Հայաստան

Հուշարձաններ և կառույցներ

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին նվիրված հուշարձան - կամարի կողքով անտաբեր չի կարող անցնել Գառնի և Գեղարդ համալիրների ոչ մի այցելու: Հուշարձաններ տանող ճանապարհին` Ողջաբերդ գյուղի մոտ, 1500 մետր բարձրության վրա գտնվող այս կոթողից հրաշալի տեսարան է բացվում. Արարատն ու դիմացը փռված Հայաստանը : Կամարի մոտից բիբլիական սարը տեսանելի է օրվա բոլոր ժամերին: «Չարենցի կամարի» վրա փորագրված է հատված բանաստեղծի «Հայաստան» բանաստեղծությունից. «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»: Կամարը կանգնեցվել է 1957 թվականին՝ նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից: Ստացել է «Հանգստի կամարե հուշարձանը՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին» անվանումը:  
«Հայոց այբուբեն» հուշատառերը գտնվում են Օշականում, Արագած լեռան արևելյան լանջին: Հուշատառերը տեղադրվել են հայ ճարտարապետ Ջ. Թորոսյանի նախագծով 1962թ. և իրենցից ներկայացնում են հայոց այբուբենի 39 զարդապատկերներով քանդակված տառերը:

Վայրը՝ Արմավիր

Հիմնադրվել է՝ 1961

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է։ Այն գտնվում է Էջմիածնի Մայր տաճարին բավականին մոտ:   Զվարթնոց միջազգային օդանավակայանը բացվել է 1961-ին։ Օդանավակայանը մատուցում է ծառայություններ տարանցիկ ուղևորներին, ներառյալ` տրամադրում է քաղաք այցելելու թույլտվություն: Օդային երթևեկության կառավարման ծառայություններ է մատուցում 6 խոշորագույն միջազգային օդային երթուղիների համար, որոնք անցնում են Հայաստանի օդային տարածքով` տարեկան 15000 միջազգային չվերթներ: Աշխատում է շուրջօրյա գրաֆիկով:

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1992

    Եռաբլուր պանթեոնը Հայաստանի Հանրապետության ազգային գերեզմանատուն է, որտեղ ամփոփվել են Արցախյան ազատամարտում Շուշիում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Բլրի բարձրությունը 951 մ է, իսկ պանթեոնի տարածքը՝ 19,22 հա։   Եռաբլուր են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ Վ. Սարգսյանի, Ջ. Աբրահամյանի, Մ. Մելքոնյանի, 673 ազատամարտիկի և զինծառայողի աճյունները:   Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը, հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհայտ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։   Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել է 1994թ. Գարեգին 1-ին երջանկահիշատակ կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998թ.:   Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի,  Տաղավար տոներին, Մեռելոց օրերին,  Ս. Վարդանանց և Ս.Սարգիս Զորավարի տոներին Ս. Պատարագ է մատուցվում:   Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։  Ամեն տարի հայ ազգը այցելում է Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցում զոհված հերոսներին:  

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1985 թ.

Ճարտարապետ` Ջ. Թորոսյան

  Եղիշե Չարենց 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ է: Հայ մեծ պոետը ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին:   Եղիշե Չարենցի հուշարձանը տեղադրվել է 1985-ին։ Այն կառուցված է բրոնզից. բարձրությունը 18,5 մետր է: Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»:

Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս

Հիմնադրվել է` XIII-XIV դդ.

Երևանից` 140կմ/2ժ. 30ր

  Եղեգիսի հրեական գերեզմանատունը գտնվում է համանուն գյուղում: Այն պատկանում է 13-14-րդ դարերում Եղեգիսում բնակվող հրեական համայնքին։ Գերեզմանոցում պահպանվել է համարյա քառասուն տապանաքար: Տապանաքարերից տասի վրա հայտնաբերվել են եբրայերեն և արամեերեն լեզուներով սեպագիր արձանագրություններ։   Արձանագրություններում առկա են ավանդական հրեական հուղարկավորության ժամանակ գործածվող լեզվական իրողություններ, Էթնիկ կրոնական բովանդակություն ունեցող, աստվածաշնչյան թեմաներով բանաստեղծություններ, ինչպես նաև Թալմուդից փոխառած արտահայտություններ։ Ննջեցյալներից ոմանց անունները լայն տարածում ունեին իրանաբնակ հրեաների մեջ, որն էլ վկայում է, որ Եղեգիս գյուղում ապրող հրեական համայնքը հավանաբար ունի իրանական ծագում։   Կարող եք նաև Եղեգնաձոր այցելել, որը ևս գտնվում է Վայոց Ձորի մարզում:

Վայրը`  Սյունիքի մարզ, գ. Տաթև

Հիմնադրվել է` 2012

Երևանից` 253կմ/4ժ.

Աշխատանքայիյ օրերն ու ժամերը: Երեքշաբթիից կիրակի - 10:00 - 18:00 Հանգստյան օր: Երկուշաբթի   Հետադարձելի «Տաթևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքում, Երևանից 250 կմ դեպի հարավ: Այն կառուցվել է ավստրա-շվեցարական Dopplemayer/Garaventa ընկերության կողմից «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: Ռեկորդային 9 ամսվա ընթացքում կառուցված ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում (5752մ) և ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Յուրաքանչյուր խցիկը  տեղավորում է 25 ուղևոր և մեկ վագոնավար:  Ժամում ճոպանուղին կարող է սպասարկել 200 մարդ: Խցիկը շարժվում է 37 կմ/ժ արագությամբ. ուղևորությունը տևում է 12 րոպե:  Խորունկ կիրճում, որի վրայով ձգվում է ճոպանուղին, հոսում է Որոտան գետը: Գեղատեսիլ կիրճը պահում է բազմաթիվ գանձեր` հնագույն քարանձավային գյուղեր, նեանդերտալների կանգառներ,  ճգնավորների կացարաններ, բուժիչ աղբյուրներ: Կիրճի վրայով կառուցվել է նաև հայտնի «Սատանի կամուրջը»: Ճանապարհը տանում է դեպի Տաթևի վանքային համալիրը, որը կառուցվել է 906 թվականին: Այնտեղ կարելի է տեսնել Սուրբ Երրորդությանը նվիրված սյունը. երբ գետինը ցնցվում է, այն սկսում է ճոճվել: Այս  մեխանիզմը օգտագործել են թշնամու հարձակման, ինչպես նաև բնական աղետների մասին տեղեկանալու համար:  Համալիրը ներառում է նաև 1390-1435 թթ կառուցված Տաթևի համալսարանը` միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական և գիտական մտքի խոշորագույն կենտրոնը: Միջնադարյան այս վանքի վերածնունդը «Տաթևի վերածնունդ» նախագծի (որի շրջանակներում կառուցվել է «Տաթևեր» ճոպանուղին)  հիմնական նպատակն է: Տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցները ուղղված են այդ ծրագրի իրականացմանը:

Վայրը` Արցախ,  Ստեփանակերտ

Հիմնադրվել է` 1967 թ.

Երևանից` 330կմ/6ժ

Քանդակագործ` Ս. Բաղդասարյան

      Մենք ենք, մեր սարերը հուշարձանը գտնվում է Արցախում. շատերին արձանը հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»։ Այն տեղադրվել է 1967 թվականին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։   Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Այնուամենայնիվ, այն տեղադրվեց Ստեփանակերտ  քաղաքում։

Վայրը`Երևան

Հիմնադրվել է` 1950 թ.

Ճարտարապետ` Ռ. Իսրայելյան

  Մայր Հայաստան հուշահամալիրը կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։   Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1962 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։ Երեք տարի անց հուշահամալիրի շենքում բացվեց Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը:   «Հաղթանակ» զբոսայգին բոլորս անվանում ենք «Մոնումենտ»: «Մոնումենտ» սկսեցին անվանել ոչ միայն այգին, այլև ողջ թաղամասը, որը համարվում է Երևանի ամենահաճելի վայրերից մեկը:   Այգին սկսեց կառուցվել 1930-ականների վերջին: Այն կոչվում էր «Քաղաքային այգի Արաբկիրում»: Պատերազմից հետո այն վերանվանվեց «Հաղթանակ» այգու: Մինչ այդ այգու տեղում ամայի տարածքներ էին, բոլոր ծառերը տնկվեցին աստիճանաբար, տարիների ընթացքում:   Առաջին կարուսելը ճոճվող նավակն էր, որը տեղադրվեց 1955-56թթ-ին: 1959թ-ին այգում բացվեց «Արագիլ»ռեստորանը, որը դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը: Նրա հեղինակը եւս Ռաֆայել Իսրայելյանն էր:   «Արեւիկ» արհեստական լիճը սկսեցին կառուցել 1958թ-ին, իսկ շահագործման հանձնեցին 1961թ-ին: Լճի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն էր: Լիճը կրկնում է Սեւանա լճի ձեւը: Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8,5մ:  

Վայրը` Վայոց Ձորի մարզ

Հիմնադրվել է` 1332 թ.

Երևանից` 150կմ/2ժ.

  Վարդենյաց քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ քարավանատներից է։ Դրանք դեպի Եվրոպա և Արևելք գնացող բեռնված քարավանների համար ծառայել են որպես գիշերային օթևաններ։ Այն գտնվում է Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին, Սելիմի (Սուլեմայի) լեռնանցքի հարավահայաց լանջին, Աղնջաձոր գյուղի տարածքում: Կառուցման ճիշտ ժամանակը վկայված է հայերեն և արաբերեն միջնադարյան շինարարական արձանագրություններով: Ըստ հայերեն արձանագրության`քարավանատունը կառուցվել է 1332 թ. Չեսար Օրբելյան իշխանի պատվերով:   Ավանդապատումը պատմում է , որ  քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան: Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել. հազիվ ճանապարհի կեսը անցած գիշերը վրա է հասել և նա կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձյունաբուքի մեջ: Ասում են քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակի համար կառուցել է մի իջևանատուն, որտեղ ճանապարհորդները կկարողանան հանգստանալ ու շարունակել ճանապարհը:  Լեռնանցքը այդ ժամանակից կոչվում է Սելիմ լեռնանցք: Հենց այդ տեղում էլ ավելի ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը: Մեծ շրջանաձև տուրը Հայաստանում և Արցախում կօգնեն ձեզ ավելի մանրամասն ուսումնասիրել Սելիմի լեռնանցքն ու Սելիմի քարավանատունը:   Քարավանատան երկարությունը 35,5մ է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:   Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում: Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար, մոտ հեռավորությունից տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր: Այդ պատճառով, ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ: Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս` շնորհիվ լույսի և ստվերի խաղի: Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում:   Կառույցի ճակատային մասում տեղադրված երկու բարձրաքանդակները խորհրդանշում են Օրբելյան իշխանական տան զինանշանները: Միջնադարյան հյուրանոցի շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:   Սելիմի քարավանատունը ավերվել է XV-XVI դդ.: Հիմնովին նորոգվել է 1956-1959 թթ.: Ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել են հարավային պատն, ներսի խարխլված պատերն ու կամարները:    

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1967 թ.

Ճարտարապետ` Ա. Թարխանյան

 Ծիծեռնակաբերդը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, մայրաքաղաքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի՝ այստեղ է գտնվել սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի վերնահարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր են տարել Վահագն աստծուն: 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր: Օսմանյան Կայսրությունը պետական մակարդակով ծրագրեց և իրագործեց հայերի զանգվածային կոտորած: Այն իր գագաթնակետին հասավ 1915-1916թթ., երբ 1915-ի ապրիլի 24-ին սկսված ջարդերին զոհ գնաց մոտ 1.5 միլիոն հայ…   Խորհրդային շրջանում այս մասին թույլատրվեց խոսել միայն 50-ականներին: 1965 թվականին` Մեծ Եղեռնի 50 ամյակի կապակցությամբ, ճարտարապետներ Թարխանյանի և Քալաշյանի նախագծով, Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի վրա կանգնեցվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը:   Հուշարձանը բաղկացած է երկու մասից: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ այն խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանը և նույնիսկ Սիսն ու Մասիսը: 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Մեկ այլ տեսակետի համաձայն` դրանք խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ հիմնականում տեղի է ունեցել կոտորածը: Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։   Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները: 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց ստորգետնյա Ցեղասպանության թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։  Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։   1965 թվական, ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ օրը հայերըՍովետական Հայաստանում առաջին անգամ նշեցին Եղեռնի զոհերի հիշատակի օրը:  

Վայրը` Կոտայքի մարզ, Ծաղկաձոր

Հիմնադրվել է` 2004-2008 թթ

Երևանից` 58կմ/50ր

Ճոպանուղու աշխատանքային ժամերը. 1-ին կայան` 10:00-18:00 2-րդ կայան` 10:00-17:30 3-րդ կայան` 10:00-17:00 4-րդ կայան` 10:00-17:30
Ծաղկաձորի ճոպանուղու տոմսերի այցեքարտերի գները.
Այցեքարտեր 1 մուտք 1800 դրամ
Դահուկորդ թոշակառուներին (63տ և բարձր) անվճար
Ընտանեկան 20% զեղչով
Ուսանողական 20% զեղչով
Քարտի կիրառման ժամկետը 2 տարի:
Պլաստիկ քարտ անվանական արժեքը 2000 դրամ
Լիցքավորում 11000 դրամը (20 մուտք), 7000 դրամը (15 մուտք)
Քարտի կիրառման ժամկետը 3 տարի:
2 օր 16000 դրամ
3 օր 23000 դրամ
7 օր 49000 դրամ
1ամիս 130000 դրամ
Սեզոնային 250000 դրամ
Ճոպանուղու տարածքում գործում են մի շարք սպասարկման ծառայություններ`- Բուժկետ - Հրահանգիչ-մարզիչներ - Փրկարարական ծառայություն - Սննդի օբյեկտներ - Վարձույթի կետ - Ավտոկանգառ

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1959 թ.

Քանդակագործ՝ Ե. Քոչար

Ճարտարապետ` Ս. Քյուրքչյան

  Վարդան Մամիկոնյանի հուշարձանը գտնվում տեղադրվել է 1985-ին։  Արձանը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Վարդան Մամիկոնյանը  5-րդ դարի հայ զորավար է, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ։ Մեծարվել է Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով:   Վարդան Մամիկյանը առավել հայտնի է դարձել Ավարայրի ճակատամարտում:  Այդ ճակատամարտը տեղի ունեցավ մայիսի 26, 451 թվականին, Հայաստանի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակում ծառայում էր 66,000 զինվորներ, իսկ պարսկականում՝ 300,000 զինվորից։ Պատերազմը վերջացավ ի նպաստ պարսիկներին, սակայն հայերը կարողացան պահպանել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում՝ հետագայում դասվելով սրբերի շարքը։

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1959 թ.

Քանդակագործ՝ Ե. Քոչար

Ճարտարապետ` Մ. Մազմանյան

  Սասունցի Դավթի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Երվանդ Քոչարը (1899-1978) արվեստագետ էր, ում նորարարական աշխատանքները վկայում էին 3 ժանրերում` գեղանկար, գրաֆիկա և քանդակ, նրա ունեցած մեծագույն տաղանդի մասին: Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:     Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը, մեծն ու համայնապարփակը «Սասունցի Դավիթ» էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է   8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ:  Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝  Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով: Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով:   Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:   «Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլիանվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին։ «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։  

Վայրը` Սյունիքի մարզ, գ. Տաթև

Հիմնադրվել է` XII դ.

Երևանից` 253կմ/4ժ.

    Տաթևի Մեծ Անապատը միջնադարյան հայկական վանքային համալիր է Որոտան գետի ափին Սյունիքի մարզում։ Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։   Այս ճարտարապետական համալիրի հիմնադիրն է եղել ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին: Այն եղել է կրթական, կրոնական ու մշակութային մեծ կենտրոն: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ:   Ճոպանուղու օգնությամբ կարող եք հեշտությամբ հասնել Տաթևի վանք:

Վայրը` Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ

Հիմնադրվել է` 1968-1978 թթ

Երևանից` 47կմ/50ր.

Ճարտարապետ` Ռ. Իսրայելյան

    Սարդարապատ հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին:   Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը նվաճվեց հայ հրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով:   Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները: ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղ. բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում և ծառայում իբրև գթության քույրեր: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:   Հենց ճակատամարտի վայրում կառուցվեց հուշահամալիրը: Այն կազմում են թևավոր ցուլերը և հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը: Նրա հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, երեք շարքով կախված զանգերից: Այն դաժան պայքարի օրերին զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին` ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի: Ղողանջը տարածվում էր ամբողջ Արարատյան դաշտավայրով:   Հայ մեծանուն ճարտարապետ Ռ. Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը։  

Վայրը` Լոռու մարզ, ք. Ալավերդի

Հիմնադրվել է` XII դ.

Երևանից` 180կմ/2ժ. 40ր.

  Սանահինի կամուրջը միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույցներից է։ Այն գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Դեբեդ գետի վրա։ XII դարի վերջին տասնամյակում այն կառուցել է տվել Զաքարե եւ Իվանե  եղբայրների քույր Վանենի թագուհին իր ամուսնու` վաղամեռ Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին: Տեղադրված է Դեբեդ գետի հունի նեղ եւ նպաստավոր ափեր ունեցող հատվածում:   Բազալտակուռ կամուրջն իր ակնահաճո ուրվագծով, քարատեսակով ու գույնով ձուլվում է գեղատեսիլ միջավայրին՝ կազմելով նրա անքակտելի զարդը: Ոչ այնքան հեռու է գտնվում Սանահինի վանքը, Հաղպատավանքը, ինչպես նաև Քոբայրը:

Վայրը`  Երևան

Հիմնադրվել է` 1924 թ.

Ճարտարապետ` Ա. Թամանյան

  Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանն ու գործընկերները կերպարանափոխեցին Երևան քաղաքը. այն վերածվեց տպավորիչ նորակառույց շինություններով ժամանակակից քաղաքի։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Չորս հիմնական շենքերի կառուցումը տևել է 1926-1958 թվականները: Կառավարության տան ճարտարապետը հենց ինքը՝ Թամանյանն է եղել, իսկ նրա մահից հետո՝ 1936 թվականից, հոր աշխատանքը 1952 թվականին ավարտին հասցրեց տղան՝ Գևորգ Թամանյանը: Արմենիա Մարիոթ հյուրանոցը և Արհմիությունների տունը նախագծել են Մարկ Գրիգորյանը և Էդվարդ Սարապյանը: ՀՀ Արտաքին Գործերի, Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների շենքերը նախագծել են Սամվել Սաֆարյանը և Վարազդատ Արևշատյանը: Հրապարակի հինգերորդ ՝ Հայաստանի Պատմության Թանգարանի և Պատկերասրահի շենքը իր վերջնական տեսքը ստացավ 1975 թվականին ՝ Մարկ Գրիգորյանի նախագծով: Ազգային պատկերասրահի շենքի առջև կազմակերպված են երգող շատրվաններ, որոնց շնորհիվ Հանրապետության հրապարակը դարձել է երևանցիների սիրելի ժամանցի վայրերից. այստեղ հաճախ բացօթյա համերգներ են կազմակերպվում։ Շատրվանները վերանորոգվել են 2007-ին և համալրվել արդիական համակարգչային կառավարմամբ լուսաձայնային էֆեկտներով. շատրվաններն ասես «պարում են» երաժշտական նվագակցությամբ, փոխվում են նաև գույները, իսկ ջրի շիթերից ստեղծված էկրանին հայտնվում են հոլոգրաֆիկ պատկերներ` ստեղծելով հիրավի զարմանահրաշ տեսարան:   Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971-ին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1936 թ.

  Կոմիտասի անվան այգու Պանթեոնը հիմնադրվել է 1936 թ-ին, երբ Կոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։   Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծնվել է Սեպտեմբերի 26, 1869 թվականին Թուրքիայում: Նա եղել է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։   Ավելի ուշ տարածքը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի: Կոմիտասի անվան պանթեոնում են ամփոփված Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը և նրանց կանայք` Սարյան Լուսիկը (1893–1974 թթ.), Իսահակյան Սոֆյան (1882– 1966 թթ.), Զորյան Սաթենիկը (1901–1975 թթ.)։ Պանթեոնից քիչ հեռու՝ մեկուսի մի անկյունում, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի (1876–1927 թթ.) գերեզմանն է։

Վայրը`  Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս

Հիմնադրվել է` IX-XVIII դդ

Երևանից` 94կմ/1ժ. 20ր

  Նորատուս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին, Գավառից 5կմ հյուսիս-արևելք. այն Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ, յուրահատուկ բացօթյա թանգարան, խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածու, վայր, որը խորհրդավոր տպավորություն է թողնում  Հայաստանի մասին; Ավանդության համաձայն`մոնղոլ-թաթարական հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր զգեստավորում են զինվորների պես: Տեսնելով այդ զարհուրելի տեսարանը` թշնամին ամթոալի ետ է նահանջում:   Դամբարանի տարածքում կա մի փոքրիկ մատուռ, որի օգնությամբ, մեկ այլ ավանդույթի համաձայն, փրկվել է մի ամբողջ գյուղ: Մոնղոլ-թաթարները պայմանավորվել էին գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը ,  ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում: Քանի որ մատուռն ուներ գաղտնի ելք, բոլոր բնակիչներին հաջողվեց փախչել: Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ` ապշահար է լինում` նա տեսնում է միայն աղոթող ավագանուն: Ավագանին բացատրում է, որ ամբոխը վերածվել է աղավնիների ու չվել երկինք:   Գյուղի կենտրոնում գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս.Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը IXդ. վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, VIIդ. շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար IX-Xդդ., եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (X-XIդդ., ճարտարապետ Խաչատուր)։   Նշանավոր է գյուղի հարավային մեծ գերեզմանատունը իր բազմաթիվ խաչքարերով։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII-XVIIդդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։   Նորատուսի մոտ, Շոռ-Գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։  

Վայրը` Կոտայքի մարզ, գ. Առինջ

Հիմնադրվել է` 2007

Երևանից` 8կմ/15ր.

  Վարպետ Լևոնի քարանձավը գտնվում է Առինջ գյուղում: Վարպետը կերտել է այդ հրաշքը միայնակ` օգտագործելով պարզագույն գորիքներ` մուրճ ու դուր: Հետաքրքրական է, որ նա իր հյուրերին միշտ խնդրում էր  այցելելիս նոր գործիքներ բերել: Այսպես է կերտվել Վարպետ Լևոնի ստորգետնյա սրբատեղի անունը, որի դռները միշտ բաց են այցլուների առջև:   Վարպետ Լևոնը սեփական ուժերով, միայնակ, համառորեն ու համբերատար 20 տարուց ավել իր տան տակ լաբիրինթոս էր փորել: Խոսքը ոչ թե մի քանի մետրի մասին է, այլ 21 մետր խորության, իսկ տան տակ ոչ թե փափուկ հող է, այլ բազալտե՝ առաջին հայացքից անանցելի պատնեշ: Վարպետ Լևոնը ցավոք այսօր կենդանի չէ, բայց իրենից հետո նա թողել է այնպիսի մի հետք, որի մասին մարդիկ մինչև այսօր էլ խոսում են:  

Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Վերնաշեն

Հիմնադրվել է` 1291

Երևանից` 128կմ/2ժ.

  Գլաձորի համալսարանը  13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախներից է, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոնը: Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291-ից: Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի (1223–84) նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունյաց մետրոպոլիտության աջակցությամբ:   Գլաձորը եղել է խոշոր գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել են հարյուրավոր ձեռագրեր: Ի տարբերություն միջնադարյան Հայաստանի այլ կրթական օջախների, Գլաձորի համալսարանն ունեցել է իր կանոնադրությունը, ուսումնագիտական աստիճանավորումը, կիրառել է ավարտաճառերի պաշտպանություն։   Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա լեզվով ասած միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ: 6-7 տարի սովորելուց հետո պատրաստում էին քննաճառեր և պաշտպանում գիտական աստիճանի առաջ։:

Վայրը`  Կոտայքի մարզ, գ. Գառնի

Հիմնադրվել է` Ք.Ա. 2166թ.

Երևանից` 28կմ/40ր

Աշխատանքային օրերն ու ժամերը՝

Երեքշաբթի – շաբաթ` 9:00 – 17:30 (մայիսից – նոյեմբեր՝ 9:00-22:00)

Կիրակի՝ 9:00-15:30

Հանգստյան օրը՝ երկուշաբթի:

 Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Այս հելլենիստական տաճարը կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին: Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր` վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։ Տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Տաճարից արևմուտք` հրվանդանի գրեթե եզրից, բարձրացել է պալատական շենքի խոշոր կառույցը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակներից:  Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը: Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ, իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով, ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն: Կա տեսակետ, որ Գառնու տաճարի նախատիպն է եղել մ.թ.ա 9 դարում գործող Մուսասիրի Խալդ աստծո տաճարը: Տաճարի մասին մանրամասն տեղեկություններ են մեզ հասել Սարգոն Երկրորդ թագավորի թողած գրառումներից: Մուսասիրի տաճարի հարթաքանդակում նկատվում է շինարարական և ճարտարապետական բազմաթիվ տարրեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ հունա-հռոմեական տաճարաշինությունն ունեցել է իր նախատիպերը:

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1970 թ.

Ճարտարպետ` Ջ. Թորոսյան

  Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետնամասում է գտնվում հանրահայտ "Կասկադ"համալիրը, որի հեղինակներն են` Ջ.Թորոսյանը, Ս.Գուրզադյանը և Ա.Մխիթարյանը: Այն աստիճանավոր անցումների, շատրվաների ու ծաղկանոցների մի համակարգ է, ինչպես նաև տրանսպորտային միջոց, որը Երևանի կենտրոնը կապում է Հաղթանակի զբոսայգու հետ: Համալիրի կառուցումը սկսվել է 1970թ.-ին, ավարտվել`2009-ին: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկերը, որտեղից երևում է քաղաքն ամբողջությամբ: Հինգերորդ աստիճանը իրենից ներկայացնում է տարածություն, սահմանափակված 15 սյուներով` խորհրդանշելով պատմական Հայաստանի անցյալը: Համալիրի տարածքում է գտնվում Գաֆեսճյանի թանգարան-հիմնադրամը, որը հիմնվել է 2002թ.: Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամնեասիրված վայրերից մեկն է: Համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածննդի արտահայտումն է: Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվել են ճարտարապետական ամենատարբեր ձեւեր եւ գեղարվեստական արտահայտչամիջոցներ:

Վայրը` Արագածոտնի մարզ, գ. Բյուրական

Հիմնադրվել է` 1946 թ.

Երևանից` 36կմ/39ր.

Ճարտարապետ` Ս. Սաֆարյան

  Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը աստղադիտարան է Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ-ի աշնանը Այն համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։   Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն  երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից  են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական  համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1766 թ.

    Կապույտ մզկիթը Երևանի մահմեդական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Գմբեթի կապույտ նախշերի պատճառով այն ստացել է «կապույտ» անունը:   Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից այս մեկն ունի 200  տարվա պատմություն: Խորհրդային տարիներին, ինչպես մյուս հոգևոր կենտրոնները, այս մեկն էլ անուշադրության էր մատնվել: 1995թ. Հայաստանի և Իրանի կառավարությունների միջեւ կնքվել է Մզկիթի վերակառուցման ու վերականգման պայմանագիր: 1995-1997-ին վերականգնվել են աղոթարանն ու  բակի երկայնքով դասավորված 24 սենյակները: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:   Մզկիթում կա գրադարան, փոքրիկ ատամնաբուժարան, հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամության թանգարան:

Местоположение: Лорийская область, Ахтала

Վայրը` Լոռու մարզ, ք. Ախթալա

Հիմնադրվել է` 1905

Երևանից` 197կմ/2ժ. 50ր

Ճարտարապետ՝ Բզողլի Մ. Վ.

  Միքայել Արամյանցը XIX դարի հայ ձեռնարկատեր, նավթարդյունաբերող, մեծ բարերար ու հասարակական գործիչ էր: Նա ծնվել է 1843 թ. Արցախում, սակայն ապրել և իր գործունեությունը ծավալել է  Թիֆլիսում` մեծ ներդրում ունենալով քաղաքի վերակառուցման ու բարգավաճման գործում: Պատմաբան Վահե Անթանեսյանը գնացել է Արամյանցի հետքերով`փորձելով ուսումնասիրել նրա կյանքը:   Ախթալայում պահպանվել է Արամյանցից Հայաստանին ժառանգություն մնացած միակ արժեքավոր հիշողությունը` 32հա տարածքով: Շվեյցարիայում ճամփորդելիս նա մի գեղեցիկ դղյակ է տեսնում և այնքան է հավանում, որ վերադառնալով Թիֆլիս` նշանավոր ճարտարապետ Բզողլուն  ուղարկում է Շվեյցարիա` այդ կալվածքը`տեսնելու և նախագծելու դրա նմանակը, որը և կառուցում է Ախթալայում: Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը: Արամյանցը հանդիպումներ և քննարկումներ է անցկացրել ժամանակի շատ ու շատ նշանավոր մարդկանց հետ՝ Խրիմյան Հայրիկ, Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Շիրվանզադե և այլք:

Վայրը` Սյունիքի մարզ, գ. Աղիտու

Հիմնադրվել է` VI դ.

Երևանից` 214կմ/4ժ.

  Աղիտուն Սյունիքի հնագույն և նշանավոր բնակավայրերից մեկն է: Այն գտնվում է Սիսիանից 7 կմ արեւելք, Որոտանիձախ ափին։ Վաղ միջնադարում Աղիտուն իր քաղաքական, կրոնական, ռազմական ու տնտեսական ազդեցությամբ եղել է Սյունիքի առաջին բնակավայրերից մեկը:   Աղիտու գյուղում է գտնվում Հայաստանի նշանավոր պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ 5-7 դար թվարվող մահարձանը։ Ըստ ավանդության մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն Սյունյաց իշխանների հիշատակին, որոնք կարողացել էին ջարդել պարսկական զորքը: Կոթողը զարդարվարված է  նռան, խաղողի, երկրաչափական, բուսական զարդաքանդակներով:
Яндекс.Метрика