճառով նորատունկ ծառերի զգալի մասը չորացել էր: Նույն թվականին այգում աշխատել է 104 բանվոր-ծառայող, գործել է այգու գիտամեթոդական բաժինը: Իսկ այգու բաժինների վարիչների գիտամակարդակը բարձրացնելու նպատակով, վերջիններս պարբերաբար մասնակցել են ինստիտուտում անցկացվող գիտական սեմինարներին: 1954-ին այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, սողունների: 1980թ-ին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի (գլխաքանակը չի նշվում), սակայն 1990 թվականների սկզբներին այն նվազել է 90-ով:  

Հասցե՝ Երևան, Իսակովի 9

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Ազնիվ խմիչքները կարծես երեխաներ լինեն. մի րոպե էլ չեն կարող ապրել առանց իրենց ծնողների: Հայկական կոնյակը բացառություն չի: Մայրը Հայաստանի օրհնյալ հողն է` հայտնի իր խաղողի այգիներով, "տատմերը"` ողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակի առաջին և հիմնական արտադրողը` ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ: Իսկ չասել հոր մասին նշանակում է անտեսել մեր նշանավոր գինեգործների հիշատակը, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հայկական կոնյակ անունը կրող հրաշալի խմիչքի ստեղծման վրա: Իսկ հայկական կոնյակի հայրը Նիկոլայ Շուստովն է:   ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ գլխավոր նպատակն է բացել իսկական հայկական կոնյակի գաղտնիքները և դրանք հասանելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են այդ խմիչքի հրաշալի համն ու բույրը: Մենք արտադրում ենք բացառիկ մի խմիչք և առաքում ենք այն մակարդակով, որին արժանի են մեր գնորդները: Որպեսզի շարունակենք իրականացնել այդ խնդիրները, մենք պիտի ապահովենք, որ մեր գնորդները, կոմբինատի աշխատակիցները և գործընկերները միշտ գոհ լինեն:   Կոնյակի սպիրտի ծխումը և կոնյակի պատրաստումը իրականացվում էր դասական ֆրանսիական տեխնոլոգիայով: Երևանի գործարանը առաջինը Հայաստանում համալրվեց Շարանտական տիպի 2 ապարատով և ուներ հատուկ պայմաններում կոնյակի սպիրտի հնեցման համար հարմար տարածքներ: Հայաստանի մյուս կոնյակի գործարանները, փաստորեն, աշխատում էին տնայնագործական եղանակով:   "Նոյ" կոնյակների արտադրության մեջ օգտագործվում են Մսխալի, Ոսկեհատ, Կանգուն, Գառան դմակ, Ռքածիթելի սպիտակ խաղողի տեսակներ: Թույլատրելի է աննշան քանակի սպիտակ պտղամսով կարմիր խաղողի տեսակների օգտագործումը: Այս տեսակների խաղողները վերամշակվում են կոնյակի նյութերի:   Ազնիվ խմիչքները կարծես երեխաներ լինեն. մի րոպե էլ չեն կարող ապրել առանց իրենց ծնողների: Հայկական կոնյակը բացառություն չի: Մայրը Հայաստանի օրհնյալ հողն է` հայտնի իր խաղողի այգիներով, «տատմերը»` ողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակի առաջին և հիմնական արտադրողը`ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ: Իսկ չասել հոր մասին նշանակում է անտեսել մեր նշանավոր գինեգործների հիշատակը, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հայկական կոնյակ անունը կրող հրաշալի խմիչքի ստեղծման վրա: Իսկ հայկական կոնյակի հայրը Նիկոլայ Շուստովն է:   ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ գլխավոր նպատակն է բացել իսկական հայկական կոնյակի գաղտնիքները և դրանք հասանելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են այդ խմիչքի հրաշալի համն ու բույրը: Մենք արտադրում ենք բացառիկ մի խմիչք և առաքում ենք այն մակարդակով, որին արժանի են մեր գնորդները: Որպեսզի շարունակենք իրականացնել այդ խնդիրները, մենք պիտի ապահովենք, որ մեր գնորդները, կոմբինատի աշխատակիցները և գործընկերները միշտ գոհ լինեն:   Կոնյակի սպիրտի ծխումը և կոնյակի պատրաստումը իրականացվում էր դասական ֆրանսիական տեխնոլոգիայով: Երևանի գործարանը առաջինը Հայաստանում համալրվեց Շարանտական տիպի 2 ապարատով և ուներ հատուկ պայմաններում կոնյակի սպիրտի հնեցման համար հարմար տարածքներ: Հայաստանի մյուս կոնյակի գործարանները, փաստորեն, աշխատում էին տնայնագործական եղանակով:   «Նոյ» կոնյակների արտադրության մեջ օգտագործվում են Մսխալի, Ոսկեհատ, Կանգուն, Գառան դմակ, Ռքածիթելի սպիտակ խաղողի տեսակներ: Թույլատրելի է աննշան քանակի սպիտակ պտղամսով կարմիր խաղողի տեսակների օգտագործումը: Այս տեսակների խաղողները վերամշակվում են կոնյակի նյութերի:  

Հասցե՝ Երևան, Իսակովի 2

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  ArArAt-ը հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները պահպանում է 1887 թվականից սկսած, երբ վաճառական Ներսես Թաիրյանը սկսեց գործարկել Երևանում գինու և կոնյակի առաջին գործարանը: 1899 թ. «Н.Л.Шустов и сыновья» ընկերությունը գնեց գործարանը, իսկ 20-րդ դարի սկզբին նշված ընկերությանը շնորհվեց նորին կայսերական մեծություն Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի կարգավիճակ:   Գործարանի արտադրանքը տարբեր միջազգային ցուցահանդես-մրցույթներում արժանացել է բազմաթիվ հուշամեդալների: Այսպես, առաջին հայկական հնեցված կոնյակը` Ֆին-Շամպայն Ընտիրը` ստեղծված 1902 թվականին Մկրտիչ Մուսինյանցի կողմից, ներկայացվեց կոնյակի հայրենիք Ֆրանսիայում, որտեղ ճանաչում նվաճեց և իր բարձր որակով առաջացրեց տեղի վարպետների զարմանքը: 1907 թվականին Բորդո քաղաքում անցկացված միջազգային ցուցահանդես-համտեսի շրջանակներում Մուսինյանցը պարգևատրվեց:   1920 թ. գինու և կոնյակի բոլոր գործարանների պետականացման փուլում առաջինն այս գործընթացն անցնողը հենց Երևանի գործարանն էր:   1953 թ. գործարանը տեղափոխվեց այժմ արդեն հայկական մշակութային արժեք համարվող նոր կառույց` վերանվանվելով «Երևանի կոնյակի գործարան»: Այս գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում էլ մինչ այժմ արտադրվում են Հայաստանի Խորհրդանիշներից մեկը համարվող լեգենդար ArArAt կոնյակները:   1998 թ. Երևանի կոնյակի գործարանը դարձավ բարձրակարգ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Պեռնո Ռիկար» խմբի անդամ: Միջազգային խմբի հետ համագործակցության շնորհիվ ArArAt ապրանքանիշը զարգացման և նորարարական մոտեցումների նոր հնարավորություններ ձեռք բերեց` ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում:  

Հասցե՝ Երևան, Ազատության պողոտա

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 07:00-01:00

  Հաղթանակի զբոսայգին գտնվում է Նորքում: Հայրենական Մեծ Պատերազմ (ռուսերեն՝ Великая Отечественная война), 1941-1945 թթ. Սովետական 0Միության կողմից Նացիստական Գերմանիայի հարձակողական արշավանքի դեմ մղած պատերազմը։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Սովետական Միության երկրներում։   1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտեց 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը և պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։   Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունն ուներ՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում էր ներառուն նաև «Հայաստանի կոմիսարիատը»։   Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները խորհրդային միության մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։   30-ականներին ներկայիս այգու տեղում ամայի տարածք էր։ Այն ծառապատվել է 30-40-ական թվականներին՝ լենինյան շաբաթօրյակներին։ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակից հետո՝ Հաղթանակի օրվա առթիվ, այգում կառուցվեց «Հաղթանակ» հուշահամալիրը։ 1950թ. Երքաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի ենթակայությամբ հուշահամալիրի շուրջն ստեղծվեց մշակույթի և հանգստի գոտի։ Նույն թվականին այգում կանգնեցվեց Ստալինի արձանը, որը մնաց մինչև 1962թ.։ 1967թ. նույն պատվանդանին կանգնեցվեց Մայր Հայաստան արձանը։   «Հաղթանակ» զբոսայգում են գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, «Ո'չ պատերազմին» քանդակը, Սահմանապահների հուշարձանը, Հերոսների ծառուղին, «Արևիկ» լճակը, բազմաթիվ ատրակցիոններ ու կարուսելներ։   Սասունցի Դավիթի արձանը ևս մեկ յուրօրինակ հուշարձան է Երևանում:
Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների, որ գրանցվել են գտածո խաղողի կորիզների ուսումնասիրությունների արդյունքում, Հայաստանում գինեգործությամբ զբաղվել են դեռ վեց հազար տարի առաջ: Մեր օրերում գինեգործությունն ու կոնյակի արտադրությունը հանդիսանում են Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերը, որ ապահովում են ներքին սպառման ու տարեցտարի աճող արտահանման ծավալները: Հանրապետության տարածքում գործող մի քանի տասնյակ գինու-կոնյակի գործարանների մեջ խմիչքի արտադրման իր լուրջ ծավալներով առանձնանում է «Շահնազարյան» գինու-կոնյակի տունը, որը դեռ 2005 թ.-ից կոնյակի արտադրություն էր իրականացնում «Փարաքարի գինու ու կոնյակի գործարանում», այնուհետև՝ սկսած 2011թ.-ից և այժմ, Եղվարդ քաղաքում հիմնած սեփական համալիրում: Գործարանում արարվող գինին ու կոնյակը մշտապես արտահանվում են ԱՊՀ երկրներ, մի փոքր մասն էլ՝ Եվրոպա, և գնալով աճում է նրանց պահանջարկն ու համբավը: Հիմքում ունենալով հայրենի հողում աճեցված խաղողի ուժն ու բաղադրությունը՝այս համալիրում արտադրվող գինին իսկապես համապատասխանում է հայ սպառողի պահանջներին և կարող է շոյել ցանկացած օտարերկրացու քիմքը: «Շահնազարյան ընկերությունը» տարեցտարի ավելացնելու է արտադրանքի և արտահանման ծավալները, իսկ համալիրի հյուրընկալ դռները միշտ ուրախ են ներս կանչել գինու և կոնյակի արտադրման «արվեստով» հետաքրքրվող մարդկանց:

Հասցե՝ Երևան, Աճառյան 35

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 11:00-01:00

  Փլեյ Սիթի-ն հիմնադրվել է 2002 թվականին` ի սկզբանե  նվիրված լինելով Հայաստանում ուրախ, բազմատեսակ և ապահով զվարճանքի ծառայությունների մատուցման գաղափարին ՝ հիմքում ունենալով բարձրորակ սպասարկումը, նոր տեխնոլոգիաները և հանգստի ինքնատիպ վայրը:   Հայաստանում միակ վայրը, որտեղ կարող եք գտել ժամանցի և զվարճանքի բազմատեսակ ծառայություններ հավաքված մեկ վայրում Ձեզ համար:   Կարտինգ, բոուլինգ, բագգի, խաղային ատոմատներ, 7D կինոթատրոն, ավտոդրոմ, մինի գոլֆ, փեյինթբոլ,  բիլիարդ, ինչպես նաև ռեստորան, բար-սրճարան, որտեղ կարող եք անցկացնել ծնունդներ, խնջույքներ, կորպորատիվ միջոցառումներ:

Հասցե՝ Երևան

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային օրեր՝ 09:00-19:00

  Փեյնթբոլ խաղը Հայաստանում առաջին անգամ չեն խաղում, բայց «Լեգիոն» փեյնթբոլային ակումբն առաջին անգամ առաջարկում է այս խաղը խաղալ Երեւանից ու քաղաքային մթնոլորտից դուրս` բնության գրկում ու անտառային միջավայրում: Ակումբը, որ կազմակերպում է խաղը, վարձակալությամբ տրամադրում խաղին անհրաժեշտ սարքավորումներ եւ ապահովում խաղացողների անվտանգությունը, պաշտոնապես բացվեց հունիսի 27-ին: Հենց այս օրն էլ նշվում է փեյնթբոլի համաշխարհային օրը:   Այդ օրը ակումբի հիմնադիրները խաղի մասնակիցներին ու խաղով հետաքրքրվողների հետ միասին մեկնեցին Բյուրական, ուր կա խաղի համար անհրաժեշտ հատուկ տարածք` թաքստոցներով, ծառերով, կիսակառույցների պատերով: Կազմակերպիչները խոստանում են հետագա խաղերի համար մասնակիցներին հասցնել Հանքավան, Մասիս, Արցախ, նույնիսկ Թբիլիսի:   Ակումբի պաշտոնական բացմանը ներկաները հնարավորություն ունեցան տեղում խաղալու, «սեփական մաշկի վրա զգալու» խաղի ադրենալինը: Հագան զինվորական հանդերձանք, սաղավարտներ, ձեռնոցներ, վերցրին մարքերները` զենքերը (մարքեր անունն այն ստացել է շնորհիվ ներկող գնդակների) ու սկսեցին խաղը: Խաղալ ցանկացողներն այնքան շատ էին, այդ թվում նաեւ աղջիկները, որ 5 անգամ փեյնթբոլ խաղացին ու նախատեսված ժամանակից երկար մնացին Բյուրականում:

Հասցե՝ Երևան, Մադոյանի 9

Աշխատաքային օրեր՝ Երկուշաբթի-Շաբաթ (Շաբաթ օրերը՝ կես օր)

Աշխատաքային ժամեր՝ 09:00-18:00

  Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ ավելի քան չորս սերունդ:   1917թ ին. Մեգերյաները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկեությոնը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Մեգերյանների գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է վերջին չորորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որոնց հիմքում ընկած էին գորգերի տեսքի և հնագուն ոճի սկզբունքները: Ընթացքում զարգացրեցին և կիռարեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր և հանգույցի հին հայկական տեղնոլոգիաները' այպիսով ստեղծելով «ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում վաղեմության սկզբունքը»:   Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են: Ինչ վերաբերում է հայկական գորգերի հյուսքին, ապա այն կարելի է վերագրել հազարամյակներ առաջվա սերունդների ժամանակաշրջանին: Հին ժամանակներից սկսած գորգերն ու կարպետները համարում էին հայերի կենցաղային կյանքի համար կարևորագույն անհրաժեշտություն: Սովետական միության ժամանակ ձեռագործ գորգի արտադրությունով զբաղվում էր «Հայ Գորգ» միավորումը Հայաստանում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կառավարչական հմտությունների և կապերի բացակայության պատճառով ձեռագործ գորգերի արտադրությունը կանգնեց: Երկրում առկա ձեռագործ գորգ հյուսող կենտրոնների մեծ մասը մնացին անգործ' հազարավոր գործազուրկներով հանդերձ որպես դրա հետևանք: Նոր շունչ հաղորդվեց ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրությանը: Մեգերյանները վերաբացեցին ինչպես նախքին այնպես էլ նոր գորգագործական մասնաճյուղեր Հայաստանի 22 բնակավայրերում:Այդպիսով նոր լիցք տրվեց հայկական ձեռագործ գորգերի զարգացմանը ՀՀ տարածքում:   Հայաստանում Մեգերյանները հաջողությամբ ներդրեցին ներկման բնական մեթոդները. բնական գույներ, որոնք ստանում էին հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ էր արվում:   Մեգերյանները ընդարձակեցին գորգերի արտադրությունը Հայաստանում' օգտագործելով դիզայնի տեսակներ, ինչպիսին են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոտոսի, Լոռիի և ժամանակակից այլ դիզայնի տեսակներ:   Մեգերյանները հաջողությամբ ստեղծում էին գեղեցիկ գորգեր արդեն շատ տարիներ և նրանց ներդրումը հայկական մշակույթի և տնտեսության մեջ գրավեց նաև ՀՀ կառավարության ուշադրությունը: 2007թ. դեկտեմբերի 13-ին Րաֆֆի Մեգերյանը' «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ –ի Նախագահը, պարգևատրվեց ՀՀ-ի խորհրդարանի նախագահի կողմից պատվի ոսկե մեդալով' ձեռագործ գորգերի ավանդույթը վերակենդանացնելու համար, ով այս կերպ պահպանում էր հայկական ժառանգությունը: ՀՀ-ի նախագահը ևս իր երախտագիտությունը հայտնեց այն բանի համար, որ ավելի էին տարածվում այն շուկաները, որտեղ հայկական ձեռագործ գորգերն էին լինում՝ ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա, Մերձավոր արևելք: Նշվեց նաև, որ Մեգերյանների ջանքերին պետք է աջակցի կառավարությունը:   Ընկերությունը բացի Հայաստանից, արտադրություններ ունի նաև Եգիպտոսում , Պակիստանում , Աֆղանստանում, Հնդկաստանում, Չիաստանում և Ռումինյաում , իսկ գորգի վաճառքի ցուցասրահներ ունի ԱՄՆ –ոմ, Երևանում, Շվեցարիայում, , ինչպես նաև բացառիկ միջնորդական ցանց ամբողջ աշխարհում:   ԲԲԸ-ն Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անվճար տուրեր թե՛ տեղացիների, թե՛ տուրիստների համար: Մեզ մոտ այցելուները կարող են դիտել գորգերը, գնումներ կատարել ցուցասրահում, կարող են նաև հետևել արվեստի յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին, ծանոթանալ բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին:
«Մարան» գինու գործարան Երեւան - Փարաքար ճանապարհին կա գինու մի մառան՝ միշտ զով, շատ խորհրդավոր ու շատ խաղաղ: Այդ գրավիչ ու հյուրընկալ նկուղը «Մարան» գինու գործարանի տակառների «կացարանն » է՝ կիսաբաց ու իր այցելուին սպասող դռնով, քարե նեղ աստիճաններով ու թույլ լուսավորությամբ: Պաշտոնապես 1992թ.-ին հիմնված այս գործարանում աշխատում է ընդամենը 13 մարդ՝ իրենց նախապապերի օրինակով խաղող աճեցնող ու գինի ստեղծող Հարությունյանների ընտանիքն ու ևս 5 աշխատող: Մարանի գինեգործներից ցանկացածը նույնիսկ աշխատանքի թեժ պահերին մեծ խանդավառությամբ պատմում է հետաքրքիր պատմություններ գինու մասին, գործարան այցելած հյուրի գավաթը գինով է լցնում ու գովերգում գինու զորությունն ու օգտակարությունը: Գործարանի աշխատանքային հատվածը բավականին փոքր է, բայց փոխարենը լայն են տեխնոլոգիական հնարավորություններն ու հզոր են աշխատակիցների կարողությունները: Այդ մասին են վկայում գործարանի «Բագրատունի» կարմիր գինու նվաճած բրոնզե մեդալը, որ շնորհվեց Լոնդոնում՝ «Դեկանտեր» համաշխարհային գինու մրցույթում; ինչպես նաև ոսկե մեդալը՝ ստացած 2013թ. Մոսկվայում տեղի ունեցած միջազգային գինու մրցույթի ժամանակ: Անսահման է այն սերը , որ ունեն դեպի գինին ու գինի ստանալու արվեստը Հարութունյան ընտանիքի անդամները. Դե իսկ «Մարան» անվան նախապատմությունն ու գործարանի տնօրենի հիշողությունները Մարանենց այգիների մասին պետք է ունկնդրել հենց իրենց մառանում՝ գինու տակառների ու համատարած ներդաշնակության մեջ:

Հասցե՝ Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Տասնամյակներ շարունակ «ՄԱՊ» կոնյակի և գինու գործարանը պահպանում և ամրապնդում է իր դիրքերը հայկական և միջազգային շուկաներում: Պահպանելով գինեգործության և կոնյակագործության լավագույն ավանդույթները՝ «ՄԱՊ» կոնյակի և գինու գործարանը հետ չի մնում նորարարություններից, որոնք տեղ են գտնում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում:   Հետևելով տեխնոլոգիական սարքավորումների զարգացմանը, որոնք օգտագործվում են խմիչքների արտադրության ոլորտում, գործարանը հաճախ վերազինվում է՝ ներդնելով արտադրության մեջ նորագույն տեխնիկական միջոցներ: Որպես օրինակ նշենք իոնափոխանակող սարքավորումները կոնյակի և գինու ֆիլտրացիայի համար, ինչպես նաև ջուրը վերամշակելու համար նախատեսված RO-6000 GDP սարքը, որը օգտագործվում է կոնյակի հնեցման ժամանակ: Գործարանի արտադրական լաբորատորիան նույնպես հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով:   Ծանոթացեք գինիների ստեղծման պատմությանը և փիլիսոփայությանը, գինիների տեսականին, ինչպես նաև խաղողի այգիների, դրանցից ստացվող գինու ստեղծման վերաբերյալ ամբողջական ինֆորմացիաին:   Կարևորելով որակը և մեր սպառողների վստահությունը «ՄԱՊ» կոնյակի և գինու գործարանը ստեղծված են կիսելու Ձեր կյանքի ամենակարևոր և անմոռանալի պահերը:   Տեղում կազմակերպվում է նաև գինու և կոնյակի համտեսում: Կոնյակներ՝ Արմավիր, Գյումրի, Արամե և գինիներ՝ Սափարեվի, Արամե, Տիգրան, Հասմիկ:

Հասցե՝ Երևան, Բաղրամյան 21

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 07:00-01:00

  Դեռևս 18-րդ դարում այստեղ այգի է եղել, որը գտնվել է Երևանի արվարձաններից մեկում՝ Կոզեռնում, և կոչվել է Կոզեռնի այգի։   Այգին նոր տեսք ու շուք ստացավ խորհրդային տարիներին։ 1949թ. այն կոչվեց Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ կային, ծառուղիներում՝ նստարաններ։ 1970թ. այգին վերանվանվեց Բարեկամության, 1995թ.՝Սիրահարների այգի։   Վերջին տարիներին անխնամ ու բարձիթողի վիճակում էր։ Այգին բարեկարգվեց ու վերակառուցվեց բարերար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ։   Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու։   Այգու շահագործող ընկերությունն է Պողոսյան պարտեզներ ՍՊԸ-ն, իսկ այգու բարեկարգումն ու արդիականացումը կատարվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։   Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցի ժողովրդական տրված անվանումից։   2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում։ Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկ ու կես տարի ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որը արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը։

Հասցե՝ Երևան, Մյասնիկյանի 40

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 12:00-21:00

  Ջրաշխարհն այս կենտրոնի ջրային հաճույքների գրավականն է: Այստեղ գերադասում են իրենց ժամանակն անցկացնել նրանք, ովքեր հասկանում են իսկական հանգստի արժեքը: Ջրավազանների երկայնքով դասավորված ճերմակ շեզլոնգները, արևադարձային բույսերը, ջերմ օդն ու լիցքաթափող մթնոլորտը աշխարհի լավագույն հանգստավայրներն են հիշեցնում:   Մաքուր և հաճելի ջերմությամբ ջրով 25 մետրանոց սպորտային լողավազանն սպասում է լողի սիրահարներին, այն նախատեսված է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ լողորդների համար: Մանուկների և մեծերի լողավազանները, օրիգինալ ջակուզին՝ ապահովված նաև բարով, ունեն եվրոպական Astral ֆիրմայի բարձրակարգ ֆիլտրացիոն և մանրէազերծման համակարգեր: Իսկ նրանց, ովքեր չեն տիրապետում լողալու հմտությանը, օգնության կհասնեն ջրային գոտու մարզիչները, ովքեր կսովորեցնեն լողալ թե՛ երեխաներին և թե՛ մեծահասակներին: Սպորտային լողավազանում անց են կացվում ջրային աերոբիկայի պարապմունքներ:   Խենթության գիրկը նետող տարբեր բարձրության և երկարության ընտանեկան, կամիկաձե և շերեփուկ ջրասահքերն էլ ավելի լիարժեք կդարձնեն Ձեր հանգիստը: Եթե սիրում եք հանգիստն ու հաճելի զգացողությունները վայելել ողջ ընտանիքով, ապա ընտանեկան ջրասահքը հենց Ձեզ համար է: Եթե խենթությունների մեծ սիրահար եք և զգում եք ադրենալինի պակաս, ապա Ձեզ անտարբեր չի թողնի կամիկաձեն: Իսկ շերեփուկը նախատեսված է էքստրեմալ իրավիճակների սիրահարների համար: Նրանք, ովքեր գիտակցում են լավ հանգստի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ուզում են ընկնել մանկության գիրկը, զգալ դրախտն անակնկալներով լի խենթությունների աշխարհում, վայելել ջրաշխարհի պարգևած բոլոր հրաշքները, լինել այս ամենի անբաժան մասնիկը, անպայման պետք է լինեն այս ջրային հրաշքի մի ալիքը:   Փոքրիկ  երեխաների  համար գործում է առանձին լողավազան, որը ֆիլտրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով,  որոնք էլ  իրենց հերթին հագեցված են արծաթե իոններով:   Մեր արհեստավարժ փրկարարները` զինված անհրաժեշտ Guard և Lifeguard առաջատար ընկերությունների արդի փրկարարական տեխնիկայով, կապահովեն Ձեր անվտանգությունն ու անխաթար հանգիստը:   Բյուրեղյա մաքրությամբ ջուրն անցնում է մաքրման ու ֆիլտրացիայի մի քանի աստիճան: Ջրի ջերմաստիճանն ու քլորի չափավոր պարունակությունը յուրաքանչյուր ժամ ստուգվում են մասնագետների կողմից:   Ջրային  գոտուն կից գործում է բացօթյա լողավազաններով VIP գոտին, որտեղ Դուք կարող եք լիարժեք հանգստանալ, փափուկ ներքնարկներով շեզլոնգների վրա, օգտվել բարում մատուցվող  թարմ մրգային հյութերից և էկզոտիկ կոկտեյլներից, ինչպես նաև ժամանակ անցկացնել սեղանի թենիս խաղալով:   Այս յուրահատուկ ծառայությունների գերազանց համադրությունն անկասկած կհիացնի Ձեզ, և համոզված եղեք, որ Դուք կդառնաք մեր ակումբի սպասված անդամը: «Ակվատեկ» համալիրում Դուք կարող եք անցկացնել հանգստյան մի ողջ օր` լիցքավորվելով ամբողջ շաբաթվա համար:

Հասցե՝ Երևան, Շիրակի 39

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-23:00

  «Ժոկեյ» ռեստորանը  հիանալի ընտրություն է բոլորի համար`այցելելու և հիանալու շքեղ տեսարանով: Միայն այստեղ դուք կարող եք վայելել Բիբլիական Արարատ լեռան խորհրդավոր ու առեղծվածային տեսարանը: Ռեստորանը ունի  ձիարշավարանին բնորոշ ինտերիերը: Աթոռները և սեղանները բնական փայտից են,պատերը ծածկված են  հրաշալի զարդանախշերով և  իհարկե , ռեստորանը առաջարկում է Ձեզ  հայկական և  եվրոպական խոհանոցի համեղ և բազմատեսակ ճաշացանկ: Մինչ դուք վայելում եք Ձեր համեղ ուտեստը, դուք կարող եք հիանալ ձիերի վազքով և պարապմունքներով ռեստորանից դեպի ձիարշավարան բացվող հսկայական պատուհաններից: Կարող նաև օգտվել ձիարշավարանի ծառայություններից:

Հասցե՝ Իջևան, Երևանյանի 9

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-17:00

  Դեռևս նախնադարյան  ժամանակներից  Տավուշի մարզում մարդիկ մշակել են  խաղողի վազ, խաղողից հյութ քամել, հյութից գինի  ստացել: Մարզում կատարված հնէաբանական պեղումներից հայտնաբերվել են հնամյա հնձաններ, կարասներ, խաղողի վերամշակման գործիքներ:   Ժամանակները  փոխվում են. փոխվում են մարդկանց հետաքրքրությունները՝ իրենց տեղը զիջելով նորին ու նորագույնին, բայց մարդկության հետաքրքրությունը խաղողի վազի և գինու նկատմամբ ոչ միայն  չի մարում, այլև ավելի է նորանում, ու մարդկու թյունը նորովի է ըմբռնում այդ առասպելական ըմպելիքի  գաղտնիքները:   Սկսած անցյալ դարի հիսունական թվականներից Իջևանի տարածաշրջանում սկսում է բուռն կերպով զարգանալ  խաղողագործությունը, 1951 թ. հիմնադրվում է Իջևանի գինու գործարանը Աղստև և Սպիտակ ջուր գետերի հովտում: Հիմնվում են շուրջ 3000հա. այգիներ: Գլխավորապես մշակվում են Ռկածիթելի, Լալվար, Բանանց խաղողի տեսակները, ինչպես նաև Պինո, Պինո Բլան, Կաբեռնե, Սապերավի, Գառան դմակ և այլ տեսակներ:  Անցյալ դարի վաթսունական թվականներից սկսած Իջևանի գինին առաքվում էր ՍՍՀՄ տարբեր քաղաքներ և արտերկիր: Այն ժամանակներում առավել հայտնի են եղել սեղանի սպիտակ, կարմիր գինիները, շամպայնի և կոնյակի գինենյութերը: Գործարանում շշալցում այդ ժամանակաշրջանում չի կատարվել, արտադրվել են միայն գինենյութեր, որոնք իրենց որակով հայտնի են եղել ամբողջ աշխարհում: Միայն  1996 թվականից սկսած՝ սեփականաշնորհումից հետո, Իջևանում սկսեց շշալցվել գինի: Ստեղծվեց «Իջևանի գինու գործարան» ՓԲԸ: Իջևանում  ստեղծված գինիները իրենց հաստատուն տեղը գրավեցին հայկական և ռուսական շուկաններում: Կարճ ժամանակ  հետո իջևանյան գինիները սկսեցին լուրջ հայտ ներկայացնել համաշխարհային շուկայում իրենց տեղը նվաճելու համար: Վերջին տարիներին վարած առավել ճկուն քաղաքականության շնորհիվ հզորացել է արտադրությունը. գործարանի արտադրանքի տեսականին բազմապատվել ու հասել է շուրջ երեսուն տեսակի: Գործարանի գինիներից առավել հայտնի են «Իջևան կարմիր», «ԻջևանՍպիտակ», «Արենի», «Նազելի», «Գայանե», «Հին Բերդ», «Հին Իջևան», «Սապերավի» և այլ խաղողի գինիները, ինչպես նաև սերկևիլի և նռան մրգային գինիները:   Ներկայումս իրացված նոր տեխնոլոգիաների շնորհիվ արտադրվում  են կիսաքաղցր գինիներ, կատարվում է  գինիների ջերմային մշակում մինչ շշալից, շշալցվում է վակուումով և տրվում է իներտ գազի բարձիկ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարվում է շշային պաստերիզացիա: Այս տեխնոլոգիայով արտադրված  գինիներից են «Արենի Կիսաքաղցր», «Վազաշեն», «Նուռ կիսաքաղցր» և այլ գինիներ: Արտադրած  գինիները այսօր առաքվում են Ռուսաստան, ԱՄՆ, Կիպրոս, Մերձբալթյան երկրներ, Կանադա և այլ երկրներ:   Դեռևս հիսունական թվականներից սկսած  Իջևանի գինու գործարանը հայտնի է եղել նաև իր կոնյակի գինենյութով և սպիրտով, հադիսացել է  Երևանի  կոնյակի գործարանի գլխավոր մատակարարներից մեկը: Ներկայումս գործարանը ունի  կոնյակի` իր սեփական  արտադրությունը:  Գործարանի կոնյակագործների կողմից  ստեղծվել են  յուրահատուկ համով և բույրով  կոնյակներ` «Իջևան 3 », «Իջևան 5», «Վանուհի», «Արքա», «Հին բերդ», «Նեմրութ»  և այլ կոնյակներ: Կոնյակների շշալցման համար ներմուծվել են հատուկ  մեր պատվերով պատրաստված շշեր Բուլղարիայից և Ֆրանսիայից: Մշակվել է ուրույն տեխնոլոգիա  կոնյակների հնեցման, կուպաժավորման, վերամշակման և շշալցման համար: Ստեղծվել է կոնյակի սպիրտների՝ տակառներով հնեցման մառան: Արտադրական հզորությունների մեծացմանը  զուգընթաց կոնյակի սպիրտների և գինու հնեցումը առավել ճշտգրիտ տանելու նպատակով աշխատանքներ են տարվում մոտակա ժայռի մեջ թունելախորշ  բացելու  և այնտեղ հնեցման ավելի մեծ  մառան հիմնելու համար:   Գործարանի կոնստրուկտորական – տեխնոլոգիական    բաժնում  մշակվում և անընդհատ արտադրությունում ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, ձեռք են բերվում նոր՝ առավել ժամանակակից տեխնիկա-սարքավորումներ, կատարվում է  ժամանակակից  շուկաների ուսումնասիրություն: Վերջին տարիներին ներդրվել  է Իտալական «SPAGNI» ֆիրմայի շշալցման հոսքային գիծ, գինիների ջերմային մշակման նոր ժամանակակից հոսքային գիծ,կառուցվել է գինիների և կոնյակի՝ տակառներով  հնեցման մառան: Գործարանը ունի խաղողի ընդունման և վերամշակման 4 հոսքային գիծ, առաջնային գինեգործության ժամանակակից արտադրամաս: Գործարանը  հագեցած է  արտադրանքի որակի վերահսկման ժամանակակից  լաբորատոր սարքավորումներով և տեխնիկայով: Գործարանի արտադրած գինիները միջազգային բազում մրցույթներում արժանացել են ոսկե և արծաթե մեդալների ու պատվոգրերի: Իրավմամբ, Իջևանի գինու գործարանը համարվում է  Տավուշի մարզի դարպասը և իր անկրկնելի արտադրանքով աշխարհին է ներկայացնում Տավուշի մարզը և Հայաստան աշխարհը:   Ժամանակները փոխվում են. փոխվում են մարդկանց հետաքրքրությունները իրենց տեղը զիջելով նորին ու նորագույնին…   Վստահ  քայլելով ժամանակի մեջ՝ Իջևանի գինու գործարանը գնում է առաջ՝ գրավելու նոր  բարձրունքներ, նվաճելու նոր հաղթանակներ:
2012թ. սեպտեմբեր ամսին սկսել է գործել Արագածոտնի մարզի Կոշ համայնքից քիչ հեռու գտնվող «Գոլդեն Գրեյփ Արմաս» գինու և կոնյակի գործարանը: Իտալական արտադրության նորագույն Granzotto սարքավորումներով զիված այս գործարանն ունի խաղողի ու մրգատու այգիների իր 16Օ հա հողամասերը, սեզոնին խաղող է մթերում նաև այլ համայքներից; Հատկանշական է նաև Գոլդեն Գրեյփ Արմաս գործարանի զբաղեցրած դիրքը. տարածքից բացվում է Արարատ սարի, Արագած ու Արա լեռների հրաշալի տեսարանը: Գործարանն առանձնանում է նաև իր ծրագրերով և հետաքրքիր հանգիստը սիրող մարդկանց Հայաստան կանչելուն ուղղված գործունեությամբ. գործարանի մոտ գտնվող կանաչ այգիների կողքին կառուցվում է հարմարավետ հյուրանոց և հանգստյան գոտի: Գործարան այցելող հյուրերը կկարողանան շրջագայել մրգաշատ այգիներով, ծանոթալ գործարանին, և, իհարկե, կհամտեսեն տարատեսակ գինիները, կմոտենան գինու մշակույթին: Այս գործարանի արտադրած սպիտակ, վարդագույն, կարմիր գինիներն ու անկրկնելի կոնյակն աչք են շոյում նաև իրենց յուրօրինակ դիզայնով՝ «Սոֆիա» անունը կրող ֆրանսիական գեղեցիկ շշերով, իսկ մինչ շշալցումը պահվում են ստորգետնյա քարանձավում տեղակայված, ֆրանսիական կաղնուց պատրաստված տակառներում` կատարելության հասնելու համար: Գործարանի փոխտնօրեն Վիկտորիա Ասլանյանը, ով մասնագիտությամբ արվեստագետ է, շատ կարևորում է հայ մշակույթն ու պատմությունը և աշխատում է հնարավորինս շատ կիրառել հայկական խորհրդանշական տարրերն իրենց արտադրանքի մեջ: Հենց այդ սկզբունքով է ընտրված գործարանի ԱՐՄԱՍ տարբերանշանը, որ հայկական թռչնագիր տառատեսակով է արված: Արմաս գինիները, ինչպես ասում է Վիկտորիան, միշտ ունենալու են մրցունակ, գեղեցիկ տեսք ու գրավելու են աշխարհի սերն իբրև պրեմիում դասի հայկական արտադրանք:
«Գինեվան» գինու գործարան Անդրկովկասյան տարածաշրջանում առաջին անգամ 2012թ. հայտնի դարձավ ելակի բարձրորակ գինին, որը նույն թվականին արժանացավ ոսկե մեդալի «Լոգոս Էքսպո» ցուցահանդեսում: Գինին արտադրվել էր Կոտայքի մարզում ՝ «Գինեվան» գինու գործարանում: Բարձր որակ գումարած գեղեցիկ արտաքին՝ հասանելի յուրաքանչյուր գնորդին: Առաջնորդվելով այս կարգախոսով՝ «Գինեվան» գինու գործարանը արտադրում է ավելի քան 40 անուն գինիներ, թունդ ալկոհոլային խմիչք ներ ինչպես ստանդարտ, այնպես էլ հուշանվերային շշերով: Արարատյան դաշտավայրից մթերվող քաղցր խաղողից ստացված անարատ գինին, նռան գինին և թունդ ըմպելիքները «Գինեվան» գործարանն արտահանում է համաշխարհային շուկա և հայտնի դառնում օտարերկրյա սպառողին «Ջորջեո Վառլամես» ապրանքանիշով: Կարևորելով գինու բուժական հատկությունները՝ «Գինեվան» ընկերությունը կիրառում է արտադրության միայն ավանդական մեթոդներ: Գործարանում արտադրությունն անշաքար է, բացառությամբ՝ նռան գինու, որի թթվայնության ցուցիչը իջեցնելու համար անհրաժեշտ է շաքարավազի ավելացումն անհրաժեշտ է: «Գինեվան» գործարանի լավագույն գինեգործները խորհուրդ են տալիս բոլորին վայելել անարատ խմիչքները, օգտագործել մրգային գինիները չափավոր քանակով և դրանով իսկ զերծ մնալ մի շարք հիվանդություններից, դեպրեսիայից ու վաղաժամ ծերացումից:

Հասցե՝ Երևան, Շիրակի 39

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 09:00-19:30

  Հայաստանում Ձիասպորտը հիմնադրվել է 1953թ: Ներկայումս հետաքրքրությունը այս մարզաձևի հանդեպ զգալիորեն աճել է շնորհիվ Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիայի և նրա սերտ համագործակցությանը Միջազգային Ձիասպորտի Ֆեդերացիայի հետ:   Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնը հիմնադրվել է 2001թ-ին: Այն գտնվում է Երևան քաղաքում: Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիայի գրեթե բոլոր մրցումները անց են կացվում Հովիկ  Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնում: Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնում կատարվում են նաև անհատական և խմբակային դասընթացներ,  ինչպես մեծերի,  այնպես էլ երեխաների համար:

Հասցե՝ Աշտարակ, Մուշեղ Բագրատունու 3

Աշխատաքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատաքային ժամեր՝ 10:00-19:00

  «Այրուձի» հեծյալ ակումբը գտնվում է Աշտարակի ծայրամասում: Հեծյալ ակումբն առաջարկում է զբոսանք ձիերով, կերակրում և մասնակցություն ձիերի թամբելուն:   Դուք հնարավորություն կստանաք նաև շատ գիտելիք ձեռք բերել ձիերի մասին, կզգաք ազդեցությունը, որ թողնում է ձիերի պես բարի, ընկերասեր, խելացի և ուժեղ կենդանիների հետ «շփումը»: Լավ մասնագիտացած անձնակազմը կծանոթացնի ձեզ ձիերի հետ աշխատելու առաջին ամենակարևոր հմտություններին:   Ակումբի տարածքում կա հատուկ երեկույթների կազմակերպման համար նախատեսված հատված, որտեղ կարող եք հաճալի ժամանակ անցկացնել բնության գրկում: Այստեղ ձեզ կապահովեն խորովածի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով:
Շուրջ 45 տարվա պատմություն ունեցող Ավշարի գինու գործարանը , որ մրգերի ընդունման կետից 1994-ին վերափոխվել է ժամանակակից հզոր ու մեծ գործարանի, իր բարձրորակ արտադրանքով շարունակում է նվաճել աշխարհի սերն ու վստահությունը հայկական արտադրության խմիչքի հանդեպ: Գործարանը հայտնի է օտարազգի իր սպառողներին ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրած «Ավշար» օղիով, ինչպես նաև ավանդական եղանակով ստացվող «Էրիվան», «Հին էրիվան», «Գլաձոր», «Մարմարա» կոնյակներով: Գործարանի օրեցօր բարձրացող ռեյտինգն ընկերության տնօրենը բացատրում է իրենց վարած ճիշտ մարկետինգային քաղաքականությամբ, արտադրանքի գրագետ դիզայնով, և, իհարկե, զարգացած ու հզոր անձնակազմով: Ավշարի գինու գործարանն այսօր ներկայացնում է ներքին շուկայում և աշխարհի 9 երկրներում շուրջ 60 անուն ոգելից խմիչքներ, որոնց մեջ առանձնանում են ցորենից և տարատեսակ մրգերից, հատապտուղներից պատրաստվող օղիները, մինչև 25 տարվա հնեցում ունեցող կոնյակներ ու բարձրորակ գինիներ: Այս գործարանն իր պատմության ողջ ընթացքում վայելել է ՀՀ քաղաքացիների, և, իհարկե, միջազգային հանրության հարգանքն ու վստահությունը, ինչի մասին են վկայում մոտ 85 մրցանակները՝ բերված արտասահմանյան ցուցահանդեսներից:
Հայաստանի Վայոց Ձորի մարզում` Եղեգիս գետի վերին հոսանքներում, լճային կավային նստվածքներում հայտնաբերվել են բրածո խաղողի տերևի դրոշմներ, որոնց հնէաբանական հետազոտությունները վկայում են դրանց 4-5 մլն տարվա ծագումնաբանության մասին: Խաղողի օգտագործման մասին վկայող այլ հնագույն գտածոներ թվագրվում են Ք. ա. VI հազարամյակի առաջին կեսին, որոնք հայտնաբերվել են Վաղարշապատից ոչ հեռու գտնվող Առատաշենի նեոլիթյան բնակավայրում:   Գինեբեր խաղողի հնագույն մնացորդներ են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում` Խարբերդի դաշտի հնավայրում, Ք. ա. V հազարամյակի երկրորդ կեսին: Արարատյան դաշտը Հայաստանի ամենակարևոր երկրագործական և պատմամշակութային կենտրոնն է: Արարատյան դաշտում գտնվող Վանի թագավորության (ՈՒրարտու) Ք. ա. VIII-VII դարերի խոշոր քաղաքների պեղումներից հայտնաբերված հայկական խաղողի կորիզների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանել են խաղողի մշակովի ձևերին: Խաղողի ժամանակակից տեսակների կորիզների հետ կատարված համեմատություններից պարզ է դարձել, որ ուրարտական հուշարձաններից հայտնաբերվածները ձևաբանական հատկանիշներով նման են Արարատյան դաշտում ներկայումս լայնորեն մշակվող հայկական խաղողի տեղական տեսակներին:   Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ պեղված միջին բրոնզեդարյան (Ք. ա. XIX-XVIII դարեր) դամբարաններից մեկում գտնված անոթի պատերի մեջ ներծծված պարունակության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անոթում գինի է պահվել: Խաղողի պտղակոթունների հետ մեկտեղ նաև գինու համար նախատեսված անոթներ են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում: Հայաստանի տարածքում գինեգործության վերաբերյալ ուշագրավ տվյալներ են հաղորդում անտիկ դարաշրջանի ոչ հայ հեղինակները: “Արմենների երկրում” կամ Արմենիայում պատրաստված գինու և դեպի հարևան երկրներ դրա առաքման մասին են հիշատակում Քսենոֆոնը, Հերոդոտոսը, Ստրաբոնը: Հայաստանում գտնվել են արժեքավոր պատմագիտական նշանակություն ունեցող առարկաներ, որոնք գաղափար են տալիս հին ժամանակներում գինու պատրաստման տեխնոլոգիաների մասին:  

Հասցե՝ Վայոց Ձորի մարզ, գյուղ Արենի

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Շաբաթ

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00

  Վայոց  Ձորի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է Ք.ա. 3-րդ հազարամյակում: Արևաշատ այս գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը: Արենիում է գտնվում նաև տաղանդաշատ Մոմիկի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցված 1321թ.:   Արենի գյուղը շրջապատված լինելով բազում խաղողի այգիներով Հայաստանին նոր բույր ու երանգ է հաղորդում, որի մասին անգամ հռոմեացի պատմիչներն են գրում իրենց աշխատություններում: Հայկական գինու բույրն ու համը դարեր շարունակ  հիշողություն են պահպանում իրենց մեջ: Ք.ա. 5-րդ դարում հույն գրող և պատմագիր Քսենոֆոնը իր «Անաբասիս» աշխատության մեջ հիշատակում է հայկական գինին: Արենին հանդիսանում է հայկական ամենահամեղ գինու օրրանը: Չնայած նրան, որ այս գյուղի խաղողի այգիները կորստյան մատնվեցին 1604թ.-ի տեղի բնակչության բռնի տեղահանումից, սակայն խաղողի ամենադիմացկուն տեսակները պահպանվեցին և բնակավայրը ետ բերեց լավագույն գինեգործի իր երբեմնի համբավը:   Արենին Հայաստանի կարևոր գյուղերից է և գտնվում է Արփա գետի ափին: Գյուղի բնակլիմայական պայմանները նպաստավոր են եղել խաղողագործության և գինեգործության զարգացման համար: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 980 մ բարձրության վրա, ունի կարբոնատային հողատարածքներ և թեժ արև: Այստեղ վայրի խաղողը սկսել են մշակել դեռևս վաղ բրոնզե դարից: Արենիում աճեցնում են երկու տասնյակից ավելի խաղողի տեսակներ, որոնցից սակայն առավել արժեքավոր են  «Արենի» տեսակի տեխնիկական սորտի խաղողը, որից և պատրաստվում է «Արենի» հանրահայտ գինին, որը տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա և իրացվում ոչ միայն Հայաստանում այլև արտերկրում:   Եվ այս գինով է, որ մարդիկ համեմում են իրենց ավանդական ու խրախճանքային սեղանները, միմյանց հաջողություն և բարեմաղթանքներ հղում:
Яндекс.Метрика