Հայաստան

Հայաստանի մասին

Հայաստանը հնագույն, բայց միևնույն ժամանակ հզոր պատմություն ունեցող ժամանակակից ու պատմական երկիր է` հիանալի բնությամբ, հարուստ մշակույթով, ավանդական խոհանոցով, ջերմ հյուրասիրությամբ:

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս- արևելյան հատվածում: Երեք միլիոնից ավել բնակչություն ունեցող անկախ երկիր` սահմանակից Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և Իրանին: Հայերը աշխարհի ամենահին քաղաքակրթություն ունեցող ազգերից են: Ըստ Աստվածաշնչի, Նոյան տապանը կանգ է առել հենց Արարատ լեռան գագաթին, որը հայերի համար սուրբ լեռ է համարվում:

Հայերը ունեն իրենց սեփական այբուբենը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Հայաստանը եղել է առաջին երկիրը, որը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է` աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին և ի սկզբանե անվանվել Էրեբունի:

Яндекс.Метрика