Հայաստան

Թանգարաններ և պատկերասրահներ

Հայաստան, 0052, Երևան, Քանաքեռ, 2-րդ փողոց, 4 տուն

(Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան Երևանում)

 +374-10-284686

  Թանգարանի ամենահին հատվածում` երկու սենյակներից ու թոնրատնից բաղկացած հողաշեն տնակում թխվող տաք լավաշի բուրմունքը տարածվել էր բարեկարգված թանգարանի ողջ տարածքում: Տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը լրագրողներին պատմեց, որ իր երկարատեւ ջանքերից հետո 5 տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացրեց 180 միլիոն դրամ, որով հնարավոր եղավ սկսել շատ վատ պայմաններում գտնվող թանգարանի շենքի վերանորոգումը: Ընդհանուր առմամբ, հիմնանորոգման վրա ծախսվել է 250 միլիոն դրամ: Թանգարանին աջակցել են նաեւ Սոցիալական ներդրումների հիմնադրամը, «ՎիվաՍել» ընկերությունը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը: «Նորաբաց թանգարանի ցուցադրությունը` 12 բաժիններով, անթերի վիճակում է, եւ Հայաստանի որեւէ թանգարան չի կարող դրա հետ մրցակցել», - հպարտությամբ հայտարարեց Հովհաննես Զատիկյանը: Զատիկյանը փոխանցեց, որ մտադիր են թանգարանում բացել Աբովյանագիտական կենտրոն, եւ այդ գաղափարը արժանացել է կառավարության հավանությանը. - «Մանկավարժական համալսարանը առաջինը նախաձեռնեց այդ աշխատանքը, եւ երկու ավագ գիտաշխատողի հաստիք է տվել»: «Ինչու է դա անհրաժեշտություն դարձել, որովհետեւ բոլորին համար պարզ է, որ Աբովյան հասկացությունը չի ընկալված կամ չի յուրացված մեր ժողովրդի կողմից», - հավելեց Զատիկյանը: Աբովյանագիտական կենտրոնի անհրաժեշտությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում շեշտեցին ե'ւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ե'ւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Այնքան անելիք ունենք դեռ: Մենք պարտք ունենք Աբովյանին: Վերջապես մենք կարողանում ենք վերադարձնել մեզ Աբովյանին` իր արմատներով, իր ժամանակով, իր շնչառությամբ», - ասաց Անանյանը:

Հասցե՝ Երևան, Արգիշտի 1/1

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի -Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00

      Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:   Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի: 1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր:   Այսօր թանգարանում պահպանվում է շուրջ 90 հազար առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։   Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։   Հնագիտական հավաքածուում առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։ Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։   Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։   Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը` Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է «Խոսք» թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։   1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին` հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական կարևոր նշանակություն։ Թանգարանի դրոշմանիշների հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյան մշակույթն ու հոգևոր կյանքը (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան)։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի` բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշների հավաքածուն 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։  

Հասցե՝ Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 1

Աշխատանքային  օրեր՝ Երկուշաբթի-Շաբաթ

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

 Տիգրանակերտի հնագիտական թանգարանը հիմնադրվել է մ.թ.ա. 95-55 թվականներին Տիգրան Մեծի կողմից հիմնադրված համանուն Տիգրանակերտ քաղաքի շրջակայքում` հնագիտական արգելոցի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցում: Թանգարանն իր մեջ ամփոփում է Տիգրանակերտի վերջին 4 տարիների պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Նրա խոսքով, թանգարանում տեղադրված է 25 գունավոր տեղեկատվական ցուցանակ, որտեղ հայերենով, ռուսերենով և անգլերենով մանրամասն ներկայացնում են Տիգրանակերտի հայտնագործումը, նրա կառուցվածքը, հնագիտական հետազոտությունները և այլն:   Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնակնաում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից և ապակուց առարկաներ: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 5-6-րդ դարերում վառված կավից պատրաստված, հայերեն լեզվով արձանագրված նվիրատվության սկավառակը: Թանգարանում նաև լուսաբանվում են 2006թ. սկսված հնագիտական պեղումների ընթացքը: Բազմաթիվ վահանակների վրա ցուցադրված են մանրամասն տեղեկություններ տեղանքի վերաբերյալ, պեղումների և գտածոների տվյալներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հաճախորդները այստեղ կարող են ձեռք բերել ավանդական հուշանվերներ:  

Հասցե՝ Էջմիածին, Մայր տաճար

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:30-19:30, Կիրակի՝ 14:00-16:30

        Ալեք եւ Մարի Մանուկյանների Գանձատուն-թանգարանը բացվել է 1982 թվականի հոկտեմբերի 11-ին: Ժամանակակից հայ ճարտարապետության մեջ գանձատուն-թանգարանը վառ օրինակ է, որը պարունակում է դասական հայ ճարտարապետության նոր եւ յուրահատուկ գծեր: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանը անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Մանուկյանների: Այս գեղեցիկ եւ արժեքավոր շենքը կառուցվել է նրանց նվիրատվության շնորհիվ: Երկհարկանի կառույցում են գտնվում ոչ միայն հայ եկեղեցու թանգարանային նմուշները, այլեւ Գարեգին I-ին կաթողիկոսի գրադարանը:   Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով լայն աշխարհագրական տարածք: Այս նմուշները վկայում են տարբեր դարաշրջանի հայ վարպետների հմտության եւ բարձր ստեղծագործական ոգու, ինչպես նաեւ գեղեցիկի յուրօրինակ ընկալման մասին:   Գանձատանը ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաեւ կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամաններ եւ փայտե փորագրություններ:   Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրությունները եւ ձեռագրերը` իրենց յուրօրինակ մանրանկարներով, եւ նուրբ ասեղնագործված սկիհի ծածկոցները:   Այստեղ է պահվում նաեւ Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:   Վերջերս բացվել է նաեւ առանձին մի սենյակ, որտեղ տեղ են գտել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները եւ հայ հավատացյալները աշխարհի տարբեր ծայրերից:   2007 թվականի հուլիսին Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները հողին հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գանձատան առջեւ: Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թ-ին, իսկ Մարի Մանուկյանը` 1993-ին: Նախքան Սուրբ Էջմիածին տեղափոխելը նրանց մարմինները ամփոփված են եղել Դեթրոիթում` Միչիգան (ԱՄՆ):   Մանուկյանները` որպես հայ ազգի եւ Եկեղեցու նվիրյալ ժառանգորդներ եւ մեծ բարերարներ, իրենց վերջնական հանգրվանը գտան Մայր Տաճարի բակում:

Հասցե՝ Շուշի Ղազանչեցոց փ.

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

  Կերպարվեստի պետական թանգարանը հիմնադրվել է 2010-2013 թթ. պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Թանգարանի հավաքածուն կազմված է միայն նվիրատվություններից: Թանգարանի շենքը  կառուցվել է պետական միջոցներով, Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները:   Բարձր ժայռի վրա տեղակայված Շուշիի թանգարանում ներկայացված են Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Մինասի, Ն. Նիկողոսյանի, Դ. Վիլինսկու, Ա. Սաֆոխինի, Գայանե Թբիլիսցու, Յու. Գրիգորյանի, Ա. Հակոբյանի, Ա. Գալեցինի և այլոց ստեղծագործություններ:Թանգարանի առանձնահատկություններից են ստեղծագործությունների լայն աշխարհագրությունը. Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն, նվիրատուների հարուստ ցուցակը. Գ. Գաբրիելյանց, Ս. Հովհաննիսյան, Վ. Բագիրյանց, Շ. Խաչատրյան, Ե. Պոպով, Կ. Աղամյան, Մ. Չալոյան… և ճանաչված նկարիչների շարքը. Սարյան, Մինաս, Գառզու, Շահին, Ժանսեմ, Հակոբյան, Բուռլյուկ, Ժիլինսկի, Սաֆոխին, Շեվչենկո, Պլավինսկի և այլք:   Ներկայացված նկարների մեջ հատուկ նշանակություն ունեն Ղարաբաղի նկարիչների գեղանկարները:   Կերպարվեստի պետական թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2013 թ. մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը:

Հասցե՝ Երևան, «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 11.00-16.00

        Հայոց Ցեղասպանության թանգարանը բացեց իր դռները 1995թ., երբ նշվում էր Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցը: Թանգարանի կառույցը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան) բացառիկ նախագիծ ունի:   Ավելի քան տասնամյա գործունեության ընթացքում թանգարանն բազմաթիվ այցելուների է ընդունել, այդ թվում` դպրոցականների, ուսանողների և աննախադեպ թվով զբոսաշրջիկների, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանից:   Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով:   Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով, ուստի բազմաթիվ օտարերկյա պատվիրակություններ արդեն իսկ այցելել են թանգարան: Նրանց թվում թանգարան են այցելել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժ. Շիրակը, այլ հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ:   Թանգարանի երկհարկանի շենքը կառուցված է բարձունքի մի կողմում` չնսեմացնելու համար Հուշահամալիրի խիստ ազդեցիկ տպավորությունը: Թանգարանի տանիքը հարթ է` երեսպատված բետոնե սալիկներով: Այստեղից երևում է գեղատեսիլ Արարատյան դաշտն ու փառահեղ Արարատ լեռը:   Թանգարանի առաջին հարկը ստորգետնյա է, այստեղ գործում են վարչական, ինժեներա-տեխնիկական ծառայությունները, ինչպես նաև 170 հոգու համար նախատեսված Կոմիտասի անվան դահլիճը: Այստեղ են տեղակայված նաև գիտական ու թանգարանային արժեքների պահոցները, գրադարանը, ընթերցասրահը: Թանգարանային ցուցադրությունը տեղակայված է երկրորդ հարկում` ընդգրկելով մոտ 1000քմ տարածք: Այն ունի հիմնական երեք փակ և մեկ բացօթյա ցուցասրահներ:   Ցեղասպանության հուշակոթողը կառուցված է հավերժացնելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց Ցեղասպանության թանգարանի առաքելությունը խառսխված է այն համոզմունքի վրա, որ Հայոց ցեղասպանության ընդունումը կարևոր քայլ է` ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար և նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են այն կրկնել: Ցեղասպանության մասին տեղեկություն կարող եք ստանալ նաև Հայաստանի պատմության թանգարանում:  

Հասցե՝  Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15, 16

Աշխատանքային օրեր՝  ամեն օր

Աշխատանքային ժամեր՝ 10:30-17:00

    Սարգիս Հովսեփի Փարաջանյան (Հունվար 9, 1924, Թբիլիսի, Վրաստան ― Հուլիս 21, 1990, Երևան, Հայաստան), 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990)։   Ծնվել է Թբիլիսիում, Վրաստան։ Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։   Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ։   Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։   Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։   Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։   Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։   Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երևանում։ 2010 թ Հոլիվուդում ստեղծվեց Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով   Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին: Հայաստանի ժող.արվեստի պետական թանգարանում կազմակերպել էր Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսը, որից հետո էլ բացվել է թանգարանը:   Նույն թվականի «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով  Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:   Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներին են. գծանկարներ,ֆիլմերի համար էսքիզներ,տիկնիկներ,գլխարկներ,ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահկարասին և անձնական իրերը: Թանգարանի ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա.Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գոծիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն:Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:   Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների,կինոֆիլմերի էսքիզների միջոցով:   Փարաջանովի ստեծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականները անցկացրեց խիստ ռեժիմի ժամբարներում և բանտերում: Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները:   Գոյության շուրջ 20 տարիների  ընթացքում թանգարանը կազմակերպել է 56 ցուցահանդես, այդ թվում` Կննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Լոնդոնում, Փարիզում և այլուր:  

Հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս գյուղ

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր`11:00 – 18:00

        «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանը կառուցվել է 1978 թվականին` 1918  թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի հերոսամարտի վայրում. հայ զինվորները համառ պայքարի շնորհիվ փայլուն հաղթանակ տարան թուրքական զորքի նկատմամբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թուրքերը, օգտվելով ռուսական զորքի տունդարձից, խախտեցին Երզնկայի զինադադարը և փորձեցին իրականացնել ոչ միայն Արևմտյան,  այլև Արևելյան Հայաստանի գրավման ծրագիրը:  Սակայն մայիսի 22-26-ին թուրքական զորքը տապալվեց. կռվի դաշտում էին բացարձակապես բոլորը` և ծերերը, և կանայք, և երեխաները:   Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մտահաղացմամբ հուշահամալիրից ձախ կառուցվեց կարմիր տուֆից այս թանգարանը: Դրսի կողմից երկհարկանի այս կառույցն ունի շքամուտք և երկու անկյունային պատուհաններ` մեկը ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը` դեպի Արագածը. ոչ մի պատուհան ճակատից: Թանգարանի մուտքի մոտ է վիշապը` հնագույն առասպելական արարածը, ջրի ոգին: Շենքում գտնվող այդ մեծ ցուցասրահները լուսավորվում են ներքին բակերի պատուհաններով: Միմյանց հաջորդող ցուցասրահները տեղակայված են երկհարկանի շինության պարագծով մեկ: Վերջիններս կարծես ձուլված լինեն մի ծավալի մեջ և կազմում են ավարտուն միասնական կոմպոզիցիա: Թանգարանի սրահների միագույն մարմարը, բարձր պատերը գրավում են գեղեցկությամբ:  Շենքի կենտրոնական սրահի առաստաղը կամարաձև է: Այն նախագծվել է հայկական ավանդական տների  գմբեթաձև տեսքով: «Սարդարապատ»  պետական ազգագրության թանգարանի կառուցման հիմնական նպատակը մայիսյան ճակատամարտին վերաբերող բոլոր նյութերի պահպանումն էր: Կենտրոնական ցուցասրահը նվիրված է հենց այդ իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը: Թանգարանում ներկայացված են նաև Հայաստանի տարբեր դարաշրջաններից պահպանված նյութական մշակույթի  առարկաներ` բրոնզե դարի գործիքներից մինչև ազգային տարազներ և XX-րդ դարի գորգեր: Այս ամենը թույլ է տալիս պատկերացում կազմել տարբեր դարաշրջաններում արհեստի զարգացման, հայկական ապրելակերպի յուրահատկությունների մասին:   Այս թանգարանը գտնվում է «Սարդարապատ » հուշահամալիրի տարածքում, ուստի մոտակայքում ձեր առջև կբացվի մի մեծ տարածք, որտեղ կտեսնեք զանգակատունը, աջ և ձախ կողմից կանգնած թևավոր ցլերը, ազգագրության թանգարան տանող արծիվների պուրակը:  Համալիրը կառուցվել է 1968 թվականի մայիսին` ի պատիվ 1918 թվականի մայիսի 26-ին թուրքական զորքի տապալմանը` այդ պատմական ճակատամարտի 50-ամյակին: Եվ այն ժամանակակից ամենահրաշալի կառույցներից մեկն է:    

Հասցե՝ Ասկերանի շրջ., գ.Ծաղկաշատ

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00

      Նիկոլ Դումանի տուն-թանգարան (ժողովրդական ճարտարապետության, ազգագրության և գյուղական կենցաղի թանգարան) Տեղակայված է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում (Ղշլաղ), Ստեփանակերտ-Գանձասար ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրի վրա: Այն իրենից ներկայացնում է 19-րդ դարի բնակելի շինությունների համալիր, վերականգնվել է բնագրաբնույթ նյութերով: Հիմնականում դրանք` շինարարական տեխնիկայի լավագույն ավանդույթները իրենց մեջ վերցրած, փորագրված փայտյա պատշգամբներով, երկհարկանի տներ են:  Պատշգամբների փայտյա ժանյակները, հմտորեն փորագրությամբ պատված սյուներն ու փայտամածները ապշեցնում են հաճախորդներին իրենց անկրկնելիությամբ: Ազգագրական թաղամասի տարածքում մանրակրկիտ ճշտությամբ ներկայացված են ղարաբաղցիների 19-րդ դարի կենցաղի ու կյանքի պայմանները: Շատ ռեալորեն վերականգնված է ինտերերը, կահույքը, տնտեսության և կենցաղի առարկաները, իրական նմուշներ` հավաքված շրջակա գյուղերից:   Ազգագրական թաղամասը կազմված է 4 բաժիններից` Նիկոլ Դումանի սրահից, 19-րդ դարավերջի ավանդական բնակելի սենյակից, գյուղական կենցաղի սենյակից թանգարանից և բակի շինություններից: Նիկոլ Դումանի սրահ Այն զբաղեցնում է տուն-թանգարանի առաջին հարկը: Այստեղ տեղակայված են Նիկոլ Դումանի կյանքն ու գործունեությունը նկարագրող ցուցանմուշներ և հուշատախտակներ: 19-րդ դարավերջի ավանդական բնակելի սենյակ Այն զբաղեցնում է տուն–թանգարանի 2-րդ հարկը, կահավորված է այդ ժամանակների իրական իրերով: Գյուղական կենցաղի սենյակ-թանգարան Տուն-թանգարանի շենքին կից շինություններում տեղակայված է տնտեսական սենյակը` գյուղական կենցաղի թանգարանը: Այստեղ ցուցադրված հավաքածուն թանգարանի այցելուներին ամբողջական պատկերացում է տալիս այդ ժամանակշրջանի ղարաբաղյան ընտանիքի տնտեսական գործունեության մասին: Բակի շինություններ Բակի վերին մասում վերակառուցված են 19-րդ դարի ղարաբաղյան առանձնատան կառույցներ, այդ թվում նաև` թոնրատուն: Փակ ծածկի տակ տեղադրված է ղարաբաղցու կենցաղի կարևոր պարագաներից մեկը` թոնիրը, վերականգնված այն ժամանակների դասական տեխնոլոգիայով, թրծվաս կավե աղյուսներով: Վերակառուցման ժամանակ օգտագործվել են բացառապես հնաոճ շինանյութեր, որոնք հավաքվել են այդ ժամանակաշրջանի ավերված տների մնացորդներից: Բակի կենտրոնում աճող Նահապետ-ծառ թթենին յուրահատուկ ոճ է հաղորդում տուն-թանգարանին:  

Հասցե՝ Երևան, Արամի 1

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 11:00-17:30

      Հայաստանի ազգային պատկերասրահը ծնունդ է առել 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: Պետական թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում (ճարտարապետ Վ. Օ. Սիմոնսոն):   Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը: Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաները, և դա էր պատճառը, որ առաջին չորս տարիներին թանգարանը չուներ ցուցադրատարածքներ: Պատահական չէր 1924 թ. Հայաստան այցելած Ա. Լունաչարսկու դժգոհությունը, որ թանգարանը նման է մեծ ու խայտաբղետ մի պահեստարանի:   Պահպանվել է 1921 թ. օգոստոսի 14-ի Հայաստանի «Արվեստից թանգարանի» բացման արարողության այցելուների ցուցակը, համաձայն որի մասնակցել է 130 մարդ՝ նկարիչներ, դերասաններ և երաժիշտներ, պաշտոնյաներ, բանվորներ և զինվորներ, աշակերտներ և ուսանողներ: Այցելուների թվում էին ճանաչված արվեստագետներ Կարո Հալաբյանը, Սարգիս Խաչատրյանը, Տարագրոսը, Ռոմանոս Մելիքյանը և այլք:   Թանգարանի գեղարվեստական բաժնի ցուցանմուշների առաջին խումբը` մի քանի տասնյակ աշխատանքներ, գնվել է կառավարության կողմից 1921 թ. հուլիսին Ստ. Շահումյանի անվան կենտրոնական բանվորական ակումբում կազմակերպված «Հայ նկարիչների միության» 5-րդ ցուցահանդեսից: Դրանց հեղինակներն էին անվանի գեղանկարիչներ Ե. Թադևոսյանը, Ս. Առաքելյանը, Հմ. Հակոբյանը, Վ. Ախիկյանը, Գ. Շարբաբչյանը, գրաֆիկ Է. Շահինը և ուրիշներ:   Նույն թվականի սեպտեմբերին Մոսկվայում Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի դեկրետով նախկին Լազարյան ինստիտուտը վերանվանվում է Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն, իսկ նրա նյութական և մշակութային բոլոր արժեքները անցնում են Հայաստանի տնօրինմանը: Այս որոշումը վճռորոշ նշանակություն ունեցավ, քանզի ռուսական և եվրոպական արվեստի ստեղծագործությունների առկայությունն այս հավաքածուում, որը փոխանցվեց Հայաստանի թանգարանին, թելադրում էր նրա հավաքչական քաղաքականությունը` ձևավորել ազգայինից զատ համաշխարհային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներ:   1925 թ. Երևանում հրատարակված Պետական թանգարանի գեղարվեստական բաժնի «Համառոտ ցուցակում» արդեն վավերացված էին հայկական, ռուսական, եվրոպական հեղինակների 400 ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում էին վեց դահլիճներում: Ըստ էության, այդ գրքույկը թանգարանի առաջին, խիստ համառոտ ուղեցույցն է, որի հեղինակները կարևոր են համարել այլ տվյալների հետ նշել նվիրատուների անունները, որոնց թվում է մոսկվաբնակ ճարտարապետ-ինժեներ Հակոբ Էքիզլերը (Էքիզյան): Կոլեկցիոների ընծայած Հ. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի, Ս. Շչեդրինի, Ի. Շիշկինի, Վ. Պոլենովի, Վ. Մակովսկու և այլ հեղինակների կտավները պատկերասրահի գոլուխգործոցների շարքին են դասվում:   Ընդհանրապես յուրաքանչյուր թանգարան իր կազմավորման ընթացքում անցնում է ուրույն ճանապարհ: Մեր թանգարանի դեպքում առանձնահատուկ դրսևորում է գտել նվիրաբերումների գործոնը, որն անտարակույս ունի իր պատմական նախադրյալները: Եղեռնից մազապուրծ հայ ժողովուրդը հարկադրված էր հեռանալ իր նախնիների երկրից և ապաստանել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում: Ընդունելով այդ երկրները որպես երկրորդ հայրենիք, հայերը, կազմելով ազգային համայնքներ, ակտիվորեն ներգրավվում էին դրանց քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքին, ծավալում մշակութային գործունեություն, որն ընդգրկում էր հոգևոր կյանքի բոլոր ոլորտները` գրականություն, երաժշտություն, կերպարվեստ: Այնուհանդերձ, նրանք ապրում էին մայր հայրենիքի կարոտով, նրա հոգսերով և նվաճումներով: Միանգամայն հասկանալի է հայ արվեստագետների և հավաքչական գործունեությամբ զբաղվող անձանց մասնակցությունը վերածնվող Հայաստանի մշակութային կյանքին, հատկապես գեղարվեստական թանգարանի կազմավորմանը:   Երբ 1923-ին լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը դիմում է Ֆրանսիայի հայ նկարիչներին, խնդրելով ուժերի ներածին չափ օգնել թանգարանին, նրա կոչին խանդավառությամբ արձագանքում են Վ. Մախոխյանը, Զ. Զարդարյանը, Տ. Եսայանը, Ս. Խաչատրյանը, Ռ. Շիշմանյանը և ուրիշներ, պարբերաբար, մինչև 1935 թ. նվիրելով շուրջ 40 ստեղծագործություն: Առաջին տասնամյակների նվիրատու-բարերարներից են նաև նկարիչներ Մ. Սարյանը, Ե. Թադևոսյանը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Գայֆեճյանը, կոլեկցիոներներ Վ. Վահանյանը, Տ. Խան-Քելեքյանը, Վ. Քանանյանը: Թանգարանին իրենց աշխատանքներն են նվիրել անվանի ռուս նկարիչներ Ա. Բենուան, Ա. Օստոումովա-Լեբեդևան, Ե. Լանսերեն, իսկ Իսահակ Բրոդսկու շնորհիվ ռուսական արվեստի հավաքածուն հարստացել է 20-րդ դարի մեծանուն նկարիչներ Կ. Յուոնի, Բ. Գրիգորևի, Բ. Անիսֆելդի, Ի. Մալյավինի գործերով:  

Հասցե՝ Գյումրի. Հաղթանակի 47

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

    Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը:   Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է “Ձիթողցյանների” տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան:   Կենցաղի թանգարանում կարելի է ծանոթանալ Գյումրու և պատվասեր ու հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանը և ներկային: Թանգարանում կատարելիք շրջայցը կբացի գյումրեցու հպարտության ակունքները: Թանգարանի առաջին հարկի մի մասում (մուտքը Հաղթանակի պողոտայի կողմից է) գործում է հիանալի մի հացատուն “Ֆայտոն Ալեք”-ը:   Թանգարանը բաժանվում է 2 մասի, որոնք գտնվում են բակի հակառակ կողմերում: Թանգարանի առաջին սենյակում կարող ենք տեսնել Գյումրվա հայտնի դեմքերի լուսանկարները: Այստեղ կահավորանքը պահպանվել է ինչպես Ձիթողչյանների օրոք` դաշնամուրը, որը բերված է եղել Իտալիայից և կահույքի մնացած մասը, որոնք բերվել են Ռուսաստանից, Եվրոպայից և Գյումրվա արվեստի հազվագյուտ ձեռագործ գորգերը նույնպես այստեղ են գտնվում: Երկրորդ սենյակում կարող ենք գտնել հին Գյումրիի բազմաթիվ նկարներ, հին Ալեքսանդրապոլի քարտեզ-մակետը: Այցելելով այս թանգարան կարող ենք կատարել մի փոքրիկ ճանապարհորդություն` 19-րդ դարի Հայաստանից դեպի հետ 150 տարի առաջ գոյություն ունեցող մշակույթով հարուստ Հայաստան:

Հասցե՝  Երևան, Մաշտոցի պող. 53

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 09:30-17:00

  Հայ ժողովրդի գրած, ստեղծած, թարգմանած, փրկած ու նորոգած հնագույն ձեռագիր մատյանները հայ ժողովրդի և համայն մարդկության սեփականությունն են: «Մատենադարանը»` Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտy,  միջնադարյան ձեռագրերի և գրքերի աշխարհի ամենահարուստ պահոցներից է: «Մատենադարանի» ավելի քան 18300 ձեռագրերն ներառում են հայ հին ու միջնադարյան արվեստի ու գիտության բոլոր բնագավառները` պատմություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, քերականություն, տիեզերագիտություն, իրավունք, տոմարագիտություն, բժշկություն և արվեստ: «Մատենադարան» տերմինը (բառացի նշանակում է ձեռագրերի շտեմարան) առաջին անգամ գործածել է 5-րդ դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին` հիշատակելով Էջմիածնի աթոռանիստ եկեղեցուն կից ձեռագրատունը, որտեղ պահվում էին հայերեն և հունարեն ձեռագրեր: Զարմանալի չէ, որ Մատենադարանի հնագույն ձեռագրերի հավաքածուն 1997թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիշողության համաշխարհային մատյանի ծրագրում: Հայ մատենագիտությունը սկզբնավորվել է գրերի գյուտից անմիջապես հետո: Առաջինը թարգմանել ու ստեղծագործել են Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց առաջին աշակերտները: Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից բացի, Մաշտոցն ու Սահակ Պարթև կաթողիկոսը գրել են ճառեր, քարոզներ, շարականներ: «Մատենադարանի» ձեռագրերում պահպանված գեղեցիկ շարականի մեջ Մաշտոցը դիմում է «բարի նավապետին», որպեսզի իր «անձին ապավեն լինի», քանի որ ալեկոծվում է «ամենօրյա կենցաղի ծովում»: «Մատենադարանում» պահպանվում են հայ մատենագիրների (Կորյուն, Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Եզնիկ Կողբացի, Փավստոս Բուզանդ, Դավիթ Անհաղթ, Նարեկացի, Շնորհալի) հայտնի աշխատությունների բազմաթիվ ձեռագրեր: Հին ձեռագրերի ինստիտուտում պահպանվում է հայ գրիչների ընդօրինակած թարգմանական հարուստ  հավաքածու` Պլատոն, Արիստոտել, Հովհան Ոսկեբերան, Եփրեմ Ասորի: Հայաստանի վանքերում ու դպրանոցներում հազարավոր ձեռագրեր էին ընդօրինակվում: Բայց հայերեն արժեքավոր ձեռագրերը նաև կործանվում էին նվաճողների ներխուժումների ժամանակ: Բագրատունիների թագավորության անկումից հետո (1045թ.)` մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ, հազարավոր ձեռագրեր ոչնչացվեցին: Հայտնի դաժան փաստ է, որ 1170թ. սելջուկ թուրքերը Բաղաբերդում վառեցին ավելի քան 10 հազար  հայկական ձեռագրեր: Եթե 1828թ. «Մատենադարանում» գրանցվել էր ընդամենը 1809 ձեռագրերի հավաքածու, ապա 1914թ. հավաքածուն հարստացավ` հասնելով 4660 ձեռագրի: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական ձեռագրերը ապահովության համար Էջմիածնից տեղափոխվեցին Մոսկվա և միայն  1922թ. վերադարձվեցին հայրենիք: Մեկ տասնամյակ անց ձեռագրական հազվագյուտ հավաքածուն տեղափոխվեց Երևան և պահեստավորվեց Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրային  գրադարանում: 1959թ. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդի որոշումով նոր մասնաշենք կառուցվեց, որն էլ 1962թ. անվանակոչվեց հայոց այբուբենի ստեղծողի`  Մաշտոցի անունով: 2009թ. մայիսի 14-ին «Մատենադարանի» հիմնադրման 50-ամյակը առթիվ Հայաստանի պետական և կրոնական պաշտոնյաների աջակցությամբ սկսվեց Մատենադարանին կից գիտահետազոտական համալիրի շինարարությունը: Կառույցի նորամուտը նշվեց  2011թ. սեպտեմբերին 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի օրը: «Մատենադարանում» պահպանվող և ուսումնասիրվող  17 հազար ձեռագրերն ու 10 հազար փաստաթղթերի ձեռագրական հավաքածուները վերաբերում են պատմագիտությանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, քերականությանը, արվեստի պատմությանը, բժշկությանը:  Հայկական ձեռագրերի հավաքածուից բացի, Մատենադարանի հարստությունն է կազմում տարբեր լեզուներով ձեռագիր մատյանների և պատմական փաստաթղթերի հավաքածուն` արաբերեն, պարսկերեն, հունարեն,  եբրայերեն, ճապոներեն, ռուսերեն, եթովպերեն:  

Адрес: Лорийский марз, село Дсег

Дни работы: Вторник-Воскресенье

Часы работы: 10:00-18:00

      Ованес Тадевосович Туманян (арм. Հովհաննես Թադևոսի Թումանյան; 7 февраля 1869, село Дсех, Армения — 23 марта 1923, Москва, Россия) — выдающийся армянский поэт и писатель, общественный деятель.   Писать начал с середины 1880-х годов, сотрудничал в армянских газетах и журналах. Получил широкую известность после выхода сборника «Стихотворения». Во многих своих произведениях Туманян обращается к нелегкой доле армянского крестьянства, к различным сторонам традиционного уклада его жизни. На данную тематику его поэмы: «Маро», «Сако из Лори», поэма «Ануш».   В 1899 в Тифлисе создал литературный кружок «Вернатун», членом которого были видные армянские поэты, писатели, художники и композиторы. Был известен также как общественный деятель, дважды был арестован царским правительством. В 1912—1921 годах был председателем Кавказского союза армянских писателей, в годы геноцида армян помогал беженцам из Западной Армении (за что был награждён народным званием «Поэт всех армян»), выступал за перемирие в армяно-грузинской войне 1918 года. После советизации Армении возглавлял Комитет помощи Армении.   Был в дружеских отношениях со многими армянскими, грузинскими, русскими поэтами и писателями своего времени, переводил с нескольких языков (Байрон, Гете, Пушкин).   Умер в московской больнице, от рака. Похоронен в Тбилиси в Пантеоне Ходживанк.   В 1939 году отчий дом величайшего армянского поэта Ованеса Туманяна (1869-1923), находящийся в селе Дсех Лорийского района, получил статус дома-музея, в котором хранятся около 300 ценных экспонатов, связанных с жизнью и творчеством гениального писателя. Во дворе установлен бюст работы А. Урарту (1953г.) и построена часовня (1994г.), где покоится сердце поэта. При финансовом содействии со стороны представителей диаспоры-супругов Гунтагджян и Пуджикян, здание дома-музея было реконструировано. Обновлена также и сама экспозиция.   Дом-музей Ованеса Туманяна располжен в высокогорной сельской местносте. Однако, несмотря на это, имя гениального поэта, прозаика, великого сказочника, крупного национального деятеля неиссякаемой силой влечает к себе сердца людей, приводит к месту его рождения тысячи посетителей, желающих причаститься к святым реликвиям с дества любимого всеми писателя. Здесь же отмечаются различные мероприятия, связанные с памятными датами жизни и творчества Туманяна, а также проводятся крупные торжества и ежегодные туманяновские дни.  

Հասցե՝ Երևան, Սարյան 3

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-չորեքշաբթի, ուրբաթ-կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10.00 - 17.00, չորեքշաբթի՝ 10.00 - 16.00,

      XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով: Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը: Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որը ղեկավարել է շենքի կառուցման աշխատանքները: 1967-2003 թվականներին թանգարանը գլխավորել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը: 2003-2004 թվականներին տուն-թանգարանի տնօրենն է եղել Լուսիկ Միրզոյանը, ով մինչ այդ երկար տարիներ թանգարանում աշխատել է որպես գլխավոր ֆոնդապահ: 2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը: Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ:   Այսօր  Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակությաին ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ: Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով: Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը:   «Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել: Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է Մ. Սարյանը:

Հասցե՝ Երևան, Մոսկովյան 40

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 11:00-16:00

    1953թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ:   Թանգարանի երկրորդ հարկում գտնվող վեց սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 գրքով: Գրողի հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը /լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներ /ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում , որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանի հետ:   Խորհրդավոր տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը:Թվում է, թե հիմա, ուր որ է`Թումանյանի գլխավորությամբ այստեղ կհայտնվեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեր մեծ մտավորականները` Ղ. Աղայանը, Լ. Շանթը, Դ. Դեմիրճյանը, Կոմիտասը, Բաշինջաղյանը, Իսահակյանը և կսկսվի բուռն և իմաստուն զրույցը: Թանգարանը հարուստ է նաև կերպարվեստի գլուխգործոցներով, որոնք զարդարել են Թումանյանի բնակարանն իր կենդանության օրոք /Գ. Բաշինջաղյան, Թերլեմեզյան/, նաև նոր գործերով, որոնք ստեղծվել են մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ /Մ. Սարյան, Գր. Խանջյան, Ալ.Գրիգորյան և այլոք/: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով` այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը:   Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար: Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես է:   Թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով:   Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

Հասցե՝ Հանրապետություն հրապարակ  4

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի - շաբաթ

Աշխատանքային ժամեր՝ 11:00 - 18:00

    Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Բացվել է այցելուների համար 1921թ. օգոստոսի 20-ին: Այն կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության  թանգարան (2003թ.): Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա):   1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվեցին ինքնուրույն թանգարաններ.  
  1. գեղարվեստական բաժնի հիման վրա /ղեկավար Ռ. Դրամբյան/ կազմակերպվեց ՀՍԽՀ Կերպարվեստի թանգարանը /այժմյան`Ազգային Պատկերասրահը/, - հանձնվեց 1660 առարկա:
 
  1. գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀՍԽՀ Գրական թանգարանը /այժմյան` Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը/, - հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր:
  1978թ. ստեղծված Ազգագրության պետական թանգարանին հանձնվեց 1478 առարկա և 584 լուսանկար: Թանգարանը ֆինանսավորվում է 100% պետության կողմից, որը հավաքածուների և շենքի սեփականատերն է: Այն պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%): Այն համալրում է իր հավաքածուները հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով: Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը: Թանգարանը ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը: Այն տերն է Ք.ա. III-II հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը: Թանգարանը տերն է Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից: Այն տերն է Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրության՝ Ք.ա. 782թ.:   Թանգարանը տերն է փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ Ք.ա. XV-XIVդդ.: Այն ունի հայկական դրամների հարուստ հավաքածու՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից: Թանգարանը ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից: Այն ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը IV-XV դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից: Թանգարանը իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ: Այն հրատարակել է՝ 1948-ից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ:

Հասցե՝ Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 1

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

    Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը ԼՂՀ պատմամշակութային այն միակ կետրոնն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Իր հիմնադրման պահից՝ 1939թ., չնայած Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության պայմաններին, ապա և, վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղին պարտադրված պատերազմի թոհ ու բոհին, թանգարանը կարողացել է հավաքագրել ու պահպանել ազգայինը ներկայացնող նյութական ու հոգևոր արժեքներ:   Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ներառված են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ, որոնց գոյությունն ու արտահայտած տեղեկատվությունը վկայում են մեր արմատների ու կենսագրության մասին: Այսօր, ավելի, քան իր գոյության որևէ  ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղում իրականցվող պեղումների շնորհիվ թանգարանը կարող է արդյունավետ կերպով ընդլայնել իր ցուցանմուշների ցուցակը: Թանգարանի ցուցադրությունը սկսվում է Արցախի բնաշխարհը ներկայացնող ապշեցնող տեսարաններով, որին հաջորդում է հնագիտության բաժինը: Այստեղ ցուցադրված նյութերի մեջ մասնավորապես ընդգրկված են բնության քարացած նմուշներ, ամենավաղ քարեդարյան գործիքներ, բրոնզե ամենատարբեր իրեր (զարդարանքներ, սպասք, զենքեր), Ուրարտական ժամանակներից պահպանված գեղեցիկ զարդագոտիներով կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական ծագման արծաթե ու պղնձե մետաղադրամներ և այլն:   Հայոց առաջին մարգարե Գրիգոր Լուսավորիչը Արցախում հիմնադրել է առաջին եկեղեցիներից մեկը՝ Ամարասը, որի լուսանկարի և համապատասխան քարտեզի ցուցադրությամբ սկսվում է թանգարանի միջնադարյան բաժինը: Այստեղ առկա են նաև Հարավային Կովկասում նրա քարողչության փաստացի ապացույցներ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ազգագրության բաժինը, որտեղ ցուցադրությունը սկսված է արցախցու նահապետական ընտանիքի (տատիկը ճախարակով թել է մանում, իսկ պապիկը իր մշակած կաշուց տրեխ (կոշիկի տեսակ) է կարում) տեսարանով: Ներկայացված են նաև գորգագործական հին դազգահ, արցախյան գորգագործության նմուշներ՝ XVIII-XXդդ. –ի  գորգեր: XIX դարում հայ մշակույթի կենտրոնն էր Շուշին, որի մասին են պատմում ցուցադրված ավետարանները, հին տպագիր գրքերը, լուսանկարները:   Փաստագրական նյութերով առավել հարուստ են նոր և նորագույն բաժինները, որտեղ ներկայացվում են արցախահայության մղած ազգային ազատագրական պայքարն ադրբեջանի դեմ 1918-21թթ. –ին: Այստեղ է տեղադրված 1926թ. –ի Հայաստանի քարտեզը, որը պատրաստվել էր 1920թ. –ի օգոստոսի 10 –ի պայմանագրի համաձայն, ինչպես նաև 1920թ.-ի մարտի 23-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերը մասին վկայող փաստաթղթեր, որոնք պատմում են Ղարաբաղի՝ բռնի ուժով Խորհրդային Ադրբեջանին միացման մասին: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում արցախյան համազգային շարժումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական պատերազմը, հետպատերազմյան շրջանում Լեռնային Ղարաբաղի շարժման մասին պատմող թանգարանի վերջին բաժինները:   Թանգարանում տեղակայված է նաև հնագրավաճառի խանութ, որտեղից կարելի է գնել բուկլետներ, Ղարաբաղի մասին գրքեր և լուսանկարների ալբոմներ:  

Հասցե՝ Երևան, Աբովյան 64

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00, Կիրակի՝ 10:00-16:00

        Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978 թ․, մինչ այդ եղել է Ժողստեղծագործության տուն և խանդավառ ազգագրագետների շնորհիվ մեծ հավաքածու է հավաքել, որի հիման վրա էլ հետագայում ստեղծվել է այժմյան թանգարանը: Թանգարանի հիմնական նպատակն է` ցուցադրել հայկական ժողովրդական արվեստի հնագույն նմուշներ և նորագույն վարպետների ստեղծագործություններ: Թանգարանն իր անմիջական ցուցադրությամբ ներկայացնում է ազգային արվեստի անընդհատականությունը` նպատակ ունենալով պահպանելու և զարգացնելու ազգային ժողովրդական ավանդույթները (Արևմտյան Հայաստանի ասեղնագործության` Վան, Մարաշ և արծաթագործության` Ուրֆա, Մարաշ, Կարին դպրոցները)   Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը մշակույթի այն եզակի օջախներից է, որը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի և ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման, հանրահռչակման աշխատանքներով։   Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարաններում պահպանվում և ցուցադրվում են գեղանկարիչ, բանահավաք Հովհաննես Շարամբեյանի ջանքերով հավաքված դեկորատիվ-կիրառական արվեստի ու կերպարվեստի անկրկնելի նմուշներ։   Կենտրոնը հիմնադրվել է 2011 թ.-ին, որի հավաքածուի հիմքը կազմել են 1930-ական թթ-ին ստեղծված Ժողովրդական ստեղծագործության տան, ապա և Հայաստանի Ժողովրդական արվեստի պետական թանգարանի ցուցանմուշները։   Կենտրոնի հավաքածուն (շուրջ 12 000 առարկա) ընդգրկում է փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի, խեցեգործության, գորգի ու կարպետի, ասեղնագործության ու ժանյակի, գեղանկարչության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներին վերաբերող աշխատանքներ։   Կենտրոնի հավաքածուի ցուցանմուշների մեծ մասը բարձրարժեք ստեղծագործություններ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման տարբեր փուլերը։   Կենտրոնի թանգարանների բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլերկրներում։   Թանգարանն ունի մշտական ցուցադրության 4 դահլիճ, որոնցում ցուցադրվում է շուրջ 2 հազար, իսկ ‎ֆոնդերում պահվում են 11 հազարից ավելի ցուցանմուշ, որոնք անընդհատ համալրվում են նվիրատվությունների ու գնումների շնորհիվ: Դահլիճներից երեքը խստորեն մասնագիտացված են և բաժանվում են` փայտարվեստի և խեցեգործության, մետաղագործության, գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի և ձեռագործ արվեստի բաժինների և ենթաճյուղերի, կա մեկ ընդհանուր բաժին-դահլիճ, որտեղ ներկայացվում են գորգարվեստի, խեցեգործության և մետաղագործության նմուշներ, այստեղ անցկացվում են հանդիպումներ, զրույցներ, ժողարվեստին վերաբերող քննարկումներ: Թանգարանում ներկայացվում են նշանավոր արվեստագետներ Արծրուն Բերբերյանի (մետաղագործ), Էդվարդ Ղազարյանի, Ռա‎ֆիկ Բադալյանի (միկրոմինյատյուրիստ), Կարապետ Նորաշխարհյանի, Ռոբերտ Եսայանի (արծաթագործ), Սահակ Սահակյանի, Ժիրայր Չուլոյանի, Վահան Հացագործյանի, Մեսրոպ Ավագյանի (փայտարվեստ), Մամիկոն Մխիթարյանի, Վիլյամ Մուրադյանի (քարարվեստ), Անահիտ Իսունցի, Դավիթ Ջրբաշյանի, Մարի Ղազանչյանի, Սոնա Գարամանյան (Ավստրալիա), Սալոմե Ջրբաշյանի (ձեռագործ) ու նաև տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործությունները: Այստեղ կազմակերպվում են նաև դրսի վարպետների ցուցահանդեսներ: Թանգարանը մասնաճյուղ ունի Դիլիջանում, համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության հանրապետական կենտրոնի հետ: Թանգարանի նյութերը ներկայացվում են արտասահմանում, օրինակ. հայկական այբուբենի տառերով գորգը` Մարսելում, ցուցադրություններ են կազմակերպվել նաև Հունաստանում, ԱՄՆ-ում և այլուր:   Ժամանակակից արվեստի բաժնում ներկայացված են ինքնուս նկարիչներ Հաբեթնակ Բաբայանի, Ասատուր Ճերմակյանի, Գևորգ Ոսկանյանի, Հարություն Աթոյանի, Գերասիմ Ամիրյանի, Հովհաննես Համբարձումյանի, քանդակագործ Արտաշես Պետրոսյանի,   դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում՝  Վահան Հացագործյանի, Հակոբ Ազատյանի, Հրաչիկ  Ստեփանյանի, Կարապետ Նորաշխարհյանի, Սահակ Սահակյանի, Արծրուն Բերբերյանի, Էդուարդ Ղազարյանի, Ռաֆիկ Բադալյանի, Սոնա Գարամանյանի, Մարի Համալյանի և ուրիշների գործերից:

Հասցե՝ Դիլիջան, Գետափնյա 1

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 11:00-18:00, Կիրակի՝ 11:00-16:00

        1979 թվականին Դիլիջան քաղաքում բացվեց Ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը: Շենքը կառուցվել է 1896 թվականին և պատկանել  հանրաճանաչ ազգային - հասարակական գործիչ, բարերար, իշխանուհի Մարիամ Թումանյանին: Թանգարանը բացվել է այդ տան վերջին բնակչի` Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ: Ժողովրդական արվեստի թանգարանի հավաքածուն պարբերաբար համալրվում է պետական գնումների, ինչպես նաև նվիրատվությունների շնորհիվ: Այդ գործում իրենց ներդրումն ունեն հատկապես սփյուռքահայերը, ովքեր իրենց ստեղծած աշխատանքները և աշխարհի տարբեր երկրներում ձեռք բերած հայկական արվեստի եզակի նմուշները նվիրում են թանգարանին: Թանգարանն իր դերն ունի հայկական ավանդական  արհեստների զարգացման և հանրահռչակման հարցում, պարբերաբար կազմակերպում   ցուցահանդեսներ` ընդգրկելով ինչպես ժամանակակից վարպետների, այնպես էլ թանգարանի ֆոնդերում պահպանվող ինքնատիպ ստեղծագործությունները: Թանգարանի յուրօրինակ նմուշները  ցուցադրվել են Ռուսաստանում, Մարոկկոյում, Հնդկաստանում, Գերմանիայում, Թունիսում, Սիրիայում, Գանայում, Եմենում, Բելգիայում, Նորվեգիայում, Մոզամբիկում, Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և այլուր:

Հասցե՝ Երևան, Էրեբունի 38

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-16:00

  Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում  գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների:19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ.Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում  բերդի ստորոտից  գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:   Ա. Իվանովսկին այսեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված: Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի): Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:   Ամրոցին կից  տարածքի մի մասը շրջապատվեց հզոր պարիսպներով: Մոնոլիտ ժայռի վրա շինարարները բարձրացրին և հարթեցրին հսկայական քարե զանգվածներ, շարվեց 2մ բարձրություն ունեցող գետնախարիսխը (ցոկոլ) և ապա բարձրացվեց 8 մ-անոց պարսպապատը` հում աղյուսից: Պարիսպը յուրաքանչյուր 8մ հեռավորության վրա ամրացվեց 5 մ-անոց որմնահեցերով:   Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով: Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական:   Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը` իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Վերջինս կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե  սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար  ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:   Հրապարակից հյուսիս գտնվում էին պալատական շինությունները: Կենտրոնական հատվածը կազմված էր 17x14մ մակերես զբաղեցնող սյունազարդ բակից` երկայնական կողում բաղկացած 5-ական, իսկ լայնական կողում` 4-ական սյուներով: Պալատի դահլիճն ուներ 17x7,5մ չափեր: Դահլիճի տանիքը հարթ էր և ուներ փայտե ծածկ, իսկ պատերը զարդարված էին բազմագույն որմնանկարներով, ինչպես նաև գորգերով, որոնք կախելու համար պատերի մեջ խփել են խոշոր, կլորավուն գլխիկներ ունեցող գամեր: Որոշ անցքեր այժմ էլ պարզ երևում են:   Առանձնակի տեղ էր զբաղեցնում սյունազարդ դահլիճը, որտեղ մտնելու համար անհրաժեշտ էր սյունազարդ բակից անցնել նեղ և երկար մի սրահով, որից հետո բացվում էր վեհաշուք շքադահլիճը: Պատերը և կավածեփ նստարանները սպիտակեցված էին: Դահլիճին կից դասավորված էին 5 իրար հաղորդակից սենյակներ:   Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար սուսի տաճարները ձոնվել  են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում(Հայկաբերդ)  այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել  Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի` այս աստվածությունը եղել էԱրարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:   Երևանում կան բազմաթիվ յուրօրինակ կառույցներ, որոնց թվում է Կասկադ համալիրը:    

Հասցե՝ Երևան, «Կասկադ» համալիր

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

    Այն շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է հայերին, հատկապես` երևանցիներին, իբրև «Կասկադ»: «ՙԿասկադ՚» համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878–1936): Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Դժբախտաբար, այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:   Կասկադի թորոսյանական ընկալումն իր մեջ ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով. դրանք էին մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը` զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով: Կասկադի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ` Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք: Պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002թ. նախաձեռնեց Կասկադի վերջերս ավարտված վերականգնումը: Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց` վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար` Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը:   Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացվել է 2009թ. նոյեմբերին` ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ: Ոգեշնչվելով իր հիմնադրի` պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, կենտրոնն առաջարկում է ցուցահանդեսների և ծրագրերի լայն բազմազանություն: Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը պարոն Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի անձնական պատկառելի հավաքածուից է: Հրավիրյալ դասախոսների, դասական ֆիլմերի, համերգների և մեծահասակների ու երեխաների համար նախատեսված բազմաբնույթ կրթական ծրագրերն էլ ավելի հագեցած են դարձնում կենտրոնի միջոցառումների հարուստ ժամանակացույցը:
Яндекс.Метрика