Հայաստան

Գեղատեսիլ վայրեր

Վայրը` Սյունիքի մարզ

Երևանից` 331կմ / 5ժ

  "Զանգեզուր" արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկը, որի նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումը: Այն գտնվում է"Շիկահող" պետական արգելոց" կազմակերպության ենթակայության տակ:  Արգելավայրի տարածքը կազմում է 17368 հա: Զանգեզուրի ֆաունան իր մեջ ներառում է 200 տեսակի ողնաշարավորներ: Կովկասյան ընձառյուծը Panthera pardus ciscaucasica, բեզոարյան այծը Capra aegagrus, հայկական մուֆլոնը Ovis orientalis gmelinii, կովկասյան մարեհավը Tetrao mlokosiewiczi և հայկական իժը Montivipera raddei գրանցված են Անհետացող տեսակների միջազգային կարմիր ցուցակում և Հայաստանի Կարմիր գրքում, իսկ գորշ արջը Ursus arctos և կասպիական ուլարը Tetraogallus caspicus – միայն Հայաստանի Կարմիր գրքում:   Այս տարածաշրջանում բնապահպանությանը նպաստում են լեռնային ռելիեֆի դժվարամատչելիությունը ևՆախիջևանի Հանրապետության «Օրդուբադ» ազգային պարկի մոտիկությունը:  Հիմնական և շատ վտանգավոր սպառնալիքներ են մնում լեռնագործությունը, որսագողությունը, անասունների գերարածեցումը և ենթակառուցվածքի զարգացումը:

Վայրը` Շիրակի մարզ

Երևանից` 145կմ / 2 ժամ

  Թռչկան ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակի՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 12 կմ դեպի հյուսիս, Չիչխան գետի վրա:   Չիչխան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով: Ձվադրման շրջանում ձկները գետի հոսանքին հակառակ են լողում: Ու մի օր էլ գյուղացիներն ականատես են լինում, թե ինչպես են կարմրախայտերը գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում մոտ 25 մ բարձրություն ունեցող ջրվեժի վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թռչկան:   Թռչկանը Ժայռից բխող, շուրջբոլորը իր մաքուր ջրի կաթիլներով ողողող մի ջրվեժ է, որին մեկ անգամ տեսնողը երբեք չի մոռանում, որի մոտ տարեկան հարյուրավոր մարդիկ են երկար ճանապարհ կտրում և հասնում տեսնելու, որի մասին իրենց երեխաներին են պատմում ծնողները, բազում երիտասարդներ մշտապես հավաքվում են նրանով հիանալու: Երերույքը գտնվում այս նույն մարզում:   Թռչկան ջրվեժը 2008թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։

Վայրը` Կոտայքի մարզ

Երևանից` 28կմ / 38րոպե

    Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը: ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը (UNWTO), ամփոփելով երկու տարին մեկ անցկացվող «Vettor Giusti» լավագույն տուրիստական պաստառ մրցույթի արդյունքները,  հաղթող ճանաչվեց Հայաստանը: Համաձայն մրցույթի պայմանների` ամեն երկրի կողմից մեկական պաստառ է ներկայացվում, և սովորաբար, ԶՀԿ ներկայացնող ընկերությունները կազմակերպում են ֆոտո-մրցույթ, որի ժամանակ ընտրվում է լավագույն նկարը` արդեն «Vettor Giusti» միջազգային մրցույթին ներկայացնելու համար: Օնլայն քվեարկության արդյունքում ամբողջ աշխարհն առցանց քվեարկել է, և Հայաստանի պաստառը Եվրոպայում լավագույնն է ճանաչվել: Հայաստանի պաստառը եվրոպական տարածքում հաղթող ճանաչվելու փաստը տեղադրվելու է ՄԱԿ ԶՀԿ-ի պաշտոնական կայքում և երկու տարի շարունակ, մինչև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաջորդ նստաշրջանը: Մադրիդում ՄԱԿ ԶՀԿ-ի գլխավոր գրասենյակի նախասրահում նույնպես փակցված է լինելու: «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն՝ օրենքով պաշտպանված է: Կարող եք այցելել Գառնին և Գեղարդավանքը, իսկ հետո՝ Սևանա լիճը:

Վայրը` Լոռու մարզ

Երևանից` 133կմ / 1ժ 56րոպե

    Դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Անշուշտ դա Հայաստանի բնության ամենաուշագրավ հատվածներից է:   Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից: Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն: Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից: Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ:   Ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա գտնվող այգին ունի ցուրտ կլիմա: Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550մմ: Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած: Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում` հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները:   Այգին հիմնադրել է 1931թ.-ին Էդմոն Լեոնովիչը: Նա աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984թ., որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին: 1998թ-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր:   Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել` ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ: Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում:   Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան: Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում: Համաձայն բուսաբանների կարծիքի, հասուն տարիքում այդ հսկաների բները իրար են կպնելու, սակայն արդեն անհնար է միմյանցից հեռացնել դրանք:   Այգին մի հիասքանչ վայր էր, որն՝ իր գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով ու թռչունների երգով, ինչ-որ մի հեքիաթի մեջ է գցում այցելուին: Կարելի է անվերջ զբոսնել ծառուղիներով ու չձանձրանալ: Այտեղից Օձունի տաճար հասնելու համար կպանջվի ընդամենը 40 րոպե:

Վայրը` Արցախ

Երևանից` 356կմ / 4ժ 44րոպե

  Սխտորաշենի չինարին (Տնջրի) ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է: Տնջրին 2028 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի:   Ծառի բարձրությունը ավելի քան 54մ է: Խոռոչը ունի 44ք.մ մակերես: Ծառի ներսում կարող են հանգիստ տեղավորվել ավելի քան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400ք.մ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ:   Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամենը յոթ օր: Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում էր չինարին և աշխատեցնում մոտակա ջրաղացները: Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ: Համաձայն արձանագրության, աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչները` Հովհաննես Կասիբեկյանը, Ներսես Մուսաելյանը, Մանաս Գասպարյանը:   Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը: Ուստի, խնդրում ենք պահպանել Հայաստանի չքնաղ բնության ժառանգությունը:   Ամարաս վանքը ևս գտնվում է Լեռնային Ղարաբաղում:

Վայրը` Սյունիքի մարզ

Երևանից` 322կմ / 4ժ 32րոպե

    «Շիկահող» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թ-ին Կապանի անտառտնտեսության հիման վրա ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի թիվ Պ-341, 13.09.1958 թ. որոշմամբ` Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող լայնատերև անտառների յուրահատուկ ֆլորան և ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու և վերականգնելու նպատակով: 1963 թ-ին այն վերափոխվել է Բարթասի արգելավայրի և վերականգնվել է որպես արգելոց միայն 1975 թ-ին: Պահպանության հիմնական օբյեկտներն են հանդիսանում լայնատերև (կաղնու, բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և կենդանական աշխարհը:   Արգելոցը գտնվում է Հայաստանի ամենահարավային մասում ` Սյունիքի մարզի Կապանի շրջանում, զբաղեցնում է 29505.845 հա` ներառյալ արգելոցի ու «Սոսու պուրակ» արգելավայրի 12137.075 հա տարածքը և «Զանգեզուր» արգելավայրի 17368.77 հա տարածքը: Արգելոցը բաղկացած է Շիկահողի և Մթնաձորի տեղամասերից: Մինչև 2006 թ-ը դրա տարածքը ավելի փոքր էր` 10330 հա:   Շիկահողը զբաղեցնում է Ծավ և Շիկահող գետերի ավազանները Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա և իր մեջ ներառում է Շախբուզ (2372 մ), Գյումարանց (2366 մ), Մազրա (2198 մ) և Բարթաս (2186 մ) լեռնագագաթները: Արգելոցին սահմանակցում են Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղերը:   Արգելոցի սահմաններն անցնում են հարավում Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ մնացած կողմերից` վերը նշված գյուղերի համայնքային հողերի սահմաններով:   Բոլոր տեսակի գործունեությունները, որոնք վերաբերվում են բնական էկոհամակարգերի, գենետիկական ռեսուրսների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության հետազոտմանը, բնական ժառանգության պահպանությանը, բնական ռեսուրսների վերականգնմանն ու հաշվառմանը իրականացվում են «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Այս կազմակերպության լիազորությունների մեջ է մտնում նաև «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի կառավարումը:  

Վայրը` Սյունիքի մարզ

Երևանից` 205կմ/2ժ 44րոպե

      Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։  Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում:   Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:   Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:   Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:   Այստեղի բնությունը կյանք է: Յուրաքանչյուրն էլ ուզում է դուրս գալ տնից և զգալ կյանքի գերող շունչը, ապրել պոզիտիվ զգացումներ և ուղղակի ընկնել բնության գիրկը՝ մոռանալով դժվարությունների և առօրյա կյանքի մասին: Ճանապարհին կարող եք «Զորաց Քարեր» այցելել:  

Վայրը` Սյունիքի մարզ

Երևանից` 248 կմ / 3ժ 48րոպե

  Խնձորեսկը այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, երբ երկրում ապրում էին հսկաներ: Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները: Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ:   Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար`Մխիթար Սպարապետի գերեզմանը:   Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։   Գյուղը հայտնի է իր անթիվ և աննկարագրելի ինքնապաշտպանական մարտերով: Կռիվներին մասնակցում էին բոլորը` անկախ սեռից և տարիքից: Քարանձավները միանում էին միմյանց ժայռափոր գաղտնի անցուղիներով, որոնք սակայն անգիր գիտեին գյուղի բնակիչները: Հարձակումների ժամանակ գյուղացիները տեղափոխվում էին առավել անմատչելի քարանձավները, որոնք փորված են ուղղաձիգ ժայռերի վրա:   Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը:   Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն:   Սյունիքում ճամփորդելիս՝ կարող եք նաև Սատանի կամուրջ այցելել:  

Վայրը` Լոռու մարզ

Երևանից` 186կմ / 2ժ 30րոպե

Բուժիչ բնական աղբյուր Արդվի գյուղի մոտ:

  Լոռու մարզի հրաշքներից է Օձի պորտը: Ըստ ավանդություն` գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ պապանձվում է: Մի օր գյուղացի մի կին սափորն ուսին իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է: Ճգնավորը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին փնտրելու իր աշակերտներին: Հրաշագործը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է:   Լեռան լանջով, կարծես թե, «սողում են» երկու վիշապները: Դրանք քարային ապարաշերտային երակներ են՝ մեկը ավելի երկար ու հաստ, իսկ մյուսը՝ կարճ ու բարակ: «Մեծ վիշապից» բխում են երկու աղբյուր, որոնք ամառվա տապին հոգնած ճամփորդին տալիս է սառնորակ ջուր, այն տարբերությամբ, որ մեկը սովորական ջուր է, իսկ մյուսն ունի բուժիչ հատկություն: Արևմտյան կողմից բխող ջուրը շատ բարակ է, կոչում են «օձի պորտ»: Այն ունի բուժիչ հատկություններ, որոնք պայմանավորված են նրա հանքային ջուր լինելու հարմարանքով: Ջուր, որտեղից օգտվում են ոչ միայն տեղացիները, այլ նաև բոլորը… Ասում են, որ մի ժամանակ սափորն ուսին կին-ժայռը պարզ երևում էր, բայց 1939 թվականին այն քանդվել, իսկ քարերով անասունների համար գոմեր են կառուցվել: Տեսարանը հիասքանչ է ու անզուգական՝ գողտրիկ բնակավայր, վեհաշուք վանական համալիր, գեղատեսիլ ձորակ:   Սպեփանավանի Դենդրոպարկը ևս գտնվում է Լոռու մարզում:  

Վայրը` Վայոց Ձորի մարզ

Երևանից` 127կմ / 1ժ 42րոպե

  Այն, որ Հայաստանում դեռ շատ չբացահայտված պատմամշակութային և զբոսաշրջության վայրեր կան, արձանագրված փաստ է, և դեռ երկար ժամանակ կպահանջվի դրանք բացահայտելու համար: Առհասարակ, քարանձավներն իրենցից ներկայացնում են ուրույն մի «աշխարհ», և Հայաստանի բազմահազար քարանձավները, որոնցից շատերը ստեղծել է մարդը (Հին Խնձորեսկ,Հին Գորիս, Գեղարդաձոր և այլն), իրենց գեղեցկությամբ և պատմական արժեքով չեն զիջում աշխարհի շատ երկրների քարանձավներին: Մոզրովի քանարձավը Հայաստանի ամենաքիչ ճանաչելի բնական հրաշալիքներից է: Գտնվելով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտ՝ այն հայտնաբերվել է 30 տարի առաջ` Մոզրովի գյուղ տանող ճանապարհի շինարարության ժամանակ:   Մինչ այդ այն եղել է կույր քարանձավ (այդպես են կոչվում այն խոռոչները, որոնք դեպի երկրի մակերևույթ ելք չունեն): Շինարարները խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը: Մոզրովը խորը քարանձավ է՝ երկրաբանական հարուստ գոյացություններով: Իր երկարությամբ այն Հայաստանում երրորդն է` մոտ 260 մ երկարությամբ (առաջին տեղում Արջերի քարանձավն է` 3,5 կմ, երկրորդը` Մագելի քարանձավը` 1.7 կմ երկարությամբ): Ըստ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին երկայացրած «Մոզրովի քարանձավը՝ որպես զբոսաշրջության վայր» ստեղծելու ծրագրի` Մոզրովն իր բնական գեղեցկությամբ և երկրաբանական գոյացություններով զբոսաշրջության ցուցադրական վայր դառնալու իդեալական թեկնածու է, որ կարող է լինել, որպես «Ցուցադրական քարանձավ»:   Ցուցադրական քարանձավներըայն քարանձավներն են, որոնք մատչելի են հանրության համար: Սովորաբար, որպես այդպիսին որակվելու համար Անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները՝  արահետներ, լուսավորություն, ուղեկցվող տուրեր, մուտքի վճար, փակում, կանոնավոր Աշխատանքային ժամեր: Մոզրովի քարանձավը հարուստ է գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով: Այն պարունակում է բազմատեսակ ներանձավային կամ ծալքավոր գոյացություններ (կրաքարե քարանձավային գոյացություններ), ինչպիսիք են՝ շթաքարեր (ստալակտիտներ), պտկաքարեր (ստալագմիտներ), հելիկտիտներ, սյուներ, կարբոնատային հոսքեր, անձավախորշեր, դրապիերներ (ծալքավոր գոյացություններ), արգելապատնեշներ: Քարանձավն ունի անգամ եզակի «կոկորդիլոսի գոյացություն», որը շատ դուր կգա այցելուներին:   Այդ տեսակի գոյացություններն այն է, ինչն այցելուները ցանկանում և Ակնկալում են տեսնել քարանձավում շրջելիս: Բացի այդ, վերջերս Թռչունների քարանձավում աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերելուց հետո հայաստանյան քարանձավները մեծ ուշադրության են արժանանում միջազգային լրատվականմիջոցների կողմից: Ուստի և,քարանձավի վայրի առևտրականացումը կպաշտպանի Քարանձավը վանդալիզմից և վնասներից` դառնալով զբոսաշրջության նոր և գրավիչ տեսակի ապրանք Հայաստանում:  

Վայրը` Վայոց Ձորի մարզ

Երևանից` 112կմ / 1ժ 32րոպե

  Մագիլի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ:   Նեոլիթյան ժմանակաշրջանի քարանձավից հայտնաբերվել են քարեդարյան ոսկորներ և քարե գործիքներ, ինչպես նաև IX դարի գտածոներ: Քարե դարում ընդունված է եղել, որ քարանձավը լինի դժվարամատչելի, և մուտքը` նեղ: Մագիլի քարանձավի մուտքը նույնպես այնքան նեղ է, որ միայն մեկ մարդ կարող է անցնել այնտեղով: Հիմնական պատճառը թշնամիներից պաշտպանվելն է եղել, քանի որ այն հուսալի  ապաստարան է եղել հարձակումներից թաքնվելու համար:   Մագիլի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր: Չղջիկները կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը և դրա կայունության պահպանման հարցում առանցքային նշանակություն ունեն:   Մի խումբ հնէաբաններ Հայաստանի Վայոց Ձոր մարզում գտնվող քարանձավից հայտաբերել են կաշվե կոշիկ, որն ավելի քանի 5500 տարեկան է: Այն իր տարիքով մոտ 1000 տարով գերազանցում է Եգիպտոսի աշխարհահռչակ Գիզա բուրգին: Զարմանալիորեն, կոշիկը միանգամայն պահպանված վիճակում է գտնվում:   5500-ամյա կաշվե կոշիկի հայտնագործությունից հետո ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում: Այս հայտնագործությունը կարևոր է ու յուրահատուկ, քանի որ վկայում է գինու խոշորամասշտաբ արտադրության մասին:   Քարանձավը փակ է, և այն կարելի է այցելել միայն հատուկ մասնագետների ուղեկցությամբ:

Վայրը` Տավուշի մարզ

Երևանից` 130 կմ / 1 ժամ/ 45 րոպե

Լաստիվերի քարանձավներն ու ջրվեժները

Լաստիվերը տեղակայված է Տավուշի մարզում: Հյուսիս- արևելքում է գտնվում Հայաստանի ամենաանտառաշատ մարզը` Տավուշը, որի տարածքի կեսը պատված է անտառներով և կանաչ տարածքներով: Մարզի անունը գալիս է պատմական մեծ Հայքի Տավուշ գավառից, որի տարածքի մի մասը համընկնում է մարզի ներկայիս տարածքի հետ: Մարզում բավական խիտ է գետային ցանցը: Խոշոր գետն է Աղստևը, որի աչքի ընկնող վտակներից մեկը` Խաչաղբյուրը, տանում է դեպի Իջևանի գողտրիկ անկյունները, դեպի Լաստիվեր. Քարանձավ, անապատ, արագահոս գետ, մեծ և փոքր ջրվեժներ, անտառ և հիասքանչ բնություն: Հայոց հրաշագեղ բնության այս աննման անկյունները տեսնելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, ընտրելով տուր դեպի Լաստիվեր, այցելում են այս քարանձավ- անապատը: Ճանապարհն ինքնին անչափ հետաքրքիր է և գրավիչ հատկապես էքստրեմալ տուրիսմի սիրահարների համար: Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով: Սենյակների պատերին ոմն նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով: Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում:  

Վայրը` Գեղարքունիքի մարզ

Երևանից` 68 կմ / 52

  Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում մենք ծով էինք անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է: Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։ Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։   Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:   Լճի ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ:   Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:   Սևանա լիճը բնության կողմից  պարգև տրված  անփոխարինելի առողջարան է , ուր առայժմ զարգացում է ապրել ամառային տուիզմը: Սակայն լիճը իր ջրահավաք ավազանով ունի նաև  ձմեռային տուրիզմի կազմակերպման գերազանց հնարավորություններ ու հեռանկարներ:

Վայրը` Տավուշի մարզ

Երևանից` 93կմ / 1ժ 8րոպե

  Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։   Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում սաղարթապիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը:   Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Սնումը աղբյուրներից և մթն. տեղումներից է։ Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն: Պարզ լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։   Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու:   Ի հարկե, Պարզ լիճը չես համեմատի Հայաստանի կապույտ մարգարտի՝ Սևանա լճի հետ, որն առաջարկում է զվարճանքի և արկածների անվերջ տարբերակներ, սակայն, եթե դուք իսկապես գնահատում եք բնությունը, հանգիստը և խաղաղ մթնոլորտը, ապա պետք է անպայման այցելեք այս վայրը:

Վայրը` Արագածոտնի մարզ

Երևանից` 60կմ / 1ժ.2րոպե

  Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա։ Լճի արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված:   Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C - +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Տարածքը հարուստ է բուսականությամբ, շատ են կենդանական աշխարհի ներկայացուցիչները:   Լիճը առաջացել է սառցե գոյացություններից։ Այն երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում: Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը: Լճի ափին է առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին:   Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց ունի Արագածի մասին. մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերն սկսում են մարել, լեռան վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղանման մի երկար ցոլք է կախվում՝ հայոց հույսի, հայ մարդու երազանքների խորհրդանիշը, ինչի մասին շատ պատկերավոր գրել է Հովհաննես Թումանյանն (Երևանում գործում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը) իր «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ:

Վայրը` Տավուշի մարզ

Երևանից` 117կմ/1ժ 51րոպե

  Գոշի լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Գոշ գյուղի մոտ: Լճի երկարությունը 100 մետր է, իսկ լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է ընդամենը 14° C:   Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։   Այս տարածքը աստվածների նստավայրի է նման:  Մի գուցե հենց սա է այն դրախտը, որն այդքան փնտրում էինք: Ամեն դեպքում, տեսնելով այս յուրօրինակ և անբացարտելի բնությունը, այլ կերպ հնարավոր չէ նկարագրել զգացմունքներդ: Մարդ հազվադեպ է հանդիպում այսպիսի չքնաղ գեղեցկության, հանգստության, անհոգության և բնության հրապուրիչ շքեղության:   Նախկան Գոշի լիճը տեսնելը կարող նաև այցելել Գոշավանքը: Գոշավանք վանական համալիրը գտնվում է Գոշ գյուղում։ Հիմնադրվել է Իվանե և Զաքարե Զաքարյանների և նրանց վասալների Խաչենի տիրակալների Վախթանգի և Գրիգորի անմիջական աջակցությամբ ու միջնադարյան Հայաստանի մեծ մտածող Մխիթար Գոշինախաձեռնությամբ(12–13–րդ դդ.)։ Վանական համալիրը կառուցվել է նախկինում ավերված Գետիկի վանքի տեղում, որի հետևանքով էլ նոր վանքը սկզբում անվանել են Նոր Գետիկ, իսկ հետագայում Գոշի անունով Գոշավանք։

Վայրը` Շիրակի մարզ

Երևանից` 179կմ/2ժ 35րոպե

    Արփի գետը թաքնված գեղեցկություն է, որը գտնվում է Աշոցք սարահարթի վրա՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Այս տարածքը հայտնի է հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանով:   Արփի լիճը ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա:  Ավազանը 220 կմ² է։ Լճից սկիզբ է առնում Ախուրյանը։ 1951-ին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի։ Մինչև ջրամբարի վերածվելը մակերեսը 4,5 կմ² էր, խորությունը՝ 1,6 մետր, ջրի ծավալը՝ 5 միլիոն մ³:   Լիճը սնվում է աղբյուրներից և գետակներից։ Ձմռանը սառցակալում է։  Ջրերը օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Այստեղ բազմանում են ծածան և խրամուլ ձկնատեսակները:   Արփի լիճն իր ներկայիս վիճակով մարդու միջամտության արդյունք է։ Ախուրյան գետի հունում, լճի ելքի մոտ կառուցված 10 մ բարձրության ջրապատնեշի շնորհիվ, բարձրացել է լճի մակարդակը և ավելացել կուտակվող ջրի քանակը։ Դա կարգավորում է Ախուրյան գետի հոսքը և հնարավորություն է ստեղծում ավելի շատ ջուր տրամադրել ոռոգման համար:   Վերջերս ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկ, որի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 62.000 հա: Պարկի տարածքում աճում է մոտ 670 տեսակի բույս, որոնցից 22 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Կան նաև թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Այստեղ ապրում է 30 տեսակի կաթնասուն, որոնցից հազվագյուտ տեսակներ են Եվրոպական ջրասամույրը եւ խայտաքիսը:  

Վայրը` Սյունիքի մարզ

Բարձրությունը` 3206 մ

Երևանից`320 կմ / 4ժ. 9րոպե

      Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի Հանրապետության հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից հարավ: Բարձրությունը 3206 մետր է։ Կլիման փոփոխական է՝ տիրապետում են սառնամանիքային հողմահարումներն։ Կան ալպյան մարգագետիններ: Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը: Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը:   Ինչպես ամեն մի ժողովուրդ, այնպես էլ հայերս ունենք մեր լուսեղեն դեմքերը, մեծ անհատները, ովքեր հայոց պատմության փոթորկահույզ դրվագներում բախտորոշ դեր են խաղացել և յուրօրինակ ներշնչարան ու լույսի ուղենիշ են: Այդպիսի խոշոր անհատականություններից է Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955):   Նժդեհը հավասարապես ռազմական ու պետական, ազգային ու քաղաքական գործիչ է, եւ նրա ներկայությունն ամենուր տեսանելի հետք է թողել… Որպես զորավար՝ նա բազմաթիվ մարտերի ու կռիվների մասնակից-հաղթող է եւ գնահատվել է ոչ միայն հայ ռազմիկների ու սպաների կողմից: Որպես պետական գործիչ՝ նա անհանդուրժող էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հակառակորդի նկատմամբ եւ դրա շնորհիվ է, որ այսօր Սյունիք-Զանգեզուրնունենք Հայաստանի Հանրապետության կազմում:   Հրաշալի է, որ մի խումբ նվիրյալ հայորդիների ջանքերով Նժդեհի աճյունը Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից բերվեց հայրենիք: Դա 1983թ. էր, եւ առ այսօր չեն դադարում ուխտագնացությունները մեծ հայի մասունքներին, որոնք վերաթաղված են Վայոց Ձորի Սպիտակավոր վանքի տարածքում, Սյունիքի Խուստուփ լեռան լանջին եւ Կապանի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում…

Վայրը` Արարատի մարզ

Երևանից` 61կմ / 57րոպե

«Խոսրովի անտառի» գանձերը

  «Խոսրովի անտառ» պետական արգելոցը կազմավորվել է Երևանի անտառտնտեսության Գառնու անտառպետության բազայի հիման վրա, ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի` թիվ Պ-341, 13.09.1958թ որոշմամբ:   Արգելոցը տարածված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան, Ուրծի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ու Երանոս լեռնաշղթայի հյուսիսարևելյան դիրքադրության լեռնալանջերին: Այն տեղակայված է ՀՀ Արարատի մարզի տարածքում, զբաղեցնում է 29196հա տարածք և կազմված է Գառնու, Կաքավաբերդի, Խոսրովի, Խաչաձորի և Ուրծի եգերական տեղամասերից:   Արգելոցի տարածքը մեկուսացած է հիմնական ենթակառուցվածքներից և միայն հարավ-արևմուտքից սահմանակից է բավական խիտ բնակեցված Արարատյան հարթավայրին: Տարածքին բնորոշ են կենտրոնական Հայաստանիկիսաանապատային, ֆրիգանային, նոսրանտառային ու լեռնատափաստանային լանդշաֆտները՝ բուսական (1849 տեսակներ) և կենդանական (283 տեսակներ) եզակի համակեցությունները:   «Խոսրովի անտառ» պետական արգելոցը համապատասխանում է Բնության Պահպանության Միջազգային Միությանդասակարգման «Ia» կատեգորիային: Պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:   «Խոսրովի անտառ» արգելոցին կից հարավային Հայաստանի բոլոր երեք մարզերի 7 ամենամեծ գյուղերում իրականացվել է դպրոցականների իրազեկության բարձրացման ծրագիր: Մշակվել է ընձայռուծի պահպանության կամպանիայի ռազմավարություն, որտեղ «Խոսրովի անտառ» արգելոցը ներառվել է որպես Հայաստանում այս վտանգված տեսակի «թեժ կետերից» մեկը:   «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամասում այցելուների կենտրոնի պաշտոնական բացման արարողություն 2008թ-ի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Գառնու տեղամասում կառուցված այցելուների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Կենտրոնը կառուցվել է Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ԲՀՀ Նորվեգիայի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում: Բացմանը ներկա էին Նորվեգիայի պետքարտուղար տկն. Հեիդի Սորենսենը, ՀՀ բնապահպանության նախարար պրն. Արամ Հարությունյանը, «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն պրն. Սամվել Շաբոյանը, ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն պրն. Կարեն Մանվելյանը, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և արտասահմանից: Ինչպես նշեց իր ելույթում պրն. Մանվելյանը. «Այս պիլոտային ծրագիրը կխթանի էկոտուրիզմի զարգացումը և կօգնի պահպանվող տարածքին` հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ստեղծել եկամուտի այլընտրանքային աղբյուրներ արգելոցի հարակից համայնքների համար»:

Վայրը` Վայոց Ձորի մարզ

Երևանից` 172կմ / 2ժ 22րոպե

    Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկում: Քաղաքը անտառոտ լեռների գրկում է, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում):   Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր:   Մեզ է հասել ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն:  Իբրև թե ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր: Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին,  քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն:   Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:   Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:   Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է` գարնանը` +0.4 աստիճան, ամռանը`+15.3 աստիճան, աշնանը` + 4.9 աստիճան, ձմռանը` -9 աստիճան։

Վայրը` Շահումյանի շրջան, Արցախ

Երևանից` 235 կմ / 3 ժամ 33 րոպե

  Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից դեպի հարավ։ Ջերմաջուրից 75 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնում է Սոթքի գնացքի կայարանը։   Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Հանքային ջուրն ունի բուժիչ հատկություն: Կարելի է երկար լողանալ բնական շատրվանի շուրջ կառուցած ավազանում:   Ավազանը գտնվում է Թարթառ գետի ափին` Քարվաճառ քաղաքից մոտ 20կմ հեռավորության վրա: Ուշագրավ է նաև Ջերմաջուր տանող ճանապարհը, որն անցնում է Թարթառ գետի ափով` ժայռերի ու անտառների միջով: Թարթառ գետի ափին են գտնվում գետնի խորքից բխող բնական բուժիչ տաք ջրերը, որոնց ջերմաստիճանը մոտ 60º C է հասնում անկախ տարվա եղանակից:   Տաք, թթու և հանքային այս ջուրն իր բուժիչ հատկություններով և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի Չեխիայի ևՋերմուկի հանքային ջրերին: Ի դեպ այն ավանը, որտեղ գտնվում է բնական տաք ջրերով հարուստ այս աղբյուրը` Ջերմաջուրը, կոչվում է հենց Ջերմաջուր: Արցախում է գտնվում նաև Ամարաս վանքը:

Վայրը` Արցախ

Երևանից` 318կմ / 4ժ 18րոպե

Պետական բնապատմական արգելկոց

  Հունոտի կիրճի պետական պատմական արգելոցի աննման գեղեցկությունը այցելուներին զարմանալի մի զգացողություն է ներշնչում: Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը, որոնք վեր են խոյանում Շուշիի ամրոցի հարավ-արևմտյան մասում գտնվող Կարկառ գետի վրա: Ճանապարհորդներին, որոնք նախընտրում են ոտքով զբոսնել կիրճի միջով, բախտ է ընդձեռնվում ականատեսը լինել աննման ջրվեժների, խիտ անտառների, դեռևս քարի դարում բնակելի եղած քարանձավների, Հունոտ գյուղի ավերակներին, հնամենի կամուրջների… և այս ամենը պարփակված հսկայական լեռներով և գետակով, որը համառորեն սլանում է ժայռերի միջով:   «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի տարածքում պահպանվել են մեկ տասնյակից ավել ջրաղացների ավերակներ, որոնք վկայում են Հունոտ երբեմնի բարգավաճ բնակավայրի մասին:   Քարանձավ-աղբյուրը անալի աղբյուրը, դուրս գալով քարանձավից, հասնում է Մամռոտ քարին եւ թափվելով տալիս բնական հովանոցների տեսք, որը դարձել է Հունոտի կիրճի գեղատեսիլ վայրերից մեկը:   «Ավանա կարան» քարանձավը դեռևս հնագույն ժամանակներից ծառայել է որպես բնակատեղ-պատսպարան, իր դժվարամատչելի դիրքով` հարկ եղած դեպքում` որպես պաշտպանական ապահով վայրերից մեկը:   Պատմական, բնական և ճարտարապետական բազում հրաշքներ հավաքվել են շուրջ 400 հեկտար մակերես ունեցող այս հրաշք արգելոցում:   Կիրճի տարբեր տեսարժան վայրերը ուղեկցող արահետները նշված են ուղեցույցերով:

Վայրը` Արարատի մարզ

Երևանից` 54կմ / 52րոպե

  «Գոռավանի ավազուտներ» արգելավայրը կազմավորվել է 1958 թ.` 200 հա-ի վրա: Գտնվում է Արարատի մարզում` Ուրծի լեռնաշղթայի հարավ-արեւելյան լանջերին:   Բուսականությունը ևս հարուստ է: Տարածքում կան բույսեր, որոնք հիմնականում աճում են անապատներում: Անապատի տարածքում միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +12°C, առվազն՝ -25°C, առավելագույնը՝ +42°C: Այս արգելավայրում է գտնվում Անդրկովկասում միակ բնական ջուզգունի (Calligonum polygonoides) էկոհամակարգը: Այստեղ աճում են նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ արժեքավոր մի շարք այլ տեսակներ:   Արգելավայրում ողնաշարավորների ֆաունան կազմում է մոտ 20 տեսակ, այդ թվում՝ բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված այնպիսի տեսակներ, ինչպիսիք են միջերկրածովային կրիան, պարսկական կլորագլուխը եւ Դալի մկնիկը։ Վերջինս մեր երկրի համար էնդեմիկ տեսակ է։ Իսկ անողնաշար կենդանիների ֆաունան ուսումնասիրված է ոչ բավարար, սակայն հենց Արաքսի այս հարթավայրի տարածքից նկարագրված է գիտության համար բզեզների 6 նոր տեսակ, որոնք աշխարհում ուրիշ ոչ մի վայրում չեն հանդիպում, մոտ 20 տեսակներ Արաքսի հարթավայրի էնդեմիկներ են։ Արգելավայրի տարածքում անողնաշարավորների ֆաունան, ըստ փորձագիտական գնահատականի, կազմում է մոտ 700 տեսակ: Խոր Վիրապ վանական համալիրը ևս գտնվում է այս մարզում։

Վայրը` Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ

Բարձրությունը` 3597մ

Երևանից` 26.8կմ / 38րոպե

  Գեղամա լեռնաշղթա, բարձրագույն կետը՝ Գեղ լեռ (Աժդահակ), 3597մ   Գտնվում է Երեւանի եւ Սեւանա լճի միջեւ։ Ձգվում է հյուսիս-հյուսիս-արեւմուտքից՝ հարավ-հարավ-արեւելք։ Իրենից ներկայացնում է մոտ 2800-3000մ բարձրությամբ սարավանդ՝ դրա վրա բարձրացող հրաբխային կոներով (Գեղ (Աժդահակ), Սեւկատարը, Արմաղան եւ այլն)։   Կլիման չափավոր ցամաքային է, կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով: Գագաթնային մասում ցուրտ լեռնային կլիմա է: Տարեկան միջին ջերմաստիճանը ստորոտից մինչև գագաթները կազմում է -2°C - +4°C: Տարեկան տեղումները՝ 500-900մմ:   Ըստ ավանդության՝ լեռները անվանում են ի փառս Գեղամ անունով մի երիտասարդի: Դա հսկայի պես ուժեղ մի երիտասարդ էր, որը սիրում էր Խոսրովանույշ անունով մի աղջկա: Հանուն սիրո նա խոստում էր տվել, որ կդադարեցնի տարեցտարի եկող լեռնային հեղեղները, որոնք հաճախ ավերիչ էին լեռնակից բնակավայրերի համար:   Տարիներ շարունակ, ամեն օր, Գեղամը, տիղմի սերմերով լի՝ մի մեծ զամբյուղ էր շալակում ուսերին և բարձրանում էր սարը: Հասնելով գագաթին՝ շուռ էր տալիս զամբյուղն ու սերմացնում էր բուսականությունից զուրկ լեռնազանգվածը:   Անցան տարիներ, և քրտնաջան աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Մի օր, երբ հերթական անձրևը նորից սկսեց խեղդել լեռնային բնակավայրերը, բոլորը սակայն համոզվեցին, որ հեղեղային հոսքերը այլևս չեն կարողանում անցնել տիղմի պատնեշները:   Այդ օրվանից, ի պատիվ բարերար երիտասարդի՝ լեռները անվանում են նրա անունով՝ Գեղամա լեռներ, իսկ հիանալի լեռնային լիճը՝ Գեղամա Ծով (Սևանալիճը):    

Վայրը` Կոտայքի մարզ

Երևանից` 28կմ / 38րոպե

    Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, ստորոտից մինչև ձորի գլուխ հասնող ժայռերով և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը:   Ազատը գետի երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից:   Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր՝ բոլորակ և քառանկյունի հատակագիծ ունեցող կացարաններով և օջախներով։ Գառնին դեռևս մ.թ.ա. III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական-երկրագործական բնակավայրերից մեկը։ Հայտնաբերվել են նաև միջին և ուշ բրոնզեդարյան (մ.թ.ա. II հազարամյակ) դամբարաններ և հնագիտական նյութեր, ուրարտական և վաղ հայկական (մ.թ.ա. VI-IVդդ.) խեցեղեն և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գառնին իր շրջակայքով անվանված է Գիառնիյան երկիր։ Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամանակների կառույցներով։ Գյուղը հյուսիսից երիզող բլրաշարքի վրա գտնվում է միջնադարյան գերեզմանոցը՝ քանդակազարդ խաչքարերով, մակագրված տապանաքարերով։   Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Ազատ գետի վրա գտնվում է XIIIդ-ի միաթռիչք կամուրջ՝ Գառնի գյուղի մոտ: Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանքային համալիրը: Գարնիի կողմից նայելով կարելի է նկատել, որ Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նմանվում է կիթառի:

Վայրը` Սյունիքի մարզ

Երևանից` 245կմ / 3ժ 12րոպե

  Որոտանի Հրաշքը` Սատանի Կամուրջ (Ք.ա. IV – II հազարամյակ)   Որոտանի Հրաշքը` Սատանի Կամուրջ Զարմանահրաշ է բնությունը` լի չքնաղագույն անկյուններով և անձեռակերտ հուշարձաններով, որոնք բնության համաշխարհային ժառանգության անբաժան մասն են կազմում: Բնության ապշեցնող կոթողներից են բնական կամուրջները, որոնք գոյացել են դարերի ընթացքում: Բնական այդ կոթողներից են ,Սատանի կամուրջներըե: Այո, այդ անունով աշխարհում բազմաթիվ կամուրջներ կան`Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում: Կա նաև Հայաստանում...   Որոտան գետի կիրճում է գտնվում Սատանի կամուրջը, որի երկարությունը մոտ 30մ է: Կամուրջը գտնվում է Որոտանiի կիրճի ամենախոր հատվածում` 700-800մ: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ արևի ճառագայթներն անգամ ի զորու չեն թափանցելու նրա հատակը: Հենց այստեղ էլ գտնվում է բնության գեղատեսիլ և արտասովոր հրաշքը` Սատանի կամուրջը, որի շրջակայքում կարկաչում են բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Այդ հրաշք կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Հանքային աղբյուրները գտնում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Հավանաբար, հենց այստեղից էլ ծագել է կամրջի անվանումը:   Սատանի կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու: Չքնաղ է Սյունյաց բնությունը, որի տարածքում 178 կմ երկարությամբ հոսում է Որոտանը Սյունիքի բնական զարդը: Գետը, հոսելով սքանչելի կիրճով, անցնում է քարեդարյան քարանձավների, բրոնզեդարյան ամրոցների ու վանքերի կողքով: Գետի հունը ինքնին հիանալի վայր է արշավների համար. անտառներով ձգվող արահետները տանում են դեպի Տաթև, Քարահունջ, Հալիձորի բերդ: Գարնան և ամռան ամիսներին Որոտանի կիրճը հրաշալի վայր է ռաֆտինգի սիրահարների համար:   Դուք ունենում եք հնարավորություն թիավարելու հորդառատ գետի ալիքն երով և միաժամանակ վայելելու բնության գեղատեսիլ տեսարանը` խոր կիրճեր, սրածայր լեռնագագաթներ, կղզյակ-ամրոցներ: Դե ինչ, կարծում ենք`վայրի բնության սիրահարներն արդեն պատրաստվում են հավաքելու իրենց իրերն ու ճանապարհվելու դեպի չքնաղ բնության գիրկը` Սյունիք:    

Վայրը` Սյունիքի մարզ

Երևանից` 245կմ / 3ժ 12րոպե

  Որոտանի Հրաշքը` Սատանի Կամուրջ (Ք.ա. IV – II հազարամյակ)   Որոտանի Հրաշքը` Սատանի Կամուրջ Զարմանահրաշ է բնությունը` լի չքնաղագույն անկյուններով և անձեռակերտ հուշարձաններով, որոնք բնության համաշխարհային ժառանգության անբաժան մասն են կազմում: Բնության ապշեցնող կոթողներից են բնական կամուրջները, որոնք գոյացել են դարերի ընթացքում: Բնական այդ կոթողներից են ,Սատանի կամուրջներըե: Այո, այդ անունով աշխարհում բազմաթիվ կամուրջներ կան`Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում: Կա նաև Հայաստանում...   Որոտան գետի կիրճում է գտնվում Սատանի կամուրջը, որի երկարությունը մոտ 30մ է: Կամուրջը գտնվում է Որոտանiի կիրճի ամենախոր հատվածում` 700-800մ: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ արևի ճառագայթներն անգամ ի զորու չեն թափանցելու նրա հատակը: Հենց այստեղ էլ գտնվում է բնության գեղատեսիլ և արտասովոր հրաշքը` Սատանի կամուրջը, որի շրջակայքում կարկաչում են բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Այդ հրաշք կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Հանքային աղբյուրները գտնում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Հավանաբար, հենց այստեղից էլ ծագել է կամրջի անվանումը:   Սատանի կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու: Չքնաղ է Սյունյաց բնությունը, որի տարածքում 178 կմ երկարությամբ հոսում է Որոտանը Սյունիքի բնական զարդը: Գետը, հոսելով սքանչելի կիրճով, անցնում է քարեդարյան քարանձավների, բրոնզեդարյան ամրոցների ու վանքերի կողքով: Գետի հունը ինքնին հիանալի վայր է արշավների համար. անտառներով ձգվող արահետները տանում են դեպի Տաթև, Քարահունջ, Հալիձորի բերդ: Գարնան և ամռան ամիսներին Որոտանի կիրճը հրաշալի վայր է ռաֆտինգի սիրահարների համար:   Դուք ունենում եք հնարավորություն թիավարելու հորդառատ գետի ալիքն երով և միաժամանակ վայելելու բնության գեղատեսիլ տեսարանը` խոր կիրճեր, սրածայր լեռնագագաթներ, կղզյակ-ամրոցներ: Դե ինչ, կարծում ենք`վայրի բնության սիրահարներն արդեն պատրաստվում են հավաքելու իրենց իրերն ու ճանապարհվելու դեպի չքնաղ բնության գիրկը` Սյունիք:    

Վայրը` Հադրութի շրջան, Արցախ

Երևանից` 369կմ / 4ժ 50րոպե

Ազոխի քարանձավը (այլ, ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) գտնվում է Հադրութի շրջանում, Արցախի հարավային սահմանին մոտ։ Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8,000 քմ տարածություն, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ, Արցախ աշխարհի հարստությունները բազմիցս պահվել է այնտեղ: Այստեղ հայտնաբերվել են քարե գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 700 000 տարին: Ամենամեծ սրահը զբաղեցնում է 3000 քառակուսի մետր մակերես: Այստեղ են գտել բազմապիսի կավե իրեր, տաշած քարեր, կենդանիների հարյուրավոր ոսկորներ: Պարզվում է, որ առաջին մարդիկ ունեցել են բավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են: 2002-ին գտել են չխանգարված մուտքեր, ինչպես նաև նախամարդկային շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց կարգին կան գործիքներ և անասունների բրածոներ՝ որոնք կրում են այս գործիքների հետքերը։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Իհարկե առայժմ հայտնաբերված են ոչ բոլոր գաղտնիքները: Բազմաթիվ հազարամյակներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը պարբերաբար ուսումնասիրվում է և մատուցում է նոր անակնկալներ հատազոտողներին:

Վայրը` Գեղարքունիքի մարզ

Բարձրությունը` 3597 մ

Երևանից` 26կմ / 36րոպե

  Աժդահակ, լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. վերջինիս ամենաբարձր գագաթն է։ Բացարձակ բարձրությունը 3597 մ է։ Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա խառնարան` լցված ջրով։   Տարվա մեծ մասը ձնածածկ է: Լանջերը մերկ են: Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն:   «Աժդահակ» նշանակում է «հսկա» և «վիշապ»: Այս երկուսից որն էլ կրի լեռը, պարզ է, որ վիշապներներն այստեղ անմասն չեն եղել:   Աժդահակ, հայ և իրանական առասպելաբանության չար վիշապ՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան Շահ-Նամեում: Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։   Աժդահակ լեռը բարձրանալն ու իջնելը կխլի 6-8 ժամ ՝ միջին մարզական պատրաստվածության դեպքում: Ուղին անցնում է գեղեցիկ ալպյան տափաստաններով և անմարդաբնակ վայրերով: Հրաբխի խառնարանում գտնվում է յուրահատուկ գեղեցկության սառցային լիճը:   Գեղամա լեռների արևմտյան լանջերը մշտական արոտավայրեր են եզդիների անասունների համար: Երկար ժամանակ մարդկանցից հեռու մնալով՝ եզդի-հովիվները մեծ ուրախությամբ կհյուընկալեն բոլորին:

Տարածքը՝ 21179հա Տեղադիրքը՝ Շիրակի մարզ Բարձրությունը՝ 1500-3100 մ ծովի մակարդակից

    «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թ.-ին:   Ստեղծման նպատակը, պահպանության օբյեկտները. Ջավախք-Շիրակ բարձրավանդակի և Արփի լճի ավազանի կենսաբազմազանության, մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, չվող թռչունների բնադրավայրերի և հանգստատեղերի, Հայաստանի բնության գեղատեսիլ վայրերի պահպանություն։ Ազգային պարկն աճելավայր է 670 տեսակ անոթավոր բույսերի, այդ թվում, Կովկասի ևՀայաստանի մի շարք էնդեմների համար, ինչպես նաև ապրելավայր է 255 տեսակ ողնաշարավոր կենդանիների, այդ թվում ԲՊՄՄ կարմիր ցուցակում գրանցված ավելի քան 10 տեսակի համար (ջրասամույր, խայտաքիս, Դարևսկու իժ, տափաստանային հողմավար բազե և այլն)։ Տարածքում բնակվում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում, այն գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում և Դարևսկու իժի միակ ապրելավայրն աշխարհում։   Անտառները. սոճու, բարդու և կաղամախու տնկարկներ, Ախուրյան գետի կիրճում բնական կաղամախու անտառապատ հատված, գաճաճ գիհուտներ, թփուտային տարածքներ և այլն։   էկոտուրիզմի հնարավորությունները. ազգային պարկն ունի այցելուների կենտրոն և հյուրատուն։ Այցելուների կենտրոնը գտնվում է ազգային պարկին կից Ղազանչի համայնքում, իսկ հյուրատունը գտնվում է Բերդաշեն համայնքում՝ ազգային պարկի վարչական շենքի հարևանությամբ։ Այցելուների կենտրոնում զբոսաշրջիկներին տրամադրվում են տարբեր ծառայություններ, այդ թվում հետիոտն և ձիով արշավներ, թռչնադիտում, դահուկային սպորտաձևի հնարավորություններ և այլն։  

Վայրը` Գեղարքունիքի մարզ

Բարձրությունը` 2829 մ

Երևանից` 136կմ/2ժ

    Արմաղան լեռ, լեռ Գեղարքունիքի մարզում։ Լեռան բարձրությունը կազմում է 2829 մ։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։   2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են Քարի լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։   Լեռնակերտի ու Մադինայի (միասին շուրջ 200 ընտանիք) բնակիչները հին խորհրդային «Վիլիսներ» ու «Նիվաներ» ունեն և ասում են, որ ուրիշ մեքենա իրենց մոտ պարզապես չի դիմանա: Արմաղան լեռը բարձրանալը հեշտ չէ, սակայն երբ հասնում ես գագաթին, բնությունը լիուլի վարձահատույց է լինում ծախսած ջանքերիդ համար:   Լեռան ձգողական ուժով ու հիասքանչ շրջակայքով դյութված` ժամանակը շատ արագ է անցնում: Սակայն պետք է շուտ սկսել վայրէջքը, մութն ընկնելուց առնվազն երկու ժամ առաջ:   Տեղացիներն ասում են, որ Արմաղան լեռն Աստծո պարգև է, և մեկ անգամ այնտեղ եղածները վարակվում են նրանով և անպայման նորից այցելում:  

Վայրը` Սյունիքի մարզ

Երևանից` 358կմ / 5ժ 20րոպե

    Հարավային Հայաստանի տարածքը, մասնավորապես Սյունիքի մարզը աչքի է ընկնում եզակի էկոհամակարգերով, բնության երկրաբանական, լանդշաֆտային, կենսաբանական, գեոմորֆոլոգիական մեծ բազմազանությամբ և պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններով, ռեկրեացիոն ռեսուրսների առկայությամբ, ինչպես նաև տարածքի կայուն զարգացման պոտենցիալ մեծ ներուժով: Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման ու ընդլայնման նպատակով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում ընդունվեց «Արևիկ» ազգային պարկ ստեղծելու որոշումը:  "Արևիկ" ազգային պարկը բացվել է 2010 թվականին: Տարածքը կազմում է շուրջ 34401.8 հա: Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը: Հատուկ ուշադրություն ենք դարձրել վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներին: 60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում: Ըստ որոշ գիտական աղբյուրների` 20‐րդ դարի սկզբից ի վեր բորենի երբեմն լինում էր Արաքս գետիավազանում, Էջմիածնի, Մեղրիի, Շամշադինի եւ Իջեւանի շրջաններում: Բորենու մասին վերջին հիշատակումը գրանցվել է 1925թ.-ին, երբ կենդանուն տեսել են Արտաշատի շրջանի Նովրուզլու գյուղի մոտակայքում: Որոշ տվյալներով, այդ կենդանուն տեսել են 1940թ.: Ազգային պարկը նպաստում է հարևան «Շիկահող» արգելոցի և հարակից համայնքների հետ փոխշահավետ համագործակցությանը էկոտուրիզմի զարգացման, արոտավայրերից և բնական այլ պաշարներից օգտվելու հարցերում:

Վայրը` Արևմտյան Հայաստան

Բարձրությունը` 5165 մ

    Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ): Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս(5165 մ) և Սիս (3925 մ): Այն գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Հայաստանի Հանրապետությունից 32 կմ հեռավորության վրա: Հարաբերական բարձրությամբ (4300 մ) Մասիսն աշխարհի ամենաբարձր գագաթն է: Արարատը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում:   Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Արարատից Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:   1829 թվականին, առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին՝ Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյան, Մուրադ Պողոսյան և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկո, Մատվեյ Չալպանով։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ։ 1845 թ. հուլիսին ակադեմիկոս Աբիխը մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավ արևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք:   Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա: Արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության: Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր:   Այսօր էլ Արարատը շարունակում է հիացնել մարդկանց աշխարհի բոլոր երկրներից: Արարատը մեր սրբազան լեռն է, որը մինչև օրս Հայաստանի խորհրդանիշերից մեկն է:

Վայրը` Արագածոտնի մարզ

Բարձրությունը` 2577 մ

Երևանից` 36կմ / 49րոպե

      Արալեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով:   Կլիման ցամաքային է, տեղումները` 300-400մմ: Բարձրադիր մասերում տարածված են տափաստանները: Օգտակար հանածոներից կան անդեզիտ-բազալտ և անդեզիտ: Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր,  որոնքՀայաստանի բուսականության 20%-ն են կազմում:   Երբ հեռվից ես նայում սարին, տպավորություն է ստեղծվում, որ քո առջև պառկած է մի աժդահա: Ըստ ավանդության, հայկական և ասորական զորքերի միջև ճակատամարտի ժամանակ հայ արքա Արա Գեղեցիկը զորքերը դասավորել էր Արա լեռան տակ, իսկ Ասորեստանի թագուհի Շամիրամը` Հատիս լեռան տակ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամիհրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:   Հայ արքան հերոսաբար զոհվեց ճակատամարտում, իսկ լեռը դարից-դար փոխանցեց նրա փառավոր անունը: Այսպիսով քարացած հսկան դարձավ հայ ազգի զավթիչների դեմ դարավոր պայքարի և անկոտրուն կամքի յուրօրինակ խորհրդանիշը:   Շատ գեղեցիկ է Արալեռը. նամանավանդ ոտքերից  քիթը տանող ճանապարհին: Այդ սարը սովորաբար մեծ բազմություններ են բարձրանում ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի հիշատակի օրը, այնպես ինչպես Ծիծեռնակաբերդում:  

Վայրը` Արագածոտնի մարզ

Բարձրությունը` 4094 մ

Երևանից` 50կմ / 45րոպե

      Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ:   Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C - +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Տարածքը հարուստ է բուսականությամբ, շատ են կենդանական աշխարհի ներկայացուցիչները:   Լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Քասաղ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ: Կան տուֆի, պեմզայի, պեռլիտի պաշարներ:   Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց ունի Արագածի մասին. մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերն սկսում են մարել, լեռան վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղանման մի երկար ցոլք է կախվում՝ հայոց հույսի, հայ մարդու երազանքների խորհրդանիշը, ինչի մասին շատ պատկերավոր գրել է Հովհաննես Թումանյանն իր «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ:   Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջիկության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:    
Яндекс.Метрика