Հայաստան

Սյունիքի մարզ

Շաքիի ջրվեժ, ջրվեժ Հայաստանում՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Գտնվում է Սյունիքի մարզում`Սիսիան քաղաքից հյուսիս։ Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։ Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի... Համաձայն ավանդության, մի զավթիչ՝ տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ։ Հայուհին՝ չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից։ Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ։
Տաթեւի Վանք, Հայ միջնադարեան ճարտարապետութեան նշանաւոր յուշարձաններէն մէկն է. վանական համալիրը կը գտնուի Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզէն ներս՝ Տաթեւ գիւղին մօտ։ Թ. դարու վերջաւորութեան, ան կը դառնայ Սիւնեաց եպիսկոպոսութեան աթոռանիստը։ Վանքը կարեւոր դեր կը խաղայ շրջանի պատմութեան մէջ, դառնալով քաղաքական, կրօնական եւ մշակութային կեդրոն։ ԺԴ. եւ ԺԵ. դարերուն Տաթեւի մէջ կը գործէ հայկական կարեւորագոյն համալսարաններէն մին։ Այստեղ կ'արձանագրուին նշանակալի գիտական, կրօնական եւ փիլիսոփայական աշխատանքներ, կը ծաղկի մատենագրութիւնն ու մանրանկարչութիւնը։ Տաթեւի մտաւորականները կարեւոր առաջնորդական դեր կը խաղան օտար բռնակալներու դէմ պայքարի ճիգերուն։
Քարահունջ, (Զորաց քարեր, Քարենիշ) նախապատմական մեգալիթյան կառույց, աշխարհի հնագույն աստղադիտարան, պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։
Яндекс.Метрика