Հայաստան

Հանգստավայրեր

Ասկերանի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ կենտրոնական մասը, հյուսիսում և հյուսիս – արևմուտքում սահմանակից է Մարտակերտի շրջանին, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջանին: Հարավային սահմանները հասնում են մինչև Մարտունու և Հադրութի շրջաններ, իսկ հարավ – արևելքում սահմանակից է Մարտունու շրջանին: Հյուսիս – արևելքով անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը: Շրջանը զբաղեցնում է 1222 քառ. կմ տարածք, բնակչությունը կազմում է 17 400 մարդ:   Ասկերանի շրջանում կան 45 բնակավայրեր, որոնցից մեկը քաղաք է՝ շրջկենտրոն Ասկերանը, որը տեղակայված է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 14կմ հեռավորության վրա: Շրջանը ունի խառը ռելիեֆ. հարավ – արևմուտքում՝ լեռնային, հյուսիս – արևելքում՝ հարթավայրային: Շրջանով հոսում են Կարկառ, Բադարա (Պատարա) և Քոլատակ գետերը: Պատմական աղբյուրների համաձայն, վաղ անցjալում շրջանի տարածքի մի մասը` Կարկառի աջափնյա հատվածը մտնում էր Արցախի Վարանդա գավառի մեջ, ձախափնյակը` Խաչենի: Այստեղ պահպանվել են մի շարք պատմաճարտարապետական կոթողներ, որոնց շարքում մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ասկերանի ամրոցը (XVIII դար), Վարանդայի Շահնազարյան մելիքների նախկին նստավայր Ավետարանոց գյուղի հուշարձանը, Բովուրխանավանքը,Պտկեսի  Սուրբ Գևորգ եկեղեցին: Սարուշենի Փիրումաշեն եկեղեցին, Ծաղկաշատ գյուղում գտնվող XIX դարի վերջի և XX սկզբներին մղված հայ ազատագրական պայքարի հայտնի գործիչ Նիկոլ Դումանի տուն թանգարանը, Բադարայի (Պատարա)  գետի ավազանի հուշակոթողները, Այգեստանի մոտակայքում գտնվող բուժիչ աղբյուրը: Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը: Իվանյան գյուղի մոտակայքում գտնվում են դամբարաններ:  
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Այն գտնվում է Արարատյան դաշտում՝ Արաքսի վտակՀրազդան գետի ափին։ Բնակչության քանակով (2013 թվականի ապրիլի դրությամբ կազմում է 1 067.0 միլիոն մարդ) Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության ընթացքում։   Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն Մ.թ.ա. 782 թվականին։ Քաղաքը Հռոմից հին է 29 տարով։ Գոյություն ունեն Երևան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ և ավանդություններ: Ամենահին և ամենատարածված բացատրությունը կապված է Նոյ նահապետի անվան հետ: Ժողովրդի մեջ տարածված ավանդության համաձայն, ջրհեղեղից հետո, երբ ջրերը ետ են քաշվել, Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել «երևաց, երևաց», որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան:   Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր` Շենգավիթ, Կարմիր Բլուր, Ծիծեռնակաբերդ և այլն. Ներկայիս Երևանը նախագծվել է 1921 թվականին անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից:   Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ, բազմաթիվ թանգարաններ, այդ թվում` Պատմության թանգարանը ևՊետական պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը: Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ): Այստեղ է նաևԾիծեռնակաբերդը` Մեծ Եղեռնի հուշարձանը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Վայրը՝ Վայոց Ձոր

Երևանից՝ 125 կմ/ 1 ժ. 49 ր.

  Եղեգնաձորը գտնվում է Արփայի հովտում, ծովի մակարդակից 1230 մբարձրության վրա: Կլիման չոր, խիստ ցամաքային է: Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -5-6 աստիճան է, նվազագույնը -22 աստիճան, հուլիսին +35 աստիճան: Քաղաքն ունի տարբեր հանքային հանածոներ՝ ֆելզիտ, գրանիտ, ապակու հումք, գրավյա:   Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հասկապես անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ: Աշխատում է ճանապարհաշինարարական և շահագործման ձեռնարկությունը և տարբեր փոքր ձեռնարկություններ՝ գինեգործական, տակառագործական, քարի մշակման, բետոնյա իրերի, հացաթխման, հրուշակեղենի պատրաստման, կահույքի արտադրության և այլն:   Վայոց Ձորը  հարուստ է բնության եվ նյութական մշակույթի բազմաթիվ բացառիկ գիտա-գեղարվեստական և ճանաչողական արժեք ունեցող հուշարձաններով: Հյուրերը կարող են տեսնել Վայոց Ձորի անկրկնելի գեղեցկությունը՝ ընտրելով «Արփա» հյուրանոցը:

Գտնվելու վայրը` Կոտայքի մարզ

Հանգստավայրի տեսակը`  լեռնադահուկային հանգստավայր

Երևանից` 56կմ/50ր

  Ծաղկաձոր առողջարանային քաղաքը («Ծաղիկների ձոր») գտնվում է Երևանից 55 կմ հյուսիս-արևելք, բնության գեղատեսիլ անկյունում, Թեղենիս սարի արևմտյան լանջին: Քաղաքը ծովի մակարդակից 1700-1900մ բարձրության վրա է. շրջապատված է անտառներով ու լեռներով: Կլիման մեղմ է, օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը կազմում է +18ºC, իսկ հունվարին` – 6ºC, տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 600-700 մմ, արևային ժամերը` 2500: Քաղաքի բնակչությունը հիմնականում զբաղված է սպասարկման ոլորտում: Ծաղկաձորում սկսել են բնակություն հաստատել դեռևս III-V դարերում։ Վաղ միջնադարում (IV-V դարեր) այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող Վարաժնունի տոհմին։ VI դարում հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ: XVII դարի սկզբին քոչվորական ցեղերը, գրավելով «Ծաղիկների ձոր»-ը, տեղանքը կոչեցին Դարաչիչակ, որըԾաղկունյաց ձոր անվան թուրքերեն թարգմանությունն է։ Քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947 թվականին։ Իսկ երբ Արևելյան Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը (1828թ), Ծաղկաձորում բնակություն հաստատեցին հազարավոր հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից: Այժմ Ծաղկաձորը համարվում է միջազգային ճանաչում ունեցող հանգստավայր, որտեղ հատկապես զարգացած էլեռնադահուկային սպորտը: Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն և այդ հիմնավորմամբ 1968-ին Մեքսիկայում կայանալիք Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում է կառուցվել ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Այստեղ բազմաթիվ օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները: Որպես լեռնադահուկային կուրորտ` Ծաղկաձորն ավելի հայտնի է դարձել Ճոպանուղու կառուցումից հետո: Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228թ.):  

Վայրը` Լոռու մարզ

Երևանից` 140կմ/2ժ. 20ր

  Ստեփանավան  (նախկինում՝ Ջալալ-օղլի) քաղաքը գտնվում է Լոռու մարզում։ Քաղաքն անվանվել է Սովետական Միության հերոս Ստեփան Շահումյանի անվամբ:   Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս: Ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա է: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին հավասար է -4,2 °C, հունիսին՝ +16,7 °C: Տարեկան թափվում են 683մմ մթնոլորտային տեղումներ։ Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ:   Դարերի պատմություն ունի Ստեփանավանը: Իր բնությամբ, չափավոր կլիմայի պատճառով այն ի սկզբանե գրավել է շատերի ուշադրությունը: Նրա հիմնադրումն ու սկզբնավորումը թվագրվում է դեռևս մ.թ.ա. 3-ից 1-ին դդ.: Այդ են վկայում նրա շրջակայքում հայտնաբերված քարարկղային (կրոմլեխ) դամբարաններ և խեցեղեն իրեր: Ստեփանավանի առաջին հատակագիծը կազմվել է 1957թ., երկրորդը 1962 թ.: 1971 թ. կազմվեց Ստեփանավանի երրորդ գլխավոր հատակագիծը: 1988-ի դեկտեմբերի 7-ին երկրաշարժից հետո քաղաքն սկսեց արագ վերակառուցվել և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին: Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 36 կմ:   Ստեփանավանը Խորհրդային Միության տարիներին եղել է հայտնի հանգստավայր Հայաստանում: Տարեցտարի ավելացնում է զբոսաշրջիկների թիվը շնորհիվ հրաշալի բնության և պատմամշակութային հարուստ ժառանգության: Հանգստացողներն առավել հետաքրքիր վայրերից են Ստեփնավանի Դենդրոպարկ ինքնատիպ բուսաբանական այգին և Լոռի Բերդ ամրոցը: Ստեփանավանի լեռնային մաքուր օդն առավել առողջարար է շնչառական խնդիրներ ունեցողնեի համար՝ սոճիների փոշոտման շրջանում մայիսին: Ստեփանավանում է ծնվել Հայաստանի Առաջաին Հանրապետության առաջին նախագահ Ավետիք Սահակյանը:   Մեր միջոցով կարող եք հյուրանոցներ, հանգստյան տներ, քոթեջներ, հյուրատներ և առանձնատներ ամրագրել Ստեփանավանում:  

Վայրը՝ Լեռնային Ղարաբաղ

Երևանից՝ 329 կմ/ 4 ժ. 30 ր.

 Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է. ունի 55 հազ. բնակչություն: Ստեփանակերտը երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է: Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա: Քաղաքը վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին:   Քաղաքը սփռված է վաղ միջնադարյան և միջնադարյան տասը գյուղատեղերի վրա, որտեղ կարելի է հաշվել ավերակ 10 եկեղեցի, հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր:   Ստեփանակերտն ունի հինավուրց պատմություն:  Այստեղ առաջին բնակավայրերը հայտնվել են մ.թ.ա. 3-2 –րդ  հազարամյակում: XIX դարում Էմիլ Ռոսլերի կողմից իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեցին այդ ժամանակների բազմաթիվ մեծ արժեք ներկայացնող գտածոներ, որոնց մի մասը պահվում է աշխարհի ամենախոշոր թանգարաններում: Ղարաբաղի ներկայիս մայրաքաղաքի տեղը եղել է Վարարակն գյուղը, որը ստացել էր գյուղով հոսող աղբյուրի անվանումը: Այդ գյուղից, հրաշքով, մեզ է հասել միայն մի իջևանատուն:   Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին: Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը: Խորհրդային ժամանակշրջանում Ստեփանակերտը եղել է տիպիկ շրջկենտրոն, որտեղ գործում էին մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, մանկավարժական ինստիտուտ, գյուղատնտեսական տեխնիկական դպրոց, երաժշտական և բժշկական ուսումնարաններ, պատմա-երկրագիտական թանգարան: 60 –ականներին քաղաքի կենտրոնում կառուցվել է համալիր, որը իր մեջ ներառում է Լենինի անվան հրապարակը (ներկայումս՝ Վերածննդի), Կոմկուսի շրջկոմի շենքը (ներկայումս՝ ԼՂՀ Կառավարություն):   Չնայած քաղաքի չափերը այդքան էլ մեծ չեն, սակայն այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ վայրեր, կանաչապատ զբոսայգիներ և հարմարավետ բակեր: Կան նաև բարձրակարգ հյուրանոցներ Ստեփանակերտում, որոնք կդարձնեն ձեր հանգիստն ավելի հարմարավետ:  

Վայրը՝ Լեռնային Ղարաբաղ

Երևանից՝ 317 կմ/ 4 ժ. 20 ր.

 Շուշին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Այն համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։   Շուշիի տարածքում հայտնաբերված մ.թ.ա. XIV-XIII դդ. խեցեգործական ու քարե կենցաղային առարկները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել է ամրոց-բնակատեղի: Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Շուշին Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից: Քաղաքի մոտ կան հնադարյան գերեզամանատեղիներ, պեղվել են 9-12-րդ դարերի հայկական խաչքարեր և խեցեղեն։   Շուշին եղել է հայ մշակույթի կարևոր կենտրոն, որտեղ բարձր զարգացման են հասել կրթությունը և հատկապես գրատպությունը: 1827–1920 թթ-ին քաղաքում գործել է 5 տպարան, հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք:   1991-1992 թթ. Շուշիից ինտենսիվ գնդակոծման է ենթարկվել Ստեփանակերտը և այլ հայկական բնակավայրեր, որին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ։ Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։  1992 թ. մայիսի 6-ին Շուշին ազատագրվել է Արցախի բանակի կողմից։ Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է շուրջ 3.000 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն։   Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888թ. –ին: Հյուրանոցները Շուշիում կօգնեն դարձնել ձեր այցը քաղաք ավելի հաճելի:  

Վայրը՝ Սյունիքի մարզ

Երևանից՝ 359 կմ/ 4 ժ. 53 ր.

  Կապան, նախկինում Ղափան քաղաքը Սյունիքի մարզկենտրոնն է։ Քաղաքը գտնվում է Կապան գետի վրա:   Ըստ երևույթի, սկզբից Կապանը սովորական բնակավայր էր։ X-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք։ Կապանը X-րդ դարի վերջում (հավանաբար 998-1001 թթ. սահմաներում) դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ Խոր հովտում գտնվելով՝ Կապան քաղաքն օժտված է ուրույն միկրոկլիմայիով. ամռանը առավելագույն ջերմաստիճանը հասնում է մինչև 38-40, ձմռանը նվազագույն ջերմաստիճանը հասնում է -10-15 աստիճանի։   Կապանում կան հյուրանոցային համալիրներ, հանգստյան տներ, մշակութային հարուստ ժառանգության` Տաթևի համալիրը, Վահանավանքի և պատմամշակութային այլ հուշարձաններ: Մարզի տարածքում Էկոտուրիզմիզարգացնամ ներուժ կա:

Վայրը` Վայոց Ձորի մարզ

Երևանից` 175կմ/3ժ.

Ջերմուկը տեղակայված է Վայոց Ձոր մարզի անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝ +0.4 աստիճան, ամռանը՝+15.3 աստիճան, աշնանը՝ + 4.9 աստիճան, ձմռանը՝ -9 աստիճան: Բնակավայրը հիշատակվում է 13-րդ դարից, սակայն քաղաքի հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու մնացորդները փաստում են, որ բնակավայրը ավելի հին ժամանակներից է: Ջերմուկի ջրերը զանազան հիվանդություններ բուժելու հուսալի միջոց են եղել անհիշելի ժամանակներից: Ըստ պատկմական աղբյուրների` Ջերմուկը Սյունյաց գահերեց իշխանների ամառանոցն է եղել: Վկայություններ կան այն մասին, որ մարդիկ երկար դժվարանցելի ճանապարհ են անցել կիրճերով, նեղ կածաններով, որպեսզի տաք և բուժիչ ջրերում լոգանք ընդունեն:  Միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները ապացույց են, որ Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը՝ որպես բուժամիջոց, օգտագործվել են դեռևս դարեր առաջ: Անկրկնելի է Ջերմուկի մեծ ջրվեժը. 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող այս հրաշքը ժողովուրդը անվանել է «Ջրահարսի վարսեր»: Վայոց Ձոր մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան վայրերով՝ Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդևանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն: Կեչուտի ջրամբարը սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Այն «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը (48 կմ) ։ Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։ Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար: Այսօր Ջերմուկում կան բազմաթիվ առողջարաններ, որտեղ կարելի է համատեղել հանգիստը բուժման հետ. ամենահայտնին «Ջերմուկ Արմենիա» առողջարանն է:  

Վայրը՝ Տավուշի մարզ

Երևանից՝ 130 կմ/ 1 ժ. 38 ր.

  Իջևան քաղաքը Տավուշի մարզկենտրոնն է: Քաղաքի կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 C, հունվարին 0 C մոտ, տարեկան տեղումների քանակությունը 563 մմ։   Իջևանը սկսել է բուռն զարգացում ապրել հատկապես անցած դարի 30-ական թվականներից սկսած, երբ շահագործման են հանձնվել մի շարք արդյունաբերական, շինարարական, սննդի և այլ ձեռնարկություններ։ Իջևանը հայտնի է իր գորգագործությամբ: Այստեղ է Անդրկովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը:   Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին (Դենդրոպարկը), պատմաերկրագիտական թանգարանը: Իջևանը հրաշալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ, իսկ հյուրանոցներ Իջևանում ընտրելու հարցում ձեզ կօգնի մեր ընկերությունը:

Վայրը` Կոտայքի մարզ

Երևանից` 146կմ/2ժ. 20ր.

  Հանքավանը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 33 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում: Բարձրությունը ծովի մակարդակից 2000 մ է։ Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16-18°C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7°C):   Հանքավանը բարձր կլիմայական առողջարան է: Հանքավանի աղբյուրների ջրերն իրենց քիմիական կազմով նման են եսենտուկյան ջրերին: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ: Գործում են առողջարաններ, ինչպես նաև Անի Ռեզորթ Հանքավանը:

Վայրը՝ Շիրակի մարզ

Երևանից՝ 122 կմ/ 1 ժ. 44 ր.

  Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է: Այն գտնվում է հանրապետության հյուսիս-արեւմուտքում, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Բնակչությունը կազմում է շուրջ 146 հազար մարդ:   Գյումրի անվան Կումայրի նախաձևը նշանակում է անձավախումբ և առնչվում է Շիրակի նախնադարյան այն բնական քարանձավներին, որոնք հնագույն շիրակցուն ծառայել են թե՛ որպես գյուղատնտեսական արտադրանքի (նախ և առաջ՝ հացահատիկի) պահեստավորման վայրեր, թե՛ որպես հուսալի ապաստարաններ։   1837 թ-ին` Ռուսաստանի Նիկոլայ I ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել էԱլեքսանդրապոլ: 1899 թ-ին` երկաթուղու կառուցումից հետո, Ալեքսանդրապոլը դարձել է երկաթուղային կարևոր հանգույց, ռազմավարական, առևտրական, արհեստավորական և մշակութային կենտրոն: Գյումրու քաղաքի թատրոնում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։  Սովետական Միության տարիներին Գյումրին վերանվանվել է Լենինական Վլադիմիր Լենինի պատվին: Անկախությունից հետո քաղաքը ստացավ ներկայիս անվանաձևը, որը Կումայրի բառի բարբառային տարբերակն է:   Գյումրին եղել է բնակավայր դեռ անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված Ք.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908-ին գտնված Ք.ա. X-IX դդ. երկաթե ապարանջանները ու դանակները։   1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից Գյումրին խիստ տուժել է. զոհվել և խեղվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Քաղաքը դեռևս վերականգնվում է: Ներկայումս Գյումրիում գործում են թեթև, մեքենաշինական ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, օդանավակայան:   Քաղաքի խորհրդանիշներից է համարվում մուշուրբան։ XXI դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը)։ 2013 թ.-ին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը։

Վայրը` Սյունիքի մարզ

Երևանից` 240կմ/4ժ.

 Գորիսը գտնվում է Սյունիքի մարզում, մոտ 70  կմ հեռավորության վրա մարզկենտրոն Կապանից: Քաղաքը տեղակայված է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին: Կլիման բարեխառն լեռնային է, մեղմ ձյունոտ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը - 1.3 C է, հուլիսինը՝ 19 C, տեղումների քանակը 700 մմ: Գորիսը հիմնադրվել է 1870թ.-ին՝ որպես Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885թ. Ռուսական Կայսրության կողմից։ Սակայն, Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից: Մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում։ 1980-ական թվականների սկզբին այստեղ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բարձրարժեք բրոնզյա իրեր՝ կանացի զարդեղեն, դաշույն, տեգ, հմայիլներ, ամանեղեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են մ.թ.ա. III-II դարերին, ունեն տեղական ծագում և խոսում են տեղաբնակների բարձր մշակույթի և կենցաղի մասին։ Հին ժայռապատկերներ են գտնվել Իշխանասարի փեշերին: Դրանք հիմնականում մարդու և ընտանի կենդանիների պատկերներ են և վերաբերում են մ.թ.ա. 5-2 հազարամյակներին։   Գորիսը խորհրդային իշխանության տարիներին ամբողջապես վերափոխվել է, դարձել գեղեցիկ, բարեկարգ քաղաք։ Գորիսը դարձել էր ժամանակակից արդյունաբերական կենտրոն: Այսօր Գորիսում կան բազմաթիվ առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, մշակութալուսավորական օջախներ և հյուրանոցներ:   Յուրովի է նաև Գորիսի ճարտարապետական ոճը: Դեպի երկինք բարձրացող լեռներն ու անդնդախոր ձորերով հոսող գետերը, գեղեցիկ բնությունն ու հայկական վանքերն ու եկեղեցիները, ալպյան դաշտավայրերը մարդուն տանում են դեպի Գորիս, հազար տարվա անցյալով Տաթևի վանք, Որոտանի վրա բնության «կառուցած» Սատանայի կամուրջ, Շաքիի ջրվեժ, Քարահունջ:

Վայրը` Տավուշի մարզ

Երևանից` 94կմ/2ժ.

 Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա: Քաղաքը շրջապատված Փոքր Կովկասիլեռնազանգվածներով։ Իր բնակլիմայական պայմաններով Դիլիջանը եզակի բնակավայրերից է:   Քաղաքի չքնաղ բնապատկերը լրացուցիչ դրական ներգործություն է ունենում հիվանդների եւ հանգստացողների վրա: Քաղաքի հյուսիսային մասում 1400 մ. բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը։   Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ըստ ժողովրդական ստուգաբանության ,,Դիլի  ջանը,, նշանակում է ,,քաղցր լեզու,,: Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են ,,Դիլի ջան,,:   Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ «Դիլիջան» և «Դիլիջան Ֆլորովա»հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական «Վիշի» և վրացական «Բորժոմի» հանքային ջրերին։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։   Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ. այստեղ է նաև Դիլիջանի ազգային պարկը:   «Եթե դրախտում կան անտառներ, լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլինի Դիլիջանին: Յու. Կիրիլովա    

Վայրը` Կոտայքի մարզ

Երևանից` 44կմ/46ր.

  Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Հայաստանի հանրապետության Կոտայքի մարզում, Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Բջնին հայտնի է իր հանքային ջրով և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով: Հենց այստեղ է արտադրվում հայտնի «Բջնի» հանքային ջուրը:   Միջին դարերում Բջնին հայ գրչության կարեւորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել 12-17 դդ. այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր: Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով` 1031 թ.: Եկեղեցու պատերին կան վիմափոր արձանագրություններ: Վերանորոգվել է 1947 թ.:

Վայրը` Կոտայքի մարզ

Երևանից` 20կմ/24ր.

  Արզնին առողջարանային գյուղ է Հայաստանում, Կոտայքի մարզում։ Այն գտնվում է Հրազդան գետի ձախ ափում, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս: Արզնիում կլիման ցամաքային է, մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը -5 °C), ամառը զով է (հուլիսի միջին ջերմաստիճանը +22 °C), աշունը տաք է ու երկարատև:   Գյուղը հիմնվել է XIX դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009): Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով: Արզնիհանքային ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ (1.25-2.0 գ/լ) եւ հանքային տարրեր (8-10 գ/լ), հանդիսանում են արդյունավետ բուժման հիմնական գործոնները:   Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք: Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ: Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, պարիսպներից դուրս, հյուսիսաին կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը:   Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից: Ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ: Մեկնաբանվում է մեռածների միջից Արային զննիր իմաստով: Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին: Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր:   Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն: Ներկայումս գյուղը հայտնի է որպես առողջարանային գոտի, որտեղ գործում են 5 առողջարաններ: Այստեղի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին: Այստեղ հիմնականում բուժվում են աղեստամոքսային տրակտի, սրտի իշեմիկ եւ ռևմատիկ հիվանդություններ: Գյուղից ոչ հեռու գտնվում է Արզնի ՀԷԿ-ը:
Яндекс.Метрика