Հայաստան

Արագածոտնի մարզ

Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները։Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5,9 x 7,4 մետր։ Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է։ Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին։
Հայոց այբուբենի հուշարձան, հուշարձան Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Կառուցվել է 2005 թվականին։
Ամբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։
Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օհանավանգյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ Կառուցվել է 5-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որինՂազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Այս եկեղեցին պահպանվել էր կիսավեր վիճակում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։ 6-րդ դարից արդեն Հովհաննավանք հիշատակվում է իբրև դպրատունը և այլ շինություններ։ Շուրջը կան գերեզմաններ։ Հովհաննավանք տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք, ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։ Հովհաննավանքը հայ գրչության շնանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարգավագ Քանաքեռցին, որը և գրել Է Հովհաննավանքի պատմությունը։ Հովհաննավանքը գործունեությունը դադարել է 19-րդ դարի սկզբներից։
Սաղմոսավանք, վանք  կառուցվել է Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքը կառուցվել է 13-րդ դարում։ Գտնվում է Քասաղ գետի խոր կիրճի եզրին։ 1255 թվականին վանքում կառուցվել է ձեռագրերի գրատուն, որի արևմտյան ճակատում գտնվում են խաչքարեր։
Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիս-արևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրոդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։
Яндекс.Метрика